«Նորք-Մարաշ» ԲԿ-ի մանկական սրտաբանը քաշքշել ու հարվածել է 4-ամյա փոքրիկին. ԲԿ-ն ու բժիշկը ներողություն են խնդրում

19/03/2021 schedule17:16

«Ֆեյսբուքի» օգտատեր Մանե Ռաֆայելյանը սոցիալական ցանցում հայտնել է, որ Երեւանի «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի մանկական սրտաբան Կարեն Կուրդովը իր 4-ամյա երեխային ծեծի է ենթարկել: Ծնողի փոխանցմամբ՝ երեխային տարել է բժշկական կենտրոն՝ էխոսրտագրության հետազոտության: Երեխան վախեցել է ու չի ցանկացել պառկել, ինչի պատճառով մանկական սրտաբան Կարեն Կուրդովը գոռացել է երեխայի վրա, քաշքշել նրան, ապա նաև ծեծել։ Երեխայի մայրը հավելել է, որ բժիշկ Կուրդովը գոռացել է նաև իր վրա: «Ասաց, որ գնամ բոլորին ասեմ, որ իրեն չլսող երեխաների հետ ինքը սենցա վարվում»,- գրել է Մանե Ռաֆայելյանը։

Գրառման մեկնաբանություններում ծնողը մանրամասնել է, որ ծեծից հետո երեխայի դեմքին hեմատոմա է առաջացել, իսկ ծեծի պահին ինքը ոչինչ չի արել, որովհետեւ չէր հասկանում, թե ինչի համար է բժիշկը գոռում երեխայի վրա, քաշքշում եւ հարվածում նրան. «Երեխեն կապտեց: Այդ պահին երեխայի մասին էի մտածում, ոչ թե մեկին ծեծելու»,- նշել է 4-ամյա տղայի մայրը՝ արձագանքելով մեկ այլ օգտատիրոջ մեկնաբանությանը, թե նրա փոխարեն ինքն էլ բժշկին կծեծեր:

Ծնողի գրառման մեկնաբանություններում որոշ օգտատերեր էլ նշում են, որ ճանաչում են բժշկին եւ չեն հավատում, որ նա այդպիսի պահվածք է դրսեւորել:

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը (ՆՄԲԿ) պաշտոնական հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Կուրդովը եւ ՆՄԲԿ-ն անընդունելի են համարում տեղի ունեցածը, ինչի համար ներողամտություն են հայցում երեխայի ծնողներից: Մեկնաբանելով միջադեպը՝ նշել են.

«Բանն այն է, որ երեխան անկառավարելի էր մամայի ներկայությամբ, և բժիշկը, կրելով բժշկական պատասխանատվություն, պարտավորված լինելով «2-րդ կարծիք» տալ «առողջ սիրտ» գնահատված երեխային և հետազոտությունը տեսագրելու անհրաժեշտություն ունենալով, հարկավոր էր, որ երեխան հանգիստ պառկած լինի։ Իր մասնագիտական պարտքը մինչև վերջ կատարել կարողանալու նպատակով բժիշկ Կուրդովը սաստել է երեխային, ինչը, ցավոք, «հատուկ» մեկնաբանության է արժանացել իրավական տերմինաբանությանը ծանոթ Ավագյանների մոտ (խոսքը երեխայի ծնողների մասին է-խմբ.): Շատ լավ հասկանալով «ընտանեկան իրավաբանական արժանապատվությունը» «փրկելու» ձգտումը՝ հույս ենք հայտնում,որ Ավագյանները ձեռնպահ կմնան ողջ կյանքը մարդկանց առողջությանը նվիրած բժշկին հանիրավի պարսավելուց»:

ԲԺշկական կենտրոնը նաեւ ներկայացրել է բժշկի անցած ուղին՝ նշելով, որ այն բավականին երկար է՝ լի բարդություններով և մեծ ձեռքբերումներով:

«Բժիշկ Կուրդովը մանկական և պերինատալ սրտաբանության հիմնադիրներից է Հայաստանում, նա առաջիններից է, ով սկսեց խոսել պտղի սրտի ներարգանդային ախտորոշման մասին և զբաղվել դրանով։ 1993 թվականից մինչ այսօր Կարեն Կոնստանտինի Կուրդովի հետ աշխատում ենք միասին՝ կատարելով մեր առաքելությունը: 1993-2020թթ. բժիշկ Կուրդովը հետազոտել է մոտ 2500 հղիների, որոնցից 500-ի պտղի սրտի արատ է հայտնաբերվել և 24.000 երեխայի սիրտ, որոնցից 3500 մոտ հիվանդություն է հայտնաբերվել: Երեխաները գտնվում են վերահսկողության տակ՝ մի մասը նորածնային տարիքից մինչև հղիություն, ներառյալ ներարգանդային վարում և վարկաբեկել բժշկին, ով երեխաների համար ոչինչ չի խնայում և անձնվեր կատարում է իր աշխատանքը, ուղղակի անթույլատրելի է: Սա համառոտ այն ճանապարհն է, որ բժիշկն անցել է ՆՄԲԿ թիմի հետ միասին: Մեր իրականությունում կան մարդիկ, որոնք փաստացի կասկածի տակ են դնում բժշկի ու իր մասնագիտական հմտություններն ու գիտելիքները՝ ասելով, որ նա ծեծի է ենթարկել 4 տարեկան երեխային՝ առանց խորամուխ լինելու մանրամասների և, բժշկական լեզվով ասած, «դեպքի հոգեբանության մեջ»,- գրված է բուժհաստատության տարածած հաղորդագրության մեջ:

Մեզ հետ զրույցում «Նորք Մարաշ» ԲԿ-ի մամուլի խոսնակ Լենա Սիմոնյանն ասաց, որ ԲԿ-ի տնօրենին ժամանակավորապես փոխարինող ֆինանսական գծով փոխտնօրեն Հրայր Հակոբյանը վարչական տույժ է կիրառել տվյալ բժշկի նկատմամբ: Սակայն այն, ինչ ծնողներն են նկարագրում՝ ծեծուջարդ եւ այլն, նման բան չի եղել: Հավելեց, որ կատարվածը շատ մանրամասնել չեն կարող, քանի որ դրանով զբաղվում են իրավապահ մարմինները:

Դեպքի առնչությամբ հաղորդում է ստացվել ոստիկանության կենտրոնական բաժնում, և նյութեր են նախապատրաստվում։ Քրեական գործ դեռևս չի հարուցվել։

Մարիամ Գեւորգյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10199 դիտում

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով