Անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի. 3 օրում 11 ՃՏՊ է գրանցվել

Մարտի 17-ից 20-նն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում գրանցվել է 11 ՃՏՊ: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:

Մարտի 18-ին, ժամը 21.35-ին, Երևանի Գ. Հասրաթյան փողոցում բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-21213» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-21213»-ի 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:

Մարտի 19-ին, ժամը 08.45-ին, Երևանի Նալբանդյան փողոցում բախվել «ՋԻՊ» և «Հոնդա» մակնիշի մեքենաներ, ինչից հետո «Հոնդայի» վարորդը վրաերթի է ենթարկել 50-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:

Մարտի 19-ին, ժամը 15.00-ին, հաղորդում է ստացվել, որ մարտի 17-ին, ժամը 18.00-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը բուժօգնության է տեղափոխվել պոլիկլինիկա:

Մարտի 19-ին հիվանդանոց բուժօգնության դիմած 63-ամյա կինը հայտնել է, որ մարմնական վնասվածքը ստացել է մարտի 17-ին, ժամը 18.00-ին, Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում միկրոավտոբուսի և անհայտ ավտոմեքենայի բախման հետևանքով:

Նույն օրը ժամը 11.00-ին, Մյասնիկյան պողոտայում բախվել «Ֆոլքսվագեն» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ, ինչի հետևանքով «Տոյոտայի» ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:

Երևան-Երասխ ճանապարհի 25-րդ կմ-ին մարտի 19-ին, ժամը 08.30-ի սահմաններում,  «Տոյոտա Քեմրի» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Երկու ուղևորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:

Մարտի 19-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 40-րդ կմ-ին «Իսուզու» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նույն օրը ժամը 08.30-ի սահմաններում, «Կիա» մակնիշի մեքենան Երևան-Սևան ճանապարհի 43-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի ծառին. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Շինուհայր գյուղում մարտի 19-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի մեքենան կողաշրջել է. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Մարտի 20-ին, ժամը 01.30-ի սահմաններում «ՎԱԶ-21074» մակնիշի մեքենան Իջևան-Նոյեմբերյան-Կողբ ճանապարհի 48-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին. 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 117-րդ կմ-ին մարտի 20-ին, ժամը 00.30-ի սահմաններում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Պորշ» մակնիշի մեքենաներ, ինչից հետո «Պորշը» բախվել է ճամփեզրին կայանած «ԳԱԶ-31» մակնիշի մեքենայի: «ՎԱԶ-2107» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով տարվում է քննություն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1416 դիտում

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ