Ես ուրիշներին եմ սովորեցնում զարգացման ծրագիր գրել, իմ ծրագիրը մերժում են. Վանեսյանը բողոքարկել է մրցույթի արդյունքները

Կոտայքի մարզի «Հրազդան բժշկական կենտրոնի» տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հունվարի 26-ին մրցույթ էր անցկացվել: Սակայն մրցույթին մասնակցած 7 թեկնածուներից ոչ մեկին այդպես էլ չէր հաջողվել ընտրվել: Ավելին՝ թեկնածուներից Նարեկ Վանեսյանը, ով ներկայումս «Ավան» կլինիկայի ղեկավարն է, դիմել է դատարան՝ հայց ներկայացնելով ընդդեմ Կոտայքի մարզպետարանի։ Նա համաձայն չէ, որ մրցույթի հանձնաժողովը իրեն հաղթող չի ճանաչել:

Վանեսյանը պնդում է՝ ինքը թեկնածուներից միակն է եղել, որ հաջողությամբ անցել է մրցույթի երեք փուլերն էլ։ Հանձնաժողովի անդամները, որի նախագահն էր Կոտայքի մարզպետը, իրեն քննել են մոտ 2.5 ժամ: «Մրցույթի բոլոր փուլերը անցել եմ, ոչ բոլոր թեկնածուներն են դա հաղթահարել։ Երկրորդ փուլը հարցազրույցն էր, մինչ ինձ մասնակցած 4 մասնակիցները կտրվել էին։ Երրորդ փուլում արդեն ներկայացրել եմ կազմակերպության նախնական զարգացման իմ ծրագիրը, բանավոր կերպով, ընդ որում, այդ ծրագրերը մրցույթը լինելուց երեք օր առաջ ենք ներկայացնում մարզպետարան։ Ինձ, եթե չեմ սխալվում, 2 ու կես ժամ քննել են, այսինքն՝ ես խոսում էի, իրենք՝ լսում, մենախոսություն էր։ Ինձ հարց է տվել երկու հոգի, մեկ հարց էլ եղել է մարզպետի կողմից, որին պատասխանել եմ։ Դրանից հետո տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն: Ինձ դեմ են քվեարկել 5-ը, կողմ՝ 2-ը։ Երբ որ ես հանձնաժողովին հարցրի՝ ինչն է պատճառը դեմ քվեարկելու, ոչինչ չպատասխանեցին, ես էլ օգտվեցի իմ իրավունքից, որ կարող էի մրցույթի արդյունքները մեկ ժամվա ընթացքում բողոքարկել՝ բողոքարկեցի»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց Նարեկ Վանեսյանը։

Ըստ Վանեսյանի՝ չնայած բողոքարկման հանձնաժողովը կազմել է եզրակացություն, որ իր ներկայացրած զարգացման ծրագիրը համապատասխանում է մրցույթի չափանիշներին, միևնույն է, մարզպետը մրցույթի արդյունքները թողել է անփոփոխ:

Բուժկենտրոնի տնօրենի պաշտոնի հավակնորդը զարմանում է՝ ինչի համար է հանձնաժողովը զարգացման իր ծրագրին դեմ քվեարկել։ Ինքն ուրիշներին է սովորեցնում՝ ինչպես գրել այդ ծրագրերը, իր ուսանողները դառնում են տնօրեններ, ղեկավարներ։ Մտածում է՝ մարզպետն է ուղղորդել հանձնաժողովի անդամներին, որ իր ծրագրին դեմ քվեարկեն․ «Տնտեսագիտական համալսարանում ես դասավանդում եմ։ Ունենք մագիստրոսական ծրագիր, որը կոչվում է «Առողջապահության կառավարում և վարչարարություն», ունենք «Հոսպիտալ մենեջմենթ» կարճատև ծրագիրը։ Ես բոլորին զարգացման ծրագիր գրել եմ սովորեցնում: Այն, ինչ որ ես դասավանդում եմ, նրանք հաջող կերպով յուրացնում են, դառնում են տնօրեններ, ղեկավարներ, Կոտայքի մարզպետը առանց պատճառի որոշել է, որ ենթադրենք՝ 162 հոգու զարգացման ծրագիր գրել սովորեցնող մարդու զարգացման ծրագիրը լավը չէ, բայց հարց է առաջանում՝ արդյոք այդ մարդիկ մասնագիտական առումով իրավունք ունեն դա որոշելու, թե ոչ: Մի բան է, որ կառավարության որոշումը ասի՝ հանձնաժողովը պետք է ձևավորվի մարզպետարանից, այնուամենայնիվ, այդ հանձնաժողովում գոնե պետք է այնպիսի մարդիկ լինեն, որ ոլորտի հետ առնչվում են, հակառակ դեպքում դա դիտարկում եմ ուղղորդված, այսինքն՝ ինձ մրցույթից, քննությունից կտրելու փաստը համակարգել է մարզպետը, մարզպետը չի ուզել, որ ես ընդունվեմ, մնացածը դեմ են քվեարկել»,- ասում է Նարեկ Վանեսյանը։

Փետրվարի 24-ին Նարեկ Վանեսյանը դիմել է դատարան։ Մարտի 9-ին դատարանը բավարարել է հայցի ապահովումը, որի համաձայն՝ Կոտայքի մարզպետին արգելվում է Հրազդան բժշկական կենտրոն ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ հայտարարել, ինչից հետո միայն կսկսվի դատական բուն գործընթացը, որով Վանեսյանը խնդրում է դատարանին՝ անվավեր ճանաչել մրցույթի արդյունքները, տեղի ունեցած մրցույթում իրեն հաղթող ճանաչել և պարտավորեցնել Կոտայքի մարզպետին իրեն նշանակել ԲԿ տնօրենի պաշտոնում։

«Մինչ կլիներ դատարանի որոշումը, Կոտայքի մարզպետարանի  կողմից փետրվարի 13-ին Հրազդան ԲԿ-ում արդեն հայտարարվել էր մրցույթ»,- նշեց Վանեսյանը։ Ըստ նրա, մրցույթին դիմել են նախորդ մրցույթում դուրս մնացած 4 թեկնածուները. «Եվ ասեմ, որ մասնակիցների մի մասը այդ հիվանդանոցի տնօրենի նախկին պաշտոնակատարներն էին կամ նախկին տնօրենը։ Հիմա դատարանը հայցս բավարարել է հայցի ապահովման մասով, մինչև դատաքննությունը կսկսվի, և կորոշեն՝ ես հաղթած եմ համարվում, թե ոչ»։

Վանեսյանն ասում է՝ ինքը ձգտում է Հրազդանի բժշկական կենտրոնի տնօրեն դառնալ՝ հաստատության զարգացումն ապահովելու նպատակով․ «Երբ որ կարանտինի ժամանակ ես Աղավնաձորն էի համակարգում, առիթ ունեցա շփվել Հրազդանի ԲԿ-ի հետ՝ որպես մոտակա տեղակայված կենտրոնի։ Ես բավականին խնդիրներ էի տեսել, որոնք ցանկանում էի լուծել։ Հրազդան գնալը ինձ համար միսիայի պես ինչ-որ բան է, քան աշխատանք ունենալու խնդիր: Ես ինձ համար աշխատանքի խնդիր չեմ լուծում, ես ուղղակի ուզում եմ գնալ՝ իմ հնարավորությունները, գիտելիքները, փորձը, կապերը  օգտագործեմ, որպեսզի Հրազդանի ԲԿ-ն մի քայլ առաջ գնա, տարածքի առումով լավ հիվանդանոց դառնա՝ հաշվի առնելով, որ Ծաղկաձորը մոտ է, զբոսաշրջիկները շատ են լինում, նորմալ բժշկական սպասարկում ունենանք կամ ավելի լավը ունենանք, որ կարողանանք բժշկական տուրիզմը զարգացնենք, Հրազդանի ազգաբնակչությունը մեծ մասամբ չփորձի գալ Երևանում բուժում ստանալու: Ես տեսնում եմ՝ ինչքան դժգոհություն կա այդ մարդկանց կողմից ԲԿ-ի հանդեպ»։   

Թե ինչ որոշում է կայացրել Կոտայքի մարզպետը, որն է լինելու մարզպետարանի այս հարցի վերաբերյալ հետագա քայլը, մարզպետարանի տեղեկատվության և հասարակության հետ կապերի պատասխանատու Քրիստինա Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց՝ այս պահին մարզպետարանը չի որոշել, թե ինչ է անելու․ «Մարզպետարանը ստացել է մրցույթը կասեցնելու վերաբերյալ գրությունը, սակայն մարզպետի համապատասխան որոշումն այս պահին չկա։ Գործընթացն այս պահին կասեցված է, քանի որ դատական գործընթաց է գնում»։

Անդրադառնալով Վանեսյանի պնդմանը, այն է՝ մարզպետը չի ցանկացել, որ ինքը ճանաչվի հաղթող մրցույթում, այդ պատճառով էլ նրան դեմ են քվեարկել, մամուլի պատասխանատուն վստահեցրեց՝ դա անհեթեթություն է. «Կոտայքի մարզպետը որևէ մեկի հետ որևէ խնդիր չունի։ Չհաղթած կողմը կարող է ցանկացած բան պնդել»։

Իսկ ինչու է Վանեսյանի կողմից քվեարկությունը բողոքարկելուց հետո մարզպետի որոշումը մնացել անփոփոխ: «Վանեսյանը հաղթահարել է մրցույթի գրավոր և բանավոր փուլերը։ Երրորդ փուլում ներկայացրել է ԲԿ-ն զարգացնելու իր ծրագիրը, որը մրցույթի հանձնաժողովի մեծամասնության հավանությանը չի արժանացել, ինչի արդյունքում ինքը հաղթող չի ճանաչվել։ Նշեմ, որ քվեարկությունը տեղի է ունեցել փակ, այսինքն՝ հայտնի չէ՝ ով է կողմ քվեարկել, ով՝ դեմ»,- ասաց Քրիստինա Պողոսյանը:

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2422 դիտում

Շնորհակալություն բոլորիդ. Արամ Հովհաննիսյանը հրաժեշտի ուղերձ է հրապարակել

Ներկայացվել են ԽՍՀՄ խնայբանկում ավանդների դիմաց փոխհատուցման մայիսի ցուցակներում ներառված հերթական համարները

Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 2012 թվականից հետախուզվող

Պաշտոնանկություն ՀՀ քննչական կոմիտեում

Վարչապետը մեկնաբանել է իր գրառումը, ավելացնելու որևէ բան չունեմ. ԿԳՄՍ նախարար

Գորիսում բացվել է Ֆրանսիայի պատվո հյուպատոսությունը

Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից և ոստիկանության ծառայությունից

Պե՞տք է Հայ առաքելական եկեղեցին ֆինանսապես հաշվետու լինի պետությանը. Հովհաննիսյանը հարցում է անցկացրել

Հայաստան-Ֆրանսիա համագործակցության համաժողովի անցկացումը Սյունիքում ռազմավարական կարևորություն ունի. Խուդաթյան

«Prime Hall» հանդիսությունների սրահում հարսանիքն ավարտվել է ծեծկռտուքով ու փեսայի եղբոր դանակահարությամբ

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը հայտարարում են 2025 թվականի Fellowship ծրագրի մասնակիցներին

Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել նախարարների հետ

Սյունիքում համաժողովը հատկանշական է՝ հաշվի առնելով ռազմավարական շրջանների զարգացման մեր նպատակը. Կոստանյան

Քո էլեկտրամեքենան՝ բացառիկ 9% տարեկան տոկոսադրույքով

«Հանրապետություն» խմբակցությունը դեմ է Արտակ Գալստյանին մանդատից զրկելու առաջարկին. Խաչատրյան

Ոչ մի հոգևորական եկեղեցին հետը օժիտ չի բերել ու չի տանելու. Չախոյան

Հայ-ֆրանսիական պատմության մեջ առաջին անգամ բացվելու է հյուպատոսական գրասենյակ, այն Սյունիքում է. Վարդանյան

Այն, ինչ կառուցում ենք միասին, պարզապես բարեկամություն չէ, այլ Հայաստանին աջակցելու իսկական լծակ. Դըկոտինյի

Ադրբեջանում և Իրանում երկրաշարժեր են տեղի ունեցել

Կասեցվել է ցլիկների անվան տակ անհայտ ծագման կենդանիների մուտքը ՌԴ-ից Հայաստան

Իտալիան մեզ համար բարեկամ երկիր է և կարևոր գործընկեր. Փաշինյանը՝ Ջորջա Մելոնիին

Հանցավոր կազմակերպության անդամները փորձել են իրացնել խոշոր չափերով թմրամիջոց. նրանք կալանավորվել են

«Air Arabia Abu Dhabi» ավիաընկերությունը գործարկել է Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի երթուղով չվերթերը

Լեհաստանի նախագահական ընտրություններում հաղթել է Ռուսաստանի կողմից հետախուզվող թեկնածուն

Պատռվում են դիմակները «թքած ունեցող» սքեմավորների. Հակոբյանը՝ Մարմաշենի հոգևոր հովվի հայտարարությունների մասին

Ավտոմեքենան կողաշրջվել և ընկել է ձորը. մոտակայքում հայտնաբերվել է վարորդի դին

Մասիսի տներից մեկում հրդեհի հետևանքով քաղաքացին հոսպիտալացվել է

Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Դու նրանց հալածական կանես, նրանց երեսը կուղղես քո հաւատարիմների կողմը. Փաշինյանը սաղմոսից մեջբերում է արել

Կոնսենսուս ունենք՝ սրբապիղծ «սրբազանների» հարցը պետք է լուծել. վարչապետն անդրադարձել է աղմուկ հանած գրառմանը

Ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամներն անակնկալ են մատուցել մանկատներից մեկի փոքրիկներին

Հայաստանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Փարիզն այժմ Եվրոպայի մայրաքաղաքն է․ Մակրոն

ՖԻԴԵ-ի հունիսի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ

Տաթևի վանքի մոտակայքում մեքենան բախվել է ժայռին. կա 5 տուժած

Օրվա հերոսները փոքրիկներն են․ ՆԳՆ-ն երեխաների տոնին ուսուցողական արշավ էր կազմակերպել. լուսանկարներ

Հունիսի 1-ը՝ Երևանի կենդանաբանական այգում. տեսանյութ

Գնացի դիրեկտորի մոտ, ասի՝ ո՞ր գործն է ամենադժվարը. ինչպես Արմավիրից Գյումրի հարս եկած Ջուլիետան դարձավ գրաշար

Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գյումրիի և Մեծամորի մի շարք հատվածներում

Վարչապետի՝ Մարսելում առանձնատուն գնելու մասին տեղեկությունը կեղծ է, տարածող կայքը՝ անհայտ. fip