Երևան
12 °C
FRV-ն , ՄՖԿ-ի, ՎԶԵԲ-ի և Ամերիաբանկի հետ հաջողությամբ ավարտեց ՀՀ-ում արդյունաբերական նշանակության ամենախոշոր արևային կայանի կառուցման ֆինանսավորումը:
Fotowatio Renewable Ventures (FRV) ընկերությունը, որը հանդիսանում է Abdul Latif Jameel Energy ընկերության անդամ և աշխարհում վերականգնվող էներգետիկայի ոլորտի ծրագրեր իրականացնող առաջատար, հաջողությամբ ավարտել է Հայաստանում արդյունաբերական մասշտաբի ամենամեծ արևային կայանի կառուցման ֆինանսավորման գործարքը: Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում կառուցվող 55 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ-1» արևային կայանն իր տեսակով առաջին է Հայաստանում: Այն թույլ կտա զգալիորեն ընդլայնել Հայաստանում վերականգնվող էներգիայի արտադրության ծավալը`միևնույն ժամանակ նվազեցնելով երկրի կախվածությունը հանածո վառելիքից:
2018 թ-ին FRV-ն և Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը կնքեցին կառավարության աջակցության ծրագիր` Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության (R2E2) հիմնադրամի (ՀՀ կառավարության կողմից լիազորված ԾԻԳ) աջակցությամբ արևային էլեկտրակայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, տիրապետման և շահագործման նպատակով:
«Մասրիկ-1» կայանը կարտադրի տարեկան ավելի քան 128 գիգավատ/ժամ էլեկտրաէներգիա՝ 1 ՄՎտ/ժամի դիմաց 41,9 ԱՄՆ դոլար մրցունակ սակագնով: Արտադրված էլեկտրաէներգիան պայմանագրի համաձայն կվաճառվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, որը պատասխանատու է Հայաստանում էլեկտրաէներգիայի մատակարարման համար: Կայանը կարող է արտադրել այնքան էներգիա, որքան պահանջվում է Հայաստանի ավելի քան 20,000 տնային տնտեսություն էլէկտրաէներգիայով ապահովելու համար: Ծրագիրը թույլ կտա նաև տարեկան մոտ 40,000 տոննայի չափով կրճատել ածխածնի արտանետումը:
Ծրագրի իրականացմանն աջակցում են Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Եվրամիությունը (ԵՄ), որոնք ծրագրի իրականացման տարբեր փուլերում կտրամադրեն մինչև 38․4 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում: Ամերիաբանկը կաջակցի ծրագրի իրականացմանը` տրամադրելով ԱԱՀ-ի ֆինանսավորում:
«Հայաստանը մեծ ներուժ ունի, երբ խոսքը վերականգնվող, մասնավորապես՝ արևային էներգիայի արտադրման ոլորտի զարգացման մասին է»,-ասել է FRV ընկերության գործառնությունների գծով տնօրեն Տրիստան Իգուերոն․ «Տվյալ տարածաշրջանում մեր առաջին արևային կայանի նախագծի ֆինանսավորման գործարքի կնքումը կարևոր նշանակություն ունի FRV-ի համար, քանի որ դա մեզ հնարավորություն է ընձեռում ընդլայնելու մեր գործունեության աշխարհագրությունը: Այս ծրագրի միջոցով մենք կնպաստենք երկրի կայուն տնտեսական աճին` ապահովելով լրացուցիչ եկամտի աղբյուր և ստեղծելով նոր աշխատատեղեր, ինչը նպաստելու է ավելի հեռանկարային ապագայի կերտմանը»:
Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը կարևորել է նախագծի իրագործումը` նշելով, որ Բանկը առանձնակի ուշադրություն է դարձնում վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերին․ «Մենք աջակցում ենք Հայաստանում միջազգային ընկերությունների գործունեությանը և մեզ համար այս նախագիծն առանձնանում և կարևորվում է առաջին հերթին մեր երկրի տնտեսության զարգացման, էկոլոգիական խնդիրների լուծման, նոր աշխատատեղերի ստեղծման, մեր քաղաքացիների կյանքի որակի բարելավման տեսանկյունից։ Կարևորելով անկախ և անվտանգ էներգետիկ համակարգ ձևավորելու հեռանկարը` Ամերիաբանկը ուրախ է աջակցելու արդյունաբերական մասշտաբի ամենամեծ արևային էլեկտրակայանի կառուցմանը»։ Ա․ Հանեսյանը նշել է, որ Ամերիաբանկը մշտապես ակտիվ աշխատանքներ է իրականացրել էներգետիկայի ոլորտում, մասնավորապես՝ ՀԷԿ-երի ֆինանսավորման, ինչպես նաև արևային կայանների կառուցման ուղղություններով. ««Մասրիկ-1» արևային կայանի կառուցումը հերթական հավակնոտ և մեր երկրի համար առանցքային նշանակություն ունեցող ծրագրերից մեկն է, որը, վստահ եմ, մեր գործընկերների հետ միասին հաջողությամբ ավարտին ենք հասցնելու»։
«Abdul Latif Jameel Energy ընկերությունը FRV ընկերության միջոցով իրականացնում է Հայաստանում արդյունաբերական մասշտաբի ամենամեծ արևային կայանի կառուցումը, ինչը վկայում է վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման ուղղությամբ մեր ջանքերի մասին: «Մասրիկ» արևային կայանի կառուցման ֆինանսավորման պայմանագրի կնքումը ևս մեկ քայլ է մեր նպատակների իրականացման ճանապարհին: Հպարտ ենք, որ աջակցում ենք Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտի կայացմանը», - նշել է Abdul Latif Jameel ընկերության նախագահի տեղակալ և փոխտնօրեն Ֆադի Ջամիլը:
FRV ընկերության մասին
FRV-ն հանդիսանում է Abdul Latif Jameel Energy ընկերության անդամ և աշխարհում վերականգնվող էներգետիկայի ոլորտի առաջատար: Հավատարիմ մնալով էներգետիկայի կայուն զարգացման ոլորտում աշխարհի առաջատար ընկերությունը դառնալու ձգտմանը` FRV-ն արդյունաբերական մասշտաբի ֆոտովոլտայիկ կայաններ արտադրող ընկերությունից դարձավ վերականգնվող էներգետիկայի ոլորտում անկախ էներգաարտադրող ընկերություն: Մեր նպատակն է վերափոխվել և դառնալ կանաչ տեխնոլոգիաների/էներգետիկ հարթակի առաջատարը, այդ իսկ պատճառով որդեգրել ենք արագ աճի ռազմավարություն, որը նախատեսում ենք իրականացնել ծրագրերից ստացվող եկամտի, բաժնետերերի ներդրումների, ինչպես նաև բաժնետոմսերի մինորիտար փաթեթի և ուղղակի վաճառքի միջոցով ակտիվների ռոտացիայի հաշվին: Այս նպատակով ընկերությունը նախատեսում է ավելի քան 1.5 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրում կատարել հիմնական միջոցներում` ապահովելով ընկերության ընդհանուր հաշվարկային հզորության կրկնակի աճ (2020թ. 2 ԳՎտ-ից մինչև 4 ԳՎտ 2024թ.):
Abdul Latif Jameel Energy ընկերության մասին
Abdul Latif Jameel Energy ընկերությունը ստեղծվել 2012 թ-ին և այսօր համարվում է էլեկտրաէներգիա արտադրող առաջատար և անկախ ընկերություն, որը բարձրակարգ ծառայություններ է մատուցում վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Ընկերությունը ծրագրեր է իրականացնում աշխարհի 16 երկրներում և ունի վերականգնվող էներգետիկայի ոլորտի ծրագրերի` այդ թվում ֆոտովոլտային էլեկտրակայանների, հողմակայանների, թափոնների վերամշակման էներգետիկ ծրագրերի իրականացման հարուստ փորձ: Ընկերությունն առաջարկում է բնապահպանական լուծումներ մասնավորապես աղազերծման, ջրի և կեղտաջրերի մաքրման ոլորտներում: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել www.alj.com/energy կամ կապ հաստատել մեր հաղորդակցության թիմի հետ` [email protected] հասցեով կամ +971 4 448 0906 հեռախոսահամարով:
«Ամերիաբանկ» ՓԲԸ
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Ամերիաբանկն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Մանրամասն տեղեկատվության համար այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով:
Ամերիաբանկը վերահսկվում է Հայաստանի կենտրոնական բանկի կողմից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT