Ադրբեջանը փորձում է վերաշարադրել պատմությունը՝ հայտարարելով, թե հայկական հուշարձաններն ուդիական են

26/03/2021 schedule09:38

Անտեսելով միջազգային մարդասիրական եւ մշակութային կազմակերպությունների, պատմաբանների, հնագետների եւ պետական գործիչների կոչերը՝ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ապատեղեկատվության իրենց քաղաքականությունը՝ Արցախի դարավոր հայկական կրոնական եւ մշակութային վայրերը ներկայացնելով որպես «հին ուդիական կրոնական ժառանգություն»: Դրանով Ադրբեջանը փորձում է վերաշարադրել պատմությունը՝ հայկական հուշարձաններն ուդիական հայտարարելով:

Այս մասին ասվում է Արցախի Կրոնական եւ մշակութային ժառանգության պահպանման կոմիտեի հայտարարության մեջ:

«Ամբողջ աշխարհի հայերը ցնցված էին՝ իմանալով Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու,«Կանաչ ժամ»-ի, ինչպես նաեւ Մեխակավանում Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերման մասին, ինչը փաստագրված է BBC-ի կողմից: Պղծումները տեղի են ունեցել ռազմական գործողությունների ավարտից մի քանի ամիս անց:

Վերջերս նախագահ Իլհամ Ալիեւը ալբանական էր հռչակել Հադրութի շրջանի (Ադրբեջանի կողմից օկուպացված) Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ պնդելով, որ հայերը կեղծել են եկեղեցու արձանագրությունները: Սուրբ Աստվածածին եկեղեցին 17-րդ դարի շենք է, միակ եկեղեցական շենքը, որը պահպանվել է Ծաղկավանք հայկական վանական համալիրից: Այս եղանակով օգտագործելով պատմական ռեւիզիոնիզմը՝ նախագահ Ալիեւը ճանապարհ է մաքրում հայկական կրոնական եւ մշակութային ժառանգության յուրացման համար:

Ի հեճուկս Ադրբեջանի պնդումների՝ պատմական փաստն այն է, որ Աղվանքը ոչ մի կապ չունի ներկայիս Ադրբեջանի Հանրապետության հետ՝ իր կրոնական եւ մշակութային ժառանգության տեսանկյունից: Աղվանքում գործում էր նշանավոր հայկական մտավոր եւ մշակութային կենտրոն՝ Աղվանի կաթողիկոսարանը: Դրա մասին կան բազմաթիվ պատմական վկայություններ, այդ թվում՝ Պլինիուս Կրտսերի, Պլուտարքոսի, Կորյունի, Փավստոս Բուզանդի եւ այլ վաղ հեղինակների աշխատություններում:

Ադրբեջանական բռնազավթված տարածքներում հայկական եկեղեցին դեռ ունի դարավոր խաչքարեր, մատուռներ, եկեղեցիներ եւ վանքեր, որոնք ծառայում են որպես լուռ վկա տարածաշրջանից հայ բնակչության տեղահանման եւ արտաքսման: Այս սրբավայրերը հայ ժողովրդի աղոթքների կարիքն ունեն:

Վճռականորեն դատապարտելով Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունը՝ մենք մեկ անգամ եւս կոչ ենք անում միջազգային հանրությանը դադարեցնել Արցախի կրոնական եւ մշակութային վայրերի ոչնչացումը, որոնք մեր համաշխարհային մշակութային ժառանգության մասն են կազմում»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1592 դիտում

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց