Երևան
12 °C
Վերջին օրերին Երեւանի կենտրոնական փողոցներում նորից կարելի էր հանդիպել բավականին շատ օտարեկրացի զբոսաշրջիկների: Նրանց թվում հատկապես մեծամասնություն էին կազմում հարեւան Իրանից Հայաստան եկածները:
Համավարակով պայմանավորված սահմանափակումների եւ գրեթե մեկ տարվա դադարից հետո իրանցիները կրկին Հայաստանում էին՝ տոնելու Նովրուզը՝ իրանական Նոր տարին: Հարեւան երկրում Նովրուզը նշվում է մարտի 20-21-ին՝ գիշերահավասարի օրը՝ որպես բնության զարթոնքի ու հողագործական աշխատանքների մեկնարկի կետ: Իրանցիների համար մոտ մեկ շաբաթ ոչ աշխատանքային օրեր են լինում, շատերն առիթը օգտագործում են երկրից դուրս գալու համար:
Նշենք, որ նոր կորոնավիրուսից աշխարհում ամենից շատ տուժած երկրներից է մեր հարեւան Իրանը: ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից «Հայկական ժամանակին» հայտնեցին՝ Իրանի քաղաքացիների՝ Հայաստան մուտքի թույլտվության համար գործում է նույն կարգը, ինչ մեր երկիր մուտ գործող ցանկացած, այդ թվում՝ ՀՀ քաղաքացու համար (Կառավարության որոշման համաձայն՝ հունվարի 11-ից Հայաստան մուտք գործող անձինք կա՛մ պիտի իրենց հետ ունենան սահմանված ժամկետում վավեր նմուշառման (թեստի) պատասխան, կա՛մ անցակետում նմուշառվեն, իսկ եթե ոչ, պարտադիր պիտի ինքնամեկուսացվեն):
Մեր կատարած շրջայցի ընթացքում հանդիպեցինք հիմնականում խմբերով շրջող իրանցիների: Նրանք այստեղ էին եկել ընկերների կամ ընտանիքի անդամների հետ: Անգամ մի քանի դեպքերի ականատես եղանք, երբ մեկը մյուսին ինչ-որ շինություն կամ վայր էին ցույց տալիս, բացատրում: Ամեն դեպքում, տպավորությունն այնպիսին էր, որ այս մարդկանցից շատերը Հայաստանում՝ Երեւանում առաջին անգամ չեն:
Սննդի կետերում եւ սրճարաններում էլ ի պատասխան մեր հարցին, թե շա՞տ են արդյոք այս տարի իրանցի զբոսաշրջիկները, դրական արձագանքեցին: Ի դեպ, իրանցիներին տեղի ժամանցի տարբեր վայրերում համարում են բավականին շռայլ հաճախորդներ: «Դե, հիմնականում ունեւոր մասսան է գալիս, որը բավականաչափ գումար է հատկացնում այստեղ լավ ժամանակ անցկացնելու համար, բնականաբար, տեղացի մեր հաճախորդների հետ չես համեմատի»,- ասաց Երեւանի կենտրոնում գործող սրճարաններից մեկի աշխատակիցը:
Մեկ այլ սրճարանում էլ հայտնեցին, որ այս տարի շատ են ականատես լինում իրանցիների այստեղ հաստատվելուն: Մեր զրուցակիցների վստահեցմամբ՝ իրանցիները սկսել են Հայաստանում, մասնավորապես՝ Երեւանում սեփական բիզնեսը դնել, սրճարաններ, բարեր ու սննդի կետեր են սկսել բացվել, որոնց սեփականատերերը իրանցիներ են:
Մեր զրուցակիցները նաեւ փաստեցին, որ Իրանից եկած զբոսաշրջիկները բավականին անկաշկանդ են զգում մեր երկրում եւ փորձում են վայելել ազատությունը:
Հարկ է նշել, որ վերջին տարիներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվում առաջատարը հենց Իրանի քաղաքացիներն են:
Չնայած անցյալ տարի հասկանալի պատճառներով զբոսաշրջիկների թվի նվազմանը՝ կարծիքներ կան, որ այս տարի կարողանալու ենք դրան նախորդած տարիների տեմպը վերականգնել: 2020 թվականին զբոսաշրջային գործակալությունների գործունեության անկումը կատաստրոֆիկ է եղել՝ ավելի քան 85 տոկոս։
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ, օրերս լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով նախորդ տարվա զբոսաշրջության անկման մասին, ասել էր. «Անցած տարի շռնդալից անկում ենք ունեցել, բայց այս տարի արդեն դուք էլ կարող եք տեսնել՝ փողոցներում բավականին զբոսաշրջիկներ կան: Անցյալ տարի մարտ ամսին մենք զբոսաշրջիկներ չունեինք, այս տարի բավական մեծ թվով իրանցի զբոսաշրջիկներ ունենք»:
Ըստ Քերոբյանի՝ ապրիլին էլ դեպի Հայաստան բավականին շատ ամրագրումներ կան: «Պլանավորում ենք մտնել ընդունելի եւ նորմալ տեմպի մեջ: Այս տարի զբոսաշրջության աճը նախորդ տարվա նկատմամբ կանխատեսվել է 319 տոկոս, այսինքն՝ 2019-ի նկատմամբ մինուս 20-25 տոկոս է, իսկ 2020-ի նկատմամբ՝ 319»,- ասել էր Էկոնոմիկայի նախարարը:
Մեր հարցված տուրիստական գործակալություններից մի քանիսը եւս նշեցին, որ նախորդ տարվա պասիվ վիճակից հետո նկատում են ներհոսքի աճ, սակայն ասել, թե դա մեծ թիվ է կազմում, այնքան էլ ճիշտ չի լինի:
Ավելի ստույգ տեղեկատվություն ունենալու նպատակով «Հայկական ժամանակը» հարցում էր արել ՀՀ զբոսաշրջության կոմիտե, հետաքրքրվել այս տարի Իրանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվով: Խնդրել էինք նաեւ ասել, թե ներհոսքի ակտիվ տեմպ այս երեք ամիսներին հատկապես ե՞րբ է նկատվել: Կոմիտեից մեզ պատասխանել են, որ զբոսաշրջության ոլորտի պաշտոնական վիճակագրական տվյալները ավարտուն կերպով հավաքագրված եւ մշակված են լինում յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո: Ըստ այդմ՝ 2021 թվականի առաջին եռամսյակի վիճակագրական տվյալները ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակվելու են ապրիլին։
ՀՀ զբոսաշրջության կոմիտեից նաեւ հայտնել են, որ վերջին տարիներին դինամիկ զարգացել է իրանական շուկան, եւ ակտիվություն է նկատվել Իրանից Հայաստան զբոսաշրջային այցելությունների ոլորտում: «Միաժամանակ, Հայաստանում արդեն իսկ զբոսաշրջային սեզոնը երկարաձգվել է, եւ ակտիվ զբոսաշրջային սեզոնը մեկնարկվում է մարտ ամսից (նախկինում՝ ապրիլ ամսվա փոխարեն) հիմնականում շնորհիվ Իրանից Հայաստան այցելությունների: Վերջիններս մարտ ամսին տոնում են իրենց Ամանորը (Նովրուզը) եւ նախընտրում են այն անցկացնել Հայաստանում»,- հավելում են կոմիտեից:
Ստորեւ ներկայացնում ենք վերջին տարիներին Հայաստան-Իրան սահմանային անցակետերով իրանցիների՝ մեր երկիր ժամանումների վերաբերյալ կոմիտեի տվյալները՝
2014 թվականին Հայաստան է ժամանել 116 հազար 324 իրանցի (+22.7%)
2015 թվականին Հայաստան է ժամանել 144 հազար 160 իրանցի (+24 %)
2016 թվականին Հայաստան է ժամանել 188 հազար 851 իրանցի (+31 %)
2017 թվականին Հայաստան է ժամանել 220 հազար 147 իրանցի (+16.6 %)
2018 թվականին Հայաստան է ժամանել 160 հազար 645 իրանցի (-27 %)
2019 թվականին Հայաստան է ժամանել 160 հազար 676 իրանցի (0.02%)
Ինչպես երեւում է վիճակագրական տվյալներից, վերջին տարիներին Իրանից Հայաստան ժամանումների փոփոխական աճ է գրանցվել: 2018 թվականին արձանագրված ժամանումների 27%-ով նվազումը ՀՀ զբոսաշրջության կոմիտեից բացատրում են տվյալ ժամանակահատվածում Իրանի տնտեսական վատ վիճակի հետ կապված:
Կոմիտեից նաեւ տրամադրել են 2018, 2019 եւ 2020 թվականներին Իրանից Հայաստան ժամանածների եռամսյակային առանձին տվյալները, ներառյալ՝ նաեւ ապրիլը:
2018 թվականին, չնայած տարվա կտրվածքով իրանցիների այցելությունների ընդհանուր թվի նվազմանը, առաջին եռամսյակում ժամանումների բավականին բարձր ցուցանիշ ենք ունեցել՝
2018 թվականի հունվարին գրանցվել է 7770 ժամանում, փետրվարին՝ 7764, մարտին՝ 33.272, ապրիլին՝ 9528:
2019 թվականի հունվարին գրանցվել է 5396 ժամանում, փետրվարին՝ 6009 մարտին՝ 16.318 ապրիլին՝ 7186:
2020 թվականի հունվարին գրանցվել է 5222 ժամանում, փետրվարին՝ 4506 մարտին՝ 311 ապրիլին՝ 0:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT