Երևան
12 °C
«Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի համար 1 ավագ դպրոցն այլևս կազմաքանդվել է, ընկել է դպրոցի երբեմնի ամենաբարձր վարկանիշը»։ Այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում այսպիսի կարծիք հայտնեցին դպրոցի արդեն նախկին աշխատակիցները՝ նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը, տնօրենի տեղակալ Արմեն Ավագյանը, պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը։ Բաբայանը նաև հանդես եկավ բոլոր դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին ուղղված կոչով՝ չվախենալ գործազուրկ դառնալուց, ըմբոստանալ անարդարության դեմ։ Շուրջ երեք ամիս գործադուլ հայտարարած և երեխաների կրթության իրավունքը խաթարած մանկավարժի խոսքերով՝ իրենք սեփական օրինակով ցույց տվեցին, թե ինչպես պետք է պայքարել սեփական սկզբունքների և ճշմարիտ արժեքների համար։ Նա իրենց գործադուլը որակեց ազգային ուժեղ պետականության համար պայքար։
«Ինձ հեռացրին դպրոցից, որովհետև ես իշխանության թիմից կամ նրանց ծանոթ-բարեկամներից չէի։ Այս իշխանությունը փոխելով բուհերի ռեկտորների և դպրոցների տնօրենների ընտրության կարգը, նպատակ ունի հեռացնել ազգային նկարագիր ունեցող և հայրենասեր կադրերին՝ նրանց փոխարինելով ոչնչով աչքի չընկած, իրենց պարտական, հլու-հնազանդ կամակատարներով, առանց ակտիվ դիմադրության հանդիպելու կրթության հիմքում դնել առարկայական նոր չափորոշիչներ, ծրագրեր և դասագրքեր, և դրանով կրթել ապազգային, հարևանների հանդեպ թշնամանք չունեցող սերունդ։ Հայ մանկարվարժը չպետք է կրավորական կեցվածք ընդունի։ Ո՞վ, եթե ոչ ուսուցիչը պետք է պայքարի հանուն հայրենիքի ապագայի։ Սիրելի հայ մանկավարժներ՝ մենք կոչ ենք անում ձեզ նմանվել մեր կոլետկտիվի այն կեսին, որը նախընտրեց դառնալ գործազուրկ, բայց ըմբոստանալ անարդարության դեմ, նմանվել այն ուսուցիչներին, որոնք իրենց աշակերտներին, սեփական օրինակով ցույց տվեցին թե ինչպես պետք է պայքարել սեփական սկզբունքների և ճշմարիտ արժեքների համար»,- իրենց հայատարարությունը ներկայացրեց Աբովյանի համար 1 դպրոցի նախկին տնօրենը՝ իրենց պայքարը տեղափոխելով հանուն ազգային կրթության պայքարի դաշտ եւ մյուս դպրեցների իրենց գործընկերներին կոչ անելով իրեցն օրինակով դուրս գալ պայքարի:
«Այս դպրոցի 370 աշակերտներից 100-ը արդեն տեղփոխվել են այլ դպրոց։ 26 ուսուցիչներից 13-ն էլ իրենց կամքով կամ առանց դրա ազատվել են աշխատանքից». այս մասին էլ հայտարարեց պատմության նախկին ուսուցիչ Հայկ Փայտյանը։ Նրա խոսքով՝ 13 ուսուցիչները մինչև վերջ պայքարել են իրենց սկզբունքայնության համար, այդ մանկավարժները, ըստ նրա, աշակերտների համար ուսուցչի կերպարի լավագույն օրինակն են։ Դպրոցում հայտարարված գործադուլի և խաթարված դասապրոցեսի համար Փայտյանը մեղադրում է կառավարությանը, իսկ իրենց պայքարի սկզբնական փուլը հայտարարում ավարտված, քանի որ ուսուցիչների մի մասը ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով ստիպված վերադարձել է աշխատանքի։
Հիմա դպրոցում փոքր-ինչ վերականգնվում է խաթարված դասապրոցեսը՝ իր հերթին հավելեց նախկին տնօրենը, բայց այն աշակերտները, ովքեր մասնակցել են ուսուցիչների պայքարին, ենթարկվում են ճնշումների, ավելին, նրա խոսքերով՝ այդ աշակերտները ստիպված կողքի գյուղերի դպրոցներ են հաճախում. «Այլ ավագ դպրոցների լիցենզիայով սահամանափակ տեղերի պատճառով աշակերտներից մի քանիսը չկարողացան հեռանալ դպրոցից, իմ ունեցած տեղեկությունով սպասում են լիցենզավորվեն դպրոցները և հեռանան։ Շատ երեխաներ դպրոց են հաճախում իրենց պատանդ զգալով, հատակապես այն աշակերտները, որոնք մեզ հետ պայքարի ակտիվ փուլում են եղել։ Հիմա նրանց հանդեպ խտրական վերաբերմունք է դրսևորվում»։
Ավելի քան երկու ամիս առաջ գործադուլ հայտարարած և հետո աշխատանքից ազատված ուսուցիչները նշեցին՝ դպրոցում տեղի ունեցող իրադարձություններին արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանը, երկու անգամ գրավոր դիմել են վարչապետին, մեկ անգամ իրենց դիմումը վերահասցեագրվել է ԿԳՄՍ նախարարություն, որտեղից ստացել են հետևյալ պատասխանը՝ օրենքով չի նախատեսվում դադարեցնել նոր տնօրենի լիազորորությունները, նշանակել ժամանակավոր պաշտոնակատար և անցկացնել տնօրենի ընտրության նոր մրցույթ, ինչը իրենց դիմումի մեջ պահանջել են ուսուցիչները։
Դպրոցի տնօրեն Քարմիլե Առաքելյանը մեզ հետ զրուցում պարզաբանեց՝ դպրոցում դասապրոցեսը վերականգնվել է ոչ թե փոքր-ինչ, այլ լիովին․ «Դասապրոցեսը լիակատար ձևով վերականգնվել է, ուսուցիչները նորմալ դասապրոցես են կազմակերպում, իսկ աշակերտները նորմալ հաճախում են»։ Հաստատեց՝ «26 ուսուցիչներից 13-ը ազատվել են աշխատանքից իրենց կամքով կամ առանց դրա»․ «Ուսուցիչներից կեսը ազատվել են իրենց դիմումի համաձայն, մնացածը մինչև վերջ պնդում էին, որ իրենք չեն աշխատելու և չեն էլ պատրաստվում ազատման դիմում գրել։ Ես իրենց ասում էի՝ դուք արդեն 2 ամիս է, ինչ չեք աշխատում, և չեք էլ մտածում երեխաների ճակատագրի մասին: Ի սկզբանե բոլորն ասում էին, որ դիմում կգրեն դուրս կգան, բայց ոչ դիմում էին գրում, ոչ էլ գալիս էին աշխատանքի։ Շատ ուսուցիչներ նույնիսկ ինձ մոտեցել ու ասել էին՝ կգանք, կաշխատենք, երեք-չորս օր սպասել եմ, զանգահարել եմ, ասել եմ՝ ասում էիք կգանք կաշխատենք, բայց նորից իրենց կարծիքը փոխել են, արդեն ես եմ իրենց ազատել եմ աշխատանքից, մնացած ուսուցիչները նորմալ աշխատանքի մեջ են»։
Առաքելյանը հակադարձում է նաև դպրոցի նախկին ուսուցիչների այն պնդմանը, թե 100 աշակերտ է տեղափոխվել, ճնշումների և խտրական վերաբերմունքի վերաբերյալ հայտարարությունն էլ անվանում է հերթական սադրանքը․ «Հստակ թիվ ունենք, որ 85 աշակերտ է տեղափոխվել այլ դպրոց։ Մենք դեռ այսօր էլ վերադարձած աշակերտների ենք ընդունել, տեղեկություններ էլ ունենք, որ մի քանի աշակերտ ուզում է վերադառնալ դպրոց։ Իրենց հայտարարությունները, թե երեխաները պատանդ են իրենց զգում, մնացածը ենթարկվում են խտրական վերաբերմունքի, ճնշումների՝ դրանք սադրանքներ են, իրենք իրենց ոճի մեջ շարունակում են զրպարտել ինձ»։
Նորանշանակ տնօրենի խոսքով՝ նախկին ուսուցիչները ամեն օր խոչընդոտում են ուսուցիչների բնականոն աշխատանքը։ Ասում է՝ նրանց պայքարի երկրորդ փուլը լինելու է դատական հայցերի միջոցով․ «Իրենք անըդհատ տեսչությունների միջոցով վարույթներ են ներկայացնում, հայց են ուզում ներկայացնել իմ դեմ, ես, իհարկե, սպասում եմ դրան, երկրորդ պայքարը, եթե այդ ձևով պետք է սկսեն, ես պատրաստ եմ, բայց ի՞նչ է նշանակում պայքար՝ հայ հայի դե՞մ, օրենքի դե՞մ»,- ասում է նա պարզաբանելով ՝ գործադուլն անօրինական ճանաչելու պահանջով դատարան ներկայացրած իր հայցն էլ անօրինական է ճանաչվել դրան մասնակից բոլոր անդամների համար․ «Հայտարարել, որ հայցը 22 ուսուցիչների մասով կարճվել է, դա անգրագիտություն է, բոլորի մասով էլ ճանաչվել է անօրինական, եթե մեկի մասով ճանաչվել է նշանակում է՝ բոլոր անդամներին է դա վերաբերում»։
Քարմիլե Առաքելյանը հավելեց նաև՝ պատրաստվում է առաջիկայում դպրոցում հայտարարել ուսուցիչների թափուր հաստիքների մրցույթ։
Հիշեցնենք՝ այս դպրոցում ամենինչ սկսվեց այն բանից հետո, երբ հունվարի 22-ինկառավարման խորհուրդն անցկացրեց տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ, որին մասնակցող երկու թեկնածուներն էլ՝ թե՛ նախկին եւ թե՛ արդեն նշանակված տնօրենները, ստացել էին հավասար ձայներ, ու ըստ գործող կարգի, տնօրենի ընտրությունը պետք է կատարեր ԿԳՄՍ նախարարը։ Նախարարը փետրվարի 3-ին տնօրենի պաշտոնում նշանակեց Քարմիլե Առաքելյանին: Մանկավարժական կոլեկտիվը, աշակերտները նոր տնօրենի հետ մեկ օր անգամ չաշխատելով հայտարերցին գործադուլ՝պահանջելով դպրոցից հեռացնել նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանին։ Սակայն նախարարը իր որոշումը թողեց անփոփոխ։
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 3-6 աստիճանով. սպասվում են տեղումներ
Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք չպետք է կասկած ունենա. Օվերչուկ
Սիմոնյանն ու Վրաստանի խորհրդարանի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի
«Ուժեղ Հայաստան»-ի 12 անդամի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել
Ռեփեր Future-ը կիսվել է ՀՀ վարչապետի տեսանյութով
Սիմոնյանն ու Գաֆարովան արձանագրել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերջին գործընթացները
Չեմ մտածում՝ Հայաստանում էդքան «շուն ու շանգյալ կա», որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն անցնեն ԱԺ. Փաշինյան
Հայաստանում պտտվում է գերանդիով մահը, և այն ուզում է հնձել-կտրել ՀՀ-ն. Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին
Մեր ջերմ շնորհավորանքները Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին. ՀՀ ԱԳՆ
Իրենք ասում են՝ դե մենք դեմ չենք խաղաղությանը, բայց խաղաղությունը մեր ժամանակ էր. Փաշինյանը թվեր է հրապարակել
Ղարաբաղյան շարժումը չկա, ուրեմն պատերազմ էլ չկա. Նիկոլ Փաշինյան
Եռագլխի մեջ կա ընդամենը մեկ թեկնածու, և դա Ռոբերտ Քոչարյանն է. ցուցակն էլ ՀՀԿ-ի ռեբրենդինգն է. Ալեքսանյան
Մենք քաղաքականապես կտրելու ենք սա գրողի ձեռքը. Ռուբինյանը՝ «004» շրջաբերականի մասին
ԿԳՄՍ նախարարը ուսուցիչների հետ հանդիպմանը քննարկել է հանրակրթության ոլորտին, կամավոր ատեստավորման մասին հարցեր
Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
Կալուգացի սամոների համար մարդն ընդամենը գործիք Է, կուզեն՝ կառնեն-կծախեն, փողը կտան ու կասեն շուն-շանգյալ, բոշա
Մեկնարկել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը
2021-2025-ին ռազմական տեխնիկայի և սպառազինության ծախսերը 5,4 անգամ ավելի են եղել, քան 1998-2018-ին. Աղաջանյան
Սիմոնյանը Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ
Արդար, թափանցիկ և թվային ապագա․ ՊԵԿ նախագահը հանդիպել է հարկ վճարողների հետ
ՀՀ պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Մերձավան-Այգեկ ավտոճանապարհի մի հատվածը
Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է․ Երևանում և մարզերում միջոցառումներ կանցկացվեն
Հարավային Կովկասում խաղաղության ուղղությամբ ջանքերը պետք է դառնան օրինակ ամբողջ աշխարհի համար․ Էրդողան
Կյանքից hեռացել է դերասան, պրոդյուսեր Լևոն Տեր-Պետրոսյանը
Կարապետ Գուլոյանից և Ռոզա Ծառուկյանից կբռնագանձվեն շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բաժնետոմսեր, անշարժ գույքեր
Կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը
Ընտրակաշառք բաժանողները չեն հերքում, որ դա անում են, այլ ասում են՝ կերակրող և բազմազավակ մայրեր են. Թորոսյան
Սա նույնն է, որ հայտնի բռնաբար Չիկատիլոն ասի, թե բռնաբարված ամեն մարդու առողջություն ուշադրության կենտրոնում է
Իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն. ԱԺ նախագահի ելույթը
Փամբակ գյուղի տարածքում ջրագծի վթարի հետևանքով փակված երկաթգծի երթևեկությունը վերականգնվել է
Քարաթափում Մ-2-ից Ջերմուկ տանող ճանապարհին․ երթևեկությունը վերականգնվել է
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով, ցուցադրվել են ՆԳՆ և Ոստիկանության տարբերանշանները
Ձեզ ուժեղ համարող վախկոտնե՛ր, բավական է ինչքան թաքնվեցիք կերակրող կանանց ու երեխաների թիկունքում․ Չախոյան
Ռուս-ադրբեջանական հարաբերությունները զարգացման նոր փուլում են. Մատվիենկո
Հայաստանում գյուղոլորտը զարգանում է պետության աջակցությամբ․ միայն լիզինգով ձեռք է բերվել 5483 միավոր տեխնիկա
Հեղինակը, հուսանք, զերծ կմնա կեղծ թեզերի տարածումից, հանրային գրառմամբ կհերքի իր թյուրիմացությունը․ ԱԳՆ
Իրական հաշտեցման համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն, անհետ կորածների ճակատագրերը պարզվեն
Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել 10-օրյա հրադադարի վերաբերյալ․ Թրամփը հանձնարարականներ է տվել
Կաշառքի վրա բռնում են, ասում է՝ հղի եմ, հիվանդ եմ. ուրիշ ինչ գիտեն սրանք՝ բացի կաշառք բաժանելուց. Շիրինյան
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT