Երևան
12 °C
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ստորագրել է օրենքը, որը թույլ է տալիս նրան ընտրվել երկրի նախագահի պաշտոնում ևս 2 անգամ: Փաստաթուղթն ընդունվել է Սահմանադրության մեջ արված համապատասխան փոփոխությունների համատեքստում, որոնք ևս ավելի վաղ առաջարկել էր Պուտինը:
Համաձայն «Ռուսաստանի Դաշնության Նախագահի ընտրությունների մասին» 19- ФЗ օրենքի ՝ Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող անձը, որը զբաղեցրել է նախագահի պաշտոնը երկու ժամկետով կամ նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետն է անցկացնում ընտրությունների որոշման պաշտոնական հրապարակման օրը , իրավունք չունի կրկին նախագահ ընտրվելու:
Բայց այս դրույթը չի տարածվում Պուտինի վրա. Ըստ վերը նշված թարմացված օրենքի, հաշվի չի առնվում այն նախագահական ժամկետների քանակը, որոնք անձը ունեցել է Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահին:
Վլադիմիր Պուտինը նախագահ է ընտրվել 2000, 2004, 2012 և 2018 թվականներին: Այժմ նա, ցանկության դեպքում, կկարողանա առաջադրվել 2024 և 2030 թվականներին ևս: Երբ 2008-ից 2012 թվականներին Դմիտրի Մեդվեդևը պաշտոնապես զբաղեցնում էր պետության ղեկավարի պաշտոնը, առաջարկվեց նախագահական ժամկետը 4 տարուց դարձնել 6 տարի, ինչը հետո և արվեց:
Իր՝ Մեդվեդևի պաշտոնավարման ժամկետը չի փոփոխվել այս փոփոխություններից հետո, քանի որ 2012-ին նա արդեն դադարեց լինել նախագահ:
Պուտինի՝ Կրեմլ վերադառնալուց հետո Մեդվեդևը ստանձնեց կառավարության ղեկավարի պաշտոնը, բայց 2020-ի սկզբին Պուտինը հայտարարեց սահմանադրական փոփոխության գաղափարի մասին, և Մեդվեդևը հրաժարական տվեց:
Նախագահի նախորդ ժամկետները զրոյացնելու մասին փոփոխությունները 2020 թվականի մարտի 10-ին ՝ Պետդումայի նիստի ժամանակ, անսպասելիորեն առաջարկել է պատգամավոր Վալենտինա Տերեշկովան: Սահմանադրության գործող տարբերակը թույլ չէր տալիս Պուտինին առաջադրվել նոր ժամկետով:
Պուտինը անմիջապես ուղևորվել էր Պետական Դումա և հայտարարել, որ համաձայն է զրոյացնել իր ժամկետները, պայմանով, որ դրանք հաստատվեն Սահմանադրական դատարանի և ընտրողների կողմից Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ: Սահմանադրական դատարանը ոչ մի առարկություն չուներ, հանրաքվեն նույնպես անցավ սահուն:
Նույն օրը Պետդուման համաձայնել է Տերեշկովայի առաջարկած փոփոխությունը Սահմանադրության փոփոխությունների ընդհանուր փաթեթի մեջ ներառել:
Համապատասխան օրինագիծը, որի հեղինակներ դարձան սենատոր Անդրեյ Կլիշասը,պատգամավորներ Պավել Կրաշենիննիկովն ու Օլգա Սավաստյանովան, ի վերջո հավանության արժանացավ ինչպես Պետդումայի, այնպես էլ Դաշնային խորհրդի կողմից:
Վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն դա այսպես էր բացատրել. «Հսկայական երկիր` միջուկային ներուժով, աշխարհի ամենալուրջ միջազգային խաղացողը: Եվ քննարկումներ, թե ով է լինելու նրա իրավահաջորդը, ի՞նչ կլինի անվտանգության հետ և այլն: Այս ամենը տագնապալի գործընթացներ են»:
Նախկինում Պուտինը բազմիցս ասել է, որ չի ցանկանում փոխել սահմանադրությունը ՝ իշխանության մեջ մնալու համար, սակայն իրականությունը ցույց տվեց հակառակը:
Պուտինի կողմից ստորագրված նոր օրենքը սահմանում է նաև նախագահի թեկնածուների մասին նոր պահանջներ: Փաստաթղթով սահմանվում է, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացին, որը առնվազն 35 տարեկան է և առնվազն 25 տարի մշտապես բնակվել է Ռուսաստանում, ինչպես նաև նախկինում չունի և չի ունեցել այլ պետության քաղաքացիություն կամ կեցության թույլտվություն, կարող է ընտրվել երկրի նախագահ: Այս դրույթը չի տարածվում այն ռուսների վրա, «ովքեր նախկինում ունեցել են պետության քաղաքացիություն, որն ընդունվել է կամ որի մի մասը ընդունվել է Ռուսաստանի Դաշնությունում ՝ դաշնային սահմանադրական օրենքին համապատասխան»:
Սա տեսական հնարավորություն է տալիս առաջադրվել, օրինակ, Ղրիմի բնակիչներին, որոնք Ռուսաստանին կցվել են 2014 թվականին:
Օրենքը նաև հնարավորություն է տալիս ընտրական հանձնաժողովներին `ԿԸՀ-ի հետ համաձայնեցնելով, քվեաթերթիկում կրճատել թեկնածուների վերաբերյալ տեղեկությունները, եթե դրանում ընդգրկված են ավելի քան տասը թեկնածուներ կամ թեկնածուների ցուցակներ: Բացի այդ, ընտրական հանձնաժողովները կկարողանան մեծացնել շարժական տուփերի քանակը, որոնք լրացուցիչ կարող են օգտագործվել բացօթյա քվեարկության համար:
Փաստաթուղթը հստակեցնում է Պետդումայի պատգամավորներ ընտրելու մասին օրենքի նորմերը և արգելում է միջին ծանրության հանցագործությունների համար ազատազրկման դատապարտված քաղաքացիներին առաջադրվել և ընտրվել խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր 5 տարի ժամկետով՝ դատվածության վերացումից կամ ավարտից հետո անգամ:
Փաստաթուղթը հրապարակվել է այսօր ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում:
Պուտինը ՌԴ-ի երկարաժամկետ նախագահն է: Ռուսաստանի Դաշնության առաջին նախագահ Բորիս Ելցինի հրաժարականից հետո նա կատարել է նահագահի պարտականությունները 1999 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2000 թվականի մայիսի 7-ը։ 2000 թվականի մարտին Պուտինն ընտրվեց նախագահ, ապա 2004-ին վերընտրվեց: 2008-ին դարձավ վարչապետ, իսկ նախագահ ընտրվեց նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
2012-ին՝ արդեն 6 տարով, Պուտինը երրորդ անգամ վերընտրվեց, ապա 2018-ին՝ չորրորդ անգամ:
Նրա նախագահության այս ժամկետը կավարտվի 2024 թվականինին: Նա գերազանցել է Լեոնիդ Բրեժնևի ղեկավարման ժամկետը և այդ առումով առայժմ զիջում է միայն Իոսիֆ Ստալինին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում«Գյումրի» ԲԿ է տեղափոխվել գլխի հրազենային վնասվածքներ ստացած ռուս զինծառայող
«Խաղաղության գործընթացի հետագա իրացման լուրջ հիմք». ՀՀ-ն Աբու Դաբիի հանդիպումը համարում է հաջողված
Անհետ կորած անձանց ընտանիքները ևս 2 ամիս սոցիալական աջակցություն կստանան
Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը տրամադրվել է Գյումրուն. այն ամրակայված է համայնքապետարանի շենքում
Օմանում և Հորդանանում Հայաստանը նոր դեսպաններ ունի. նախագահը հրամանագրեր է ստորագրել
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի Հունգարիայում
Կոչ եմ անում հայկական մեդիադաշտ չբերել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը. Դանիելյան
Ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել ԶՈւ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը
Սահմանամերձ Դովեղի դպրոցի կասեցված շինարարությունը վերսկսվել է. Քաղշինկոմիտեն նոր կապալառու է ներգրավել
Իջևանում «դրիֆթ» արած 30-ամյա երիտասարդը ձերբակալվել է. տեսանյութ
Հայաստանը ծայրագավառ չի դառնալու. Լիլիթ Մինասյան
Բախման հետևանքով մոտոցիկլը հայտնվել է «ԶԻԼ»-ի տակ. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց
ԱՄՆ-ն պատժամիջոց է սահմանել Թուրքիայում գործող էներգետիկ ընկերության դեմ
Պետք է ականջներին օղ անեն. եթե «Հոկտեմբերի 27»-ին հաջողության են հասել, հիմա չեն կարողանալու. տեսանյութ
Էկոնոմիկայի փոխնախարարն ընդունել է Հայաստան ժամանած ԱՄՆ-ում գործող World Wide Sires կազմակերպության մասնագետին
Ես կրկնել եմ այն, ինչ նախագահն է ասել, Լավրովի հետ զրույցն անկեղծ է եղել. Ռուբիո
Իրանում բոլոր օդանավակայանների աշխատանքը վերսկսվել է
Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ ունի Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում
ԱՄՆ դոլարով ավանդ՝ տարեկան մինչև 6% տոկոսադրույքով
ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է Բրունսումում ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատարի տեղակալին. ինչ է քննարկվել
Ինչ է տեղի ունենում, ինչով էր կարևոր Փաշինյան-Ալիև հանդիպումը. Բաբաջանյանը մանրամասնում է մեսիջները. տեսանյութ
Նախագահը պարգևատրել է հայագիտության պրոֆեսոր Թեո Մաարտեն վան Լինտին և դոցենտ Աննա Սիրինյանին. տեսանյութ
ՆԳՆ կրթահամալիրը նոր ռեկտոր ունի. տեսանյութ
Տիգրան Խաչատրյանն ընդունել է գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչներին
Նախագահի աջակցությամբ անվանի փիլիսոփա Կարեն Սվասյանի գրադարանի արժեքավոր մասը փոխանցվել է Մատենադարանին
Սյունիքում 3 վարույթով Վերականգնված միջոցների միասնական հաշվին է փոխանցվել 86 հզր դոլարին համարժեք 33 մլն դրամ
Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են. Չախոյան
Երևի դուք էլ գիշերը սիսեռահատիկի վրա եք քնեցնում տեռորիստներին, որ հասկանաք՝ բոյ կտա՞ն, թե՞ չէ. Դավոյան
Այ իրենց եք բուծել, որովհետև իրենցով հեշտ է Կանոնագիրք խախտելը պաշտպանողների բանակ ձևավորել. Հարությունյան
Ինչի համար է մեղադրվում ռազմական ոստիկանության ձերբակալված պաշտոնյան. Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնել է
Գալստանյանն ասում է՝ Սաղաթելյանը 1200 դաշնակցական է խոստացել. Հովհաննիսյանը գաղտնալսումից հատված է հրապարակել
Իսկ ինչո՞ւ եք զարմանում, որ դաշնակները սթրայքբոլ են խաղում մարտական նռնակներով. Հակոբյան
Ձերբակալվել է Ռազմական ոստիկանության Երևանի բաժնի պետի տեղակալը. մանրամասներ
Էներգախնայող տեխնոլոգիաների ֆինանսավորում՝ մինչև 500 մլն դրամի չափով
Նախարարի տեղակալը հստակ մերժել է երրորդ սուբյեկտի կողմից «վերահսկողության» եզրույթը, երևույթը. ԱԳՆ խոսնակ
Սուրեն Պապիկյանն այցելել է «Զինվորի տուն», հետաքրքրվել բուժում ստացող զինծառայողների վերականգնողական ընթացքով
Նռնակը մարտական է․ ՔԿ-ն հերքում է տարածվող ապատեղեկատվությունը, թե իբր այն սթրայքբոլ խաղալու համար է
Լավրովի և Ռուբիոյի բանակցություններն ավարտվել են. հանդիպումը տևել է մոտ 1 ժամ
Եվրախորհրդարանը մերժել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը
Ընդդիմությունը շարունակում է «էշի» տեղ դնել սեփական հետևորդներին, իսկ մեր ազգին՝ «անասունի»․ Ալեքսանյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT