Գյումրու N25 դպրոցում դասապրոցեսը վերականգնվել է. 700-ից ավելի աշակերտ նորից հաճախում է դպրոց

Գյումրու համար 25 դպրոցում մեկ ամսից ավելի է՝ դասապրոցեսը վերականգնվել է, աշակերտները և ուսուցիչները կանոնավոր կերպով հաճախում և մասնակցում են դասերին: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց դպրոցի նորանշանակ տնօրեն Իրինա Բաղդասարյանը:

«Դեռևս փետրվարի 22-ին մենք անցանք նորմալ դասապրոցեսի: Ճիշտ է, սկզբնական շրջանում, կարելի է ասել, ամբողջությամբ չէր կարգավորվել իրավիճակը, բայց աստիճանաբար հարթվեց ամեն ինչ: Հիմա ոչ մի խնդիր չունենք, բացակայություն չկա աշակերտների շրջանում, բոլորն էլ հաճախում են, ուսուցիչների հետ խնդիր չկա: Ես ասել էի, որ կհարթվի իրավիճակը ու հարթվեց»,- ասաց տնօրենը:

Նրա խոսքերով՝ բողոքի ակցիաների ընթացքում և դրանից հետո դպրոցից որևէ աշակերտ չի տեղափոխվել, իսկ այն աշակերտները, որոնք ակցիաներին մասնակցում էին և դասի չէին հաճախում, վերադարձել են սովորական դասապրոցեսին. «Ոչ ոք ո՛չ գնացել է դպրոցից, ո՛չ էլ հեռացվել, 700-ից ավելի աշակերտ ունենք, նորմալ դպրոց են հաճախում: Հակառակը, երեխաներ կան, որ ուզում են տեղափոխվել մեր դպրոց, բայց լիցենզիայով մեր դպրոցին տրված տեղերի թիվը սահմանափակ է, դրա համար չենք կարողանում իրենց ընդունել»:

Հիշեցնենք՝ այս դպրոցում բնականոն դասապրոցեսը խաթարվել և բողոքի ցույցեր էին սկսվել, երբ սեպտեմբերի 11-ին տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթում երկու թեկնածուները՝ նույն դպրոցի մանկավարժ Մերուժան Մինասյանը և Գյումրու թիվ 9 դպրոցի փոխտնօրեն Իրինա Բաղդասարյանը, չէին հավաքել օրենքով նախատեսված 5 ձայն: Ըստ գործող կարգի՝ այդ դեպքում ընտրությունը պետք է կատարեր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որն էլ ընտրել էր Իրինա Բաղդասարյանին: Փետրվարի 4-ին Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը նոր տնօրենի՝ Իրինա Բաղդասարյանի հետ գնացել էր դպրոց՝ վերջինիս ներկայացնելու, ուսուցիչներն ու աշակերտների ծնողները նրանց դիմավորել էին «ամոթ», «հեռացիր» և այլ վանկարկումներով: Դրանից հետո նոր տնօրենին թույլ չէին տվել մտնել դպրոց: Այդ ընթացքում 700-ից ավելի աշակերտները դպրոց չէր հաճախում:

 Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2462 դիտում

Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ

ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը

Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն

Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան

Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել

Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում

Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի

Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան

Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ

Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ

Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից

Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ

Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով

Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք

Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար

Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը

21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի

Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը

FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել

Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա

Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան

Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր

Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ

Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք

Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար

Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ

GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը

«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան

2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը

Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել