Երեւանում նստած հեշտ է կարծիքներ կազմել. Էջմիածնի քաղաքապետը՝ քաղաքի կենտրոնում ձեւավորած շենքի քննադատությունների մասին

Էջմիածնի քաղաքապետարանը քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող շենքերից մեկը նորովի է ձեւավորել, բետոնե հին պատշգամբները փոխարինվել են փայտե նոր ու գունեղ պատշգամբներով, տեղադրվել են ծաղիկներ: Մտահղացման եւ աշխատանքի հեղինակը արվեստագետ, Էջմիածնի ավագանու անդամ Ներսես Մելիքյանն է:

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ բնակելի շենքի ֆասադին որեւէ վնաս չի հասցվել, պարզապես փայտե պատշգամբներով փակվել են անմխիթար վիճակում գտնվող երկաթե ճաղավանդակներն ու բետոնե հատվածները, իսկ փայտերը մշակված են հատուկ նյութով, որը մի քանի ամսից մգանալու ու բնության էֆեկտ է ստանալու՝ դառնալով շենքին առավել համահունչ:

«Երկարակեցությունը ապահովելու համար փայտե դեկորները մշակված են հատուկ նյութերով: Դրանք հեշտ ապամոնտաժվող են եւ եթե հետագայում շենքը նոր վերակառուցելու կամ այլ ձեւով փոխելու կարիք լինի՝ փայտից պատշգամբները կհանվեն»,-ասաց Գասպարյանը:

Քաղաքապետն անդրադարձավ նաեւ շենքի ձեւավորման հետ կապված «Արթուր Թարխանյան» մշակութային կենտրոնի՝ քննադատությանն ու լրատվամիջոցներով տարածած այն հայտարարությանը, թե խեղվել է Էջմիածնի պատմամշակութային նշանակության շենքերից մեկի արտաքին տեսքը. «Այդ շենքը որեւէ պատմամշակութային արժեք չի ներկայացնում: Այդ կենտրոնի հայտարարության մեջ նշվածը բացարձակ սուտ է: Երեւանում նստած հեշտ է կարծիքներ կազմել, բայց ենթադրում եմ՝ էդ խոսողներից որեւէ մեկը չի եկել ու այդ շենքն իրականում երբեւէ չի էլ տեսել»:

Էջմիածնի քաղաքապետը եւս մեկ անգամ ընդգծեց ճարտարապետական որեւէ արժեք չներկայացնող եռահարկ սովետական շենքի պատշգամբներն անմխիթար ու կիսաքանդ վիճակում էին: Գասպարյանը նաեւ հավելեց՝ նախքան որեւէ փոփոխություն անելը տեղեկացրել ու շենքի կարգավիճակի մասին ճշտել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության համապատասխան բաժնից:

Գասպարյանի փոխանցմամբ՝ փոփոխություններն իրագործվել են համայնքապետարանի եւ ավագանու 7 անդամների անձնական միջոցների ներդրմամբ: «Քաղաքապետարանի ֆինանսավորմամբ տեղադրվել են միայն ծաղիկները: Դրանք արհեստական են, ուզում էինք բնական անել, բայց քանի որ այդ շենքում կան բազմաթիվ բնակարաններ, որոնք բնակեցված չեն՝ խնդիր էինք ունենալու ծաղիկների պահպանման հետ, ուստի ընտրել ենք արհեստական, բայց լավ որակի ծաղիկներ»,-ասաց նա:

Քաղաքապետը հայտնեց, որ 2019 եւ 2020 թվականներին Էջմիածնի կենտրոնական հրապարակի եւ հարակից պատմամշակութային շենքերն ու շինությունները ձեւավորվել են արտաքին ճարտարապետական լուսավորության համակարգով՝ ընդգծելով քաղաքի դիմագիծը: Այդ ծրագրի շարունակությունն է նաեւ վերոնշյալ շենքի ձեւավորումը: Նրա խոսքով՝ Էջմիածնի հրապարակում տվյալ շենքից քիչ հեռու կա տուֆքարից շենք, որը կրկին նմանատիպ համադրությամբ է արված:

Դիանա Գասպարյանի փոխանցմամբ՝ Էջմիածնի բնակիչներին շատ է դուր եկել նոր դիազյներական լուծումներով ձեւավորված շենքը, բացի այն, որ որեւէ դժոհություն չեն ստացել, շատերը մեծ ցանկություն են հայտնել ու խնդրել իրենց շենքերում էլ արտաքինից այդպես գեղեցկացնել:

«Տարբեր քաղաքաներում նմանատիպ շենքերի կողքով անցնելիս չգիտես ինչու շատ դրական ու նորմալ ենք վերաբերվում, բայց հենց փորձեցինք մեզ մոտ ունենալ նման ձեւավորմամբ մի բան, անտեղի աղմուկ բարձրացվեց»,- զարմանք հայտնեց քաղաքապետը:

Էջմիածնի քաղաքապետարանը նախատեսել է առաջիկայում տեսքից անմխիթար վիճակում գտնվող նմանատիպ շենքերին հետաքրքիր լուծումներով ձեւավորումներ անել: «Մեր առաջնային աշխատանքներից մեկն է մեր քաղաքի շենքերի արտաքին տեսքը կարգի բերել: Նպատակն է՝ այնպիսի միջավայր ստեղծել, որը գրավիչ ու հետաքրքիր լինի ոչ միայն քաղաք այցելող զբոսաշրջիկների, այլ նաեւ Էջմիածնում մշտապես բնակվողների համար»,-եզրափակեց քաղաքապետը:

ՀՀ ճարտարապետների միության նախագահ, վաստակավոր ճարտարապետ Մկրտիչ Մինասյանի կարծիքով՝ շենքի վրա արված փոփոխությունները բոլորին տեղին չեն, ավելին՝ գավառական մոտեցում է ցուցաբերվել:

Մինասյանի, համոզմամբ՝ Էջմիածինը Հայաստանի պատմական կարեւոր նշանակություն ունեցող հոգեւոր եւ մշակութային կենտրոն է, ու պետք չէր նման միջամտություն անել: Անդրադառնալով շենքին ու դրա ճատարապետական լուծումներին, վերջինս ասաց. «Այն 20-րդ դարի իր լավագույն լուծումների մեջ է, մեր ավանդական ճարտարապետության ձեւերից է: Դրանք շատ լավ շենքեր են, իրենց ժամանակաշրջանն ունեն, իրենց ճարտարապետության ու զսպվածության մեջ: Հիմա այդ ժամանակը փոխել ու այդ շենքերը նմանեցնել Բիշքեկում արված բալկոններին... Զբոսաշրջիկ կլինի, թե այլ անձ՝ երկրոդ քաղաքը, որը Երեւանից հետո մեկնում է, Էջմիածինն է, ինչպե՞ս կարելի է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին տանող ճանապարհի վրա նման բան անել: Եկողները շատ քաղաքներ են տեսել, միանգամից կզգան այդ թերությունը: Գուցե սովորական մարդիկ չզգան, բայց իրենք կզգան»:

Ըստ Մինասյանի՝ նոր արված փոփությունները հարկավոր է հնարավորինս արագ ապամոնտաժել: «Դա գավառային մոտեցում է, դրանք այն շենքերը չեն, որոնց վրա նման ձեւավորմամբ պատշգամբներ են անում: Դա կարելի էր անել՝ քննարկելով բանիմաց մարդկանց հետ: Այդ շենքերը շատ լավն են իրենց նատուրալ վիճակով, ի՞նչ կարիք կար նման բան անելու այն դեպքում, երբ որ Էջմիածինը բազմաթիվ հարցեր ունի՝ սկսած փողոցների կարգավորումից վերջացրած մնացած խնդիրներից, այդ միջոցներն ավելի նպատակային կարելի էր ծախսել»,- ասաց ճարտարապետը:

Մեր դիտարկամանը, թե հիմնական ծախսերն արվել են Էջմիածնի ավագանու անդամների անձնական միջոցների հաշվին, Մինասյանն ասաց. «Դա ընդհանրապես կապ չունի, ինչ է, եթե սեփական միջոցներ են ներդնում, ուրեմն պիտի քաղաքն այլանդակե՞ն: Դա ինչ նոր դրոշակ են սարքել, թե ներդրում են անում, կարող են ինչ ասես անել: Ճիշտ այդպես Երեւանում Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց դրել են Անվախ աղջկա մի այլանդակ արձան: Իրենց միջոցներով բերում ու անճաշակությունը կապում են քաղաքի վզին: Ինչի են ներդրում անում ավելորդ, փչացնող բանի վրա»:

Ճարտարապետը նաեւ հայտնեց, որ տեսնելով շենքը, փորձել է խնդրի մասին քաղաքապետի հետ խոսել, սակայն չի հաջողվել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5895 դիտում

Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան

Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան

Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ

ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ

Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան

ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել

Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան

Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը

Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ

Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան

Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ

Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում

Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին

Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով

Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ

Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ

Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է

Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը

Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ

Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան

Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ

Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է

Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ

Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է

Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին

ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios

«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում

12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է

Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը

Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում

Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը

Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին

Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»