«Կարիք չկա զանգահարել, տարբեր տեղերից ճշտել, թե որտեղ կա ուսուցչի թափուր տեղ». այդ տեղեկությունները մեկտեղված են

18/04/2021 schedule14:46

Սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի դպրոցներում առավելապես «Տեխնոլոգիա, «Ռուսաց լեզու», «Ֆիզիկա», «Ֆիզկուլտուրա» առարկաների մասնագետների պահանջարկ կա: Այս մասին տեղեկանում ենք այդ բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման էլեկտրոնային համակարգից՝ kadrer.emis.am-ից: Կայքից պարզ է դառնում նաեւ, որ այս պահին 189 թափուր հաստիք կա։ Սակայն այս թիվը կարող է փոփոխվել: Ուսուցչի կարիք ունեն առավելապես Սյունիքի մարզը (37 թափուր հաստիք), Արագածոտնի մարզը (35), Արարատը (33) եւ այլն:

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կայքում ներկայացված են բարձրլեռնային եւ սահմանամերձ բնակավայրերի այն դպրոցները, որտեղ կան թափուր հաստիքներ: Սակայն դրանք այն հաստիքներն են, որոնք մինչ այդ առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով չեն համալրվել:

Սահմանված կարգով այդ բնակավայրերի դպրոցներից պահանջարկի մասին հայտերը ներկայացվում են Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն, որը դրանց հիման վրա մասնագետներ է գործուղում ՝ հեռավոր համայքներում լրացնելով ուսուցիչների պակասը:

Այս պահին ԿԳՄՍՆ-ի կողմից սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրեր գործուղված ավելի քան 260 մասնագետներ կան: 2021 թվականի հունվարից ուժի մեջ մտած գործուղման նոր կարգով՝ գործուղվող ուսուցիչներին առաջարկվում են ավելի բարենպաստ պայմաններ։ Գործուղված մասնագետին լրացուցիչ կհատկացվի աշխատավարձի հավելում՝ 30 տոկոսի չափով, ինչպես նաև տեղափոխման տրանսպորտային ծախս նրա և ընտանիքի անդամների համար: Գործուղված մասնագետը կստանա նաև.

1. գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը․ մինչև 50 կիլոմետր ճանապարհի համար` 10000 դրամ, 50 կիլոմետրից ավելի յուրաքանչյուր 50 կիլոմետրի համար՝ 8000 դրամ, բայց ոչ ավելի, քան 50000 դրամը (նախկինում հատկացվել է գույքի տեղափոխման գումար` 15000 դրամ),

2. տարեկան 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախս․ միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում՝ ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով (նախկինում հատկացվել է ճանապարհածախսի փոխհատուցում` տարեկան մինչև 4 անգամ),

3. բնակարանային վարձի գումար՝ ըստ մարզերի տրված սահմանաչափով (10.000-33.000 դրամ, նախկինում հատկացվել է բնակարանի վարձ` ամսական 10.000 դրամ),

4. կոմունալ ծախսերի համար՝ ամսական 10.200 դրամ (նախկինում հատկացվել է կեցության այլ ծախսեր` ամսական 5000):

Գործուղվող մասնագետի հետ պայմանագիր կարող է կնքվել 1 ուստարվա համար, յուրաքանչյուր մասնագետի հետ՝ առավելագույնը երկու անգամ: Ընդ որում՝ եթե թեկնածուն երեք անգամ հրաժարվում է գործուղվելու առաջարկությունից, նրա տվյալները երեք տարով հանվում են մասնագետների թեկնածուների շտեմարանից։

Արտակ Պողոսյանի խոսքով՝ կայքը բարձրլեռնային և սահմանամերձ համայնքներ գործուղվել ցանկացող ուսուցիչներին հնարավորություն է տալիս արագ եւ հեշտ համակարգ ներբեռնել փատաթղթերը՝ զերծ մնալով ավելորդ քաշքշուկից:

«Քանի որ նախարարությունը հաստատեց բարձրլեռնային ու սահմանահամերձ համայնքների ուսուցիչների գործուղման կարգը, գործընթացը առավել թափանցիկ եւ արդյունավետ լինելու նպատակով մենք որոշեցինք ստեղծել էլեկտրոնային համակարգ, որպեսզի ուսուցիչները կարողանան հարթակի միջոցով էլեկտրոնային հայտ ներկայացնել և այդպիսով գրանցվել գործուղվող մասնագետների շտեմարանում: Եվ ցանկացած անձ, ով իրավունք ունի որպես ուսուցիչ աշխատելու, կարող է մուտք գործել էլկայք, տեղեկանալ, թե որ մարզում որ առարկայից քանի ժամով ինչ թափուր հաստիքներ կան եւ առցանց եղանակով ում կարող է դիմել տվյալ թափուր հաստիքի համար: Ըստ այդմ` սահմանված չափանիշներին համապատասխանող մասնագետը կկարողանա էլեկտրոնային հայտ ներկայացնել` առաջարկվող թափուր տեղերից նշելով նախընտրելի դպրոցն ու հաստիքը: Այսինքն՝ կարիք չկա զանգահարել, տարբեր տեղերից ճշտել, թե որտեղ կա ուսուցչի թափուր տեղ: Բացի դրանից՝ վարչարարությունն է էականորեն կրճատվել. միասնական համակարգում ներբեռնում են անհրաժեշտ փատաթղթերը՝ զերծ մնալով ավելորդ քաշքշուկից»,-ասաց ԿՏԱԿ-ի տնօրենը՝ հավելելով.

«Դրանից հետո նախարարության կադրերի վարչությունը այդ ընդհանրական միասնական բազան ուսումնասիրում է, վերլուծում, թե տվյալ հաստիքի համար քանի ուսուցիչ է դիմել, ամբողջությամբ ուսումնասիրում է նրանց փաստաթղթերը եւ կատարում է ընտրություն: Պետք է նշել, որ, որ համակարգում նշված է միայն զուտ հաստիքով սահմանված աշխատավարձը, այսինքն՝ պետության կողմից գործուղման համար տրվող կոմունալ-կենցաղային խնդիրների լուծմանն ուղղված փոխհատուցումների ծախսերը նշված չեն»:

Պողոսյանը հավելեց նաեւ, որ համակարգը մշտական գործող է, չի փակվելու: Այն պարագայում, երբ որեւէ ուսուցչի գործուղման պայմանագիր կնքվի, թափուր տեղը այլեւս համակարգում չի երեւա: Քանի դեռ համակարգում թափուր հաստիքը երեւում է, ցանկացողները կարող են դիմել:

Գործուղման նոր կարգն ընդունվելուց հետո դիմած ուսուցիչների թիվը մեծ չէ (հստակ թիվ ԿՏԱԿ տնօրենը չուներ), բայց ակնկալվում է, որ ուսումնական նոր տարին մոտենալուն զուգահեռ հայտերն էլ կավելանան:

Մասնագետը նշում է նաեւ, որ դպրոցներում ուսուցիչների բացակայությամբ պայմանավորված (Հանրապետության 9 մարզերի 101 դպրոցներում կան առարկաներ, որոնք չեն դասավանդվում ուսուցիչների բացակայության հետեւանքով-խմբ.)` նախատեսվում է իրականացնել նաեւ ուսուցիչների մենթորական աջակցության և սովորողների հեռավար ուսուցման գործընթաց ՝ 1 դպրոց-1 մենթոր սկզբունքով։ Արդյունքում՝ 2021 թվականի սեպտեմբերից մենթոր դպրոցները հեռավար եղանակով կդասավանդեն ուսուցիչների պակաս ունեցող դպրոցներում։

«Մենք ընտրելու ենք մոտավորապես 20 մենթոր դպրոց, վերապատրաստելու ենք ուսուցիչներին, որպեսզի նրանք կարողանան հեշտ իրականացնել առցանց եղանակով կրթությունը: Սա փորձնական ծրագիր է: Մենք արդեն իսկ հայտարարությունը տարածել էինք, մենթոր դառնալու համար դիմել էր մոտ 75 դպրոց: Հիմա ընտրական փուլն է: Նախնական տարբերակով ընտրել ենք մոտավորապես 35 դպրոց: Կլինեն այցելություններ այդ դպրոցներ, կզրուցենք մասնագետների հետ, կփորձենք հասկանալ ծրագրին դիմելու իրենց մոտիվացիան, որից հետո կընտրենք հիմնական 20 դպրոցները: Զուգահեռ այս տարբերակով եւս սեպտեմբերից կփորձենք բացակայող ուսուցիչների բացը լրացնել»,- նշեց նա:

Հարցին՝ թե մենթոր դպրոց դառնալու համար դիմած 75 դպրոցից ինչպես են ընտրել 35-ին, Արտակ Պողոսյանը պատասխանեց.
«Մենք ձեւավորել ենք խումբ, ովքեր չափորոշչով, նախնական գնահատման արդյունքով ընտրություն են կատարել: Ընտրության ժամանակ կարեւորվել է ուսուցիչների հմտությունները էլեկտրոնային կրթության իրականացման հարցում, վերապատրաստումները, դպրոցի տեխնիկական միջոցների հագեցվածությունը, մասնակցելու մոտիվացիան: Ընտրությունից հետո կլինեն նաեւ այցելություններ դպրոցներ, ավելի մանրամասն կզրուցենք դպրոցի կառավարող անձնակազմի հետ, այսինքն՝ տնօրեն, փոխտնօրեն, նաեւ ուսուցիչների հետ, որից հետո կկարողանանք ընտրել 20 դպրոց»:

Մարիամ Գեւորգյան 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2064 դիտում

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի