Մարտի 1-ի ոճրագործների դիմանկարը

19/01/2011 schedule17:59

2008թ. նախագահական ընտրություններին ռեժիմի գործունեությունը բաժանվում էր երկու փուլի, եւ յուրաքանչյուր փուլ ուներ իր պատասխանատուներին եւ գործող անձինք։ Առաջինը` փետրվարի 19-նն ու դրանից անմիջապես հետո եւ մարտի 1-ն ու դրան հաջորդող ժամանակահատվածում ուժային ու «իրավապահ» կառույցների գործունեությունը։ Հատկապես կարեւորված էր բուն մարտի 1-ի ռազմական օպերացիան` իր գործող անձերով։ Մարտի 1-ի ռազմական օպերացիայի եւ արտակարգ իրավիճակի հիմնական պատասխանատուն Սեյրան Օհանյանն էր, եւ պատահական չէր, որ շաբաթներ շարունակ նա հեռուստաէկրաններից չէր իջնում. մտնում յուրաքանչյուրի բնակարան` դեմքի մարդկային դիմագծերը կորցրած` ռոբոտային անկենդան չարի տեսքով, սեղմված ատամները ֆշշացնելով` ահ ու սարսափ էր փորձում տարածել։ Մեր ժողովուրդն այս ամենը ցավով ու արհամարհանքով ընդունեց, որի վկայությունը հունիսի 20-ի եւ դրան հաջորդող հուժկու հանրահավաքներն էին։ Սեյրան Օհանյանին առիթ չեմ ունեցել անձամբ հանդիպել, մոտիկից ճանաչել։ Նրա մասին հիմնականում դրական կարծիքներ եմ լսել։ Երբ Սեյրան Օհանյանին Ղարաբաղից տեղափոխեցին Հայաստան, որպես Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ` գլխավոր շտաբի պետ, բոլորին հասկանալի էր, որ նա ընտրություններից հետո դառնալու էր Պաշտպանության նախարար։ Իշխող զույգը զգուշություն ցուցաբերեց եւ ժամանակավորապես ՊՆ նշանակեց անդեմ ու անսկզբունք Միքայել Հարությունյանին։ Անզեն աչքով էլ երեւում էր, որ հիմնական դերակատարը Ս. Օհանյանը պետք է լիներ։ Ինչը բացահայտ դրսեւորվեց արտակարգ դրության ժամանակ։ Այնուամենայնիվ, Միքայել Հարությունյանը եւս օրենքի ամենայն խստությամբ պատասխան պետք է տա անգործության ու բանակի մասնակցությամբ կլանի կողմից իշխանությունը բռնազավթելու համար։ Ինչ վերաբերվում է Սեյրան Օհանյանին, չնայած նրա` մինչ մարտիմեկյան դրական կենսագրությանը եւ Ղարաբաղի պաշտպանության հարցում ունեցած ներդրմանը, այնուամենայնիվ, մարտի 1-ի սպանդի եւ բանակի օգնությամբ իշխանության բռնազավթմանը մասնակցելու համար նա եւս պետք է խստագույնս պատասխանատվության ենթարկվի։ Եվ վերջապես, բոլոր նրանք, ովքեր մասնակցություն են ունեցել խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություններ կիրառելուն, հատկապես մարտի 1-ի սպանդին, իրական արդարադատության առաջ պետք է կանգնեն, անկախ իրենց հայրենիքի նկատմամբ ունեցած ավանդից։ Գաղտնիք չէ, որ մարտի 1-ի սպանդի մասնակցության հիմնական ուժերից էր նաեւ ոստիկանությունն իր բարձրաստիճան ղեկավարներով` Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։ Հայկ Հարությունյանին ճանաչում եմ 90-ական թվականներից, բայց տպավորվել է մի միջադեպ, որը լավագույնս կբնութագրի նրա մասնագիտական ու ինտելեկտուալ որակները։ 1994թ. մայիսի 30-ին փլուզվեց Նոր Կյանքի ջրամբարը, եւ նույն օրը գիշերվա ժամը 3-ին կառավարական հանձնաժողովն Արթիկում էր։ Հանձնաժողովի կազմում էր նաեւ ՆԳ նախարարի առաջին տեղակալ Հ. Հարությունյանը։ Ես հանձնաժողովին հակիրճ ձեւով ներկայացրի իրավիճակը եւ առաջնահերթ անելիքները։ Ինձ մոտեցավ Հայկը` ասելով, թե ջրամբարի պետին եւ գյուղնախարարության նույն կառույցի ղեկավարին պետք է ձերբակալեմ։ Ես տարակուսեցի եւ հարցրի` ի՞նչ հիմքերով եւ ինչու՞ այդ մարդկանց, եւ վերջապես պետք է պատվարի փլուզման պատճառն ուսումնասիրվի, ու նոր միայն հնարավոր կլինի որոշում կայացնել։ Նա կապվեց նախարար Վ. Սիրադեղյանի հետ ու անմիջապես վերադարձավ Երեւան։ Ասվածից հետեւում է, որ Հայկ Հարությունյանի նմանները ընդունակ են միայն հրամաններ կատարել։ Եվ նա, տարիներ շարունակ ղեկավարելով ՀՀ ոստիկանությունը, համակարգը հասցրեց այսօրվա ողբալի վիճակին։ Ի պաշտոնե մարտի 1-ի հիմնական գործող անձանցից մնում է Հայկ Հարությունյանը, որքան էլ` առաջ էր քցել անողնաշար Մահտեսյանի նմաններին։ Մարտի 1-ի ոճրագործներին առանձին-առանձին բնութագրելն իմաստ չունի, որովհետեւ նրանք բոլորն էլ նույն որակի են` անհայրենիք, չունեն ազգային պատկանելիություն եւ ի ծնե բարոյազուրկ են, գործում են միայն որովայնի ազդակներով։ Ինչպիսիք են` Ն. Նազարյանը, Հ. Թամամյանը, Յ. Խաչատուրովը, Հ. Բաղմանյանը, Վ. Գասպարյանը եւ այսպես շատ ու շատ բազազների, դնչկալների նմաններ։ Այդպիսի որակներ կրողներն են նաեւ քրեական ճանապարհով հարստացած օլիգարխները, որոնք ոչ միայն մասնակցել են մարտի 1-ի սպանդին, այլեւ նրանցից շատերն աջակցել են սպանդն իրականացնելու որոշումը կայացնելուն։ Նրանց բութ հայացքներով սափրագլուխները գործել են դաշտային հրամանատարների ենթակայության տակ` որպես վարձկան ենիչերներ, եւ պատահական չէ, որ ամենադաժանը եղել են այդ մարդանման կենդանիները, որոնցից շատերը ոստիկանի կամ զինվորականի համազգեստով են գործել։ Եվ այդ անմարդկային էակներով ապահովել են գրեթե բոլոր օլիգարխները, հատկապես ավելի ակտիվ են եղել Գ. Ծառուկյանը /Դոդի Գագոն/, Ս. Ավետիսյանը /Լֆիկ Սամոն/, Մ. Սեդրակյանը /Թոխմախի Մհերը/, Լ. Սարգսյանը /Ալրաղացի Լյովիկը/, Գ. Բեգլարյանը /Չոռնի Գագոն/, Ռ. Հայրապետյանը /Նեմեց Ռուբոն/, Փամբուկյան Հարութը /Ճիվաղը/, Աղաբաբյան Աշոտը /Բուռնաշը/, Հ. Աբրահամյանը /Մուկը/։ Հաջորդ խումբ ոճրագործներին կարելի է ներկայացնել որպես դաշտային հրամանատարներ, որոնք մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում, այնուհետեւ Մյասնիկյանի հրապարակում, որոնց իշխող կլանը վերածեց ռազմադաշտի, ղեկավարել են ռազմական գործողությունները։ Նրանք են` Գրիշա Սարկիսովը, Աշոտ Գիզիրյանը, Սաշիկ Աֆյանը, Արարատ Մահտեսյանը. ուշադրություն` բացի վերջինից, առաջին երեքը ծնունդով Ղարաբաղից են։ Գ. Սարկիսովի եւ Ա. Մահտեսյանի հետ առիթ չեմ ունեցել առնչվել եւ չեմ ճանաչում։ Ա. Մահտեսյանի հրապարակային կեցվածքից երեւում է, որ դատարկ, ստախոս, անսկզբունք մենթ է։ Եվ այդ «արժանիքների» համար էլ նրան օգտագործեցին եւ այժմ էլ փորձում են դարձնել քավության նոխազ։ Գ. Սարկիսովի մասին ծավալվել իմաստ չունի, որովհետեւ նա, լինելով Ռ. Քոչարյանի վարորդը, այնուհետեւ, որպես թիկնազորի պետ, մասնակցել է Քոչարյանի ստվերային, անօրինական ու ահաբեկչական բոլոր գործողություններին։ Մարտի 1-ի ռազմական օպերացիայի դաշտային հրամանատար Սաշիկ Աֆյանին ճանաչում եմ վաղուց, բայց տպավորիչ է 2007թ. հոկտեմբերի 23-ին Աբովյան-Կորյուն խաչմերուկում նրա կազմակերպած սադրանքը։ Այդ ժամանակ նա հայտարարեց` օրենքն ինքն է եւ իր կամքն է, ինչպես կուզի, այնպես էլ կվարվի։ Որքան էլ երթի մասնակիցներս պահանջում էինք շարժվել Սահմանադրությամբ եւ օրենքով, նա ոչ միայն չընդունեց, այլեւ հատուկ ջոկատայիններին հրաման տվեց հարձակվել երթի մասնակիցների վրա. ծեծ ու ջարդ իրականացրին` օգտագործելով էլեկտրաշոկ, արցունքաբեր գազ եւ այլ միջոցներ։ Ս. Աֆյանը հանցագործություն կատարելու համար վարձահատույց եղավ իշխող զույգից` ստանալով գեներալի կոչում եւ պաշտոնի բարձրացում։ Եվ պատահական չէ, որ ԱԺ-ի մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովում պատասխանատվությունը վերցրեց իր վրա, հայտարարելով որ մարտի 1-ի առավոտյան ոստիկանական ուժերին ինքն է ղեկավարել եւ հրաման տվել խաղաղ ցուցարարներին ջարդելու։ Շարունակելի...

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2209 դիտում

Երևանում և որոշ մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. որոշ օրերի կլինեն կարճատև տեղումներ

ՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների խմբաքանակին

Apple-ը կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը

Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

ՀԿԿ-ում ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 199 քրեական վարույթ, կա 192 մեղադրյալ

Հայ-ռուսական հարաբերությունները պետք չէ կապել Ադրբեջանի հետ, Զախարովայի պնդումները անհիմն են. Հաջիզադեն

Ես հիվանդ ծեր կնոջ տեսք ունեմ, մազեր, հոնքեր, թարթիչներ չունեմ, մինչդեռ նախկինում թարմ մարգարիտ էի. Սիմոնյան

ՆԳՆ-ն սահմանել է պահանջված համարանիշների նոր չափորոշիչներ. գինը՝ մինչև 8 մլն դրամ. մանրամասներ

Զելենսկին ժամանել է Միացյալ Նահանգներ. Թրամփն ու բոլոր 100 սենատորները հրավիրվել են նրա հետ հանդիպման

Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում

Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի մասում 7 ժամ ջուր չի լինի

Բացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿ

Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով

ՀՀ-ի ճանապարհը դեպի Եվրոպա հնարավոր է, սակայն պահանջում է զգուշավոր քաղաքականություն․ Ջոն Ինյարիտու

Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա. սկսվել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը

Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Վախենում էի հաշմանդամ դառնալուց. 77-ամյա Ալլա Պուգաչովան պատմել է՝ ինչու 4 ամիս չի կարողացել քայլել

Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ. մրցումային հերթական օրը Հայաստանը 5 մասնակից ունի

Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումը

Պուշկինի լեռնանցքում 5 մլն դոլար ընդհանուր արժեքով ճանապարհաշինական ծրագիր է մեկնարկել

Քննարկվել են Հայաստան-Բոլիվիա համագործակցության զարգացման հեռանկարները

Վանաձորի Բուլղարական թաղամասում աղջիկը հայտնաբերել է իր 6-ամյա քրոջ մարմինը

Համայնքներին է վերադարձվում հանրային բարիքը՝ ապօրինի մասնավորեցված այգիները, պուրակները, զբոսայգիները

Իշխանություն և առաջընթաց․ վարչապետն ավարտել է հերթական գրքի ընթերցանությունը

ՀՀ զինված ուժերում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, որից հետո նորակիչներին տրվում է արձակուրդ

Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել

ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա

Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները

«Օպել»-ը բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ

Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր

Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ

Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ

Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները