Երևան
12 °C
Նախորդ երկու տարիներին չհաջողված մրցույթներից հետո «Ալավերդու բժշկական կենտրոնում» այս տարի ևս մեկ անգամ կփորձեն տնօրեն ընտրել:
Մարզպետարանը բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար արդեն երրորդ մրցույթն է հայտարարել, որն անցկացվելու է այս տարվա հունիսի 22-ին:
Առաջին մրցույթը անցկացվել էր 2019 թվականի հոկտեմբերի 8-ին, բայց արդյունքները չեղյալ էին համարվել, քանի որ մրցույթի 3-րդ փուլ անցած միակ մասնակիցը՝ Ստեփանավանի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժնի վարիչ, Վանաձորի բժշկական կենտրոնի վիրաբույժ Գևորգ Ազարյանը, չէր ստացել հանձնաժողովի անդամների բավարար ձայները և հաղթող չէր ճանաչվել:
Հաջորդ մրցույթը մարզպետարանի կողմից նշանակվել էր 2020 թվականի փետրվարի 20-ին, սակայն այն նույնպես չէր կայացել, քանի որ Ազարյանը, առաջին մրցույթի արդյունքները չընդունելով, դիմել էր դատարան՝ բողոքարկելով մրցույթի արդյունքները և պահանջելով՝ քանի դեռ արդյունքները բողոքարկվում են, նոր մրցույթ չանցկացնել: Նրա համոզմամբ՝ ինքը մրցույթում հաղթող պետք է ճանաչվեր, որովհետև մրցույթի 3-րդ փուլը, ինչպես այն ժամանակ նշել էր, կարևոր չէ, իսկ 2 փուլերը թեկնածուներից միայն ինքն է հաղթահարել:
Վանաձորի բժշկական կենտրոնի վիրաբույժը կայանալիք նոր մրցույթին ևս կփորձի իր ուժերը: Մեզ հետ զրույցում Ազարյանը միայն նշեց. «Ճիշտ է, ես դիմել էի դատարան, երկու փուլ արդեն անցել էր, բայց հայցերս հետ վերցրի, որովհետև անիմաստ էի համարում: Այդ տեմպերով եթե գնար, երկու երեք տարի շարունակվելու էր: Այլ մանրամասներ չեմ ուզում հայտնել: Հիմա նոր մրցույթին ևս պատրաստվում եմ մասնակցել»,- ասաց նա
Բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի առաջին մրցույթին մասնակցած «Ալավերդու ԲԿ-ի» գործող տնօրեն Ստեփան Մոսինյանը, որ չկայացած մրցույթներից հետո բուժկենտրոնի տնօրենի պաշտոնակատարն է, ևս մասնակցելու է սպասվող մրցույթին: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց նա:
Նրա խոսքով՝ ինքը ԲԿ-ի համար շարունակական զարգացման նոր ծրագրեր ունի, որոնք ցանկանում է իրականություն դարձնել, այդ պատճառով էլ որոշել է մասնակցել տնօրենի թափուր պաշտոնի հերթական մրցույթին: «Ալավերդին մեր հյուսիսային դարպասն է, և ցանկալի կլինի, որ այն նոր զարգացումներ ունենա, որպեսզի կարողանանք մեր բնակչության համար որակյալ բուժօգնություն ապահովել: Պետք է այնպես անենք, որպեսզի մարդիկ այստեղից Երևան չհասնեն, յուրաքանչյուր բժշկական կենտրոնի նպատակը դա պետք է լինի»,- ընդգծեց նա:
Մոսինյանին առաջին մրցույթի ժամանակ չէր հաջողվել հաղթահարել երկրորդ փուլը, դուրս էր մնացել ընտրապայքարից: Ասում է՝ բողոքական մարդ չէ, հանձնաժողովի անդամները, եթե նպատակահարմար գտնեն, իրեն կընտրեն:
«Առաջին մրցույթից ես բողոք չունեմ, ընդհանրապես բողոքական մարդ չեմ, ամեն ինչ անում եմ բաց ու թափանցիկ, միայն աշխատանքի մեջ եմ պահանջկոտ, մնացած առումներով շատ հանգիստ մարդ եմ: Եթե նպատակահարմար գտնեն, որ ես շարունակեմ այն զարգացումները, որոնց ուղին սկսել եմ ԲԿ-ում, ապա կշարունակեմ, իսկ եթե ոչ՝ Աստված բոլորիս հետ»,- հավելեց բուժկենտրոնի տնօրենի պաշտոնի հավակնորդը:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները, անհրաժեշտ փաստաթղթերից բացի, մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ մարզպետարան պետք է ներկայացնեն կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը, որը ներառում է կազմակերպության զարգացման, բարեփոխման, մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները:
Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի հավակնորդների դիմումների ընդունման վերջնաժամկետը մայիսի 21-ն է:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT