Երևան
12 °C
Հանրակրթության պետական նոր չափորոշիչը վերջին մեկ տարում հանրության մի հատվածի քննարկումների ու բողոքների կիզակետում էր: Քննադատություններն առավելապես կապված էին «Հայ գրականություն» եւ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաների հետ:
Շատերին զայրացրեց առաջարկվող այն տարբերակը, ըստ որի՝ «Հայ գրականություն» առարկայի դասագրքի անվանումից հանվում է «հայ» բառը (այն պատճառաբանությամբ, որ հայ գրականությունը համաշխարհային գրականության մաս է կազմում, եւ առարկայի շրջանակում երեխաներն ուսումնասիրելու են նաեւ համաշխարհային գրականություն)։ Ոմանց, հատկապես, եկեղեցականների կողմից էլ վրդովմունքի պատճառ դարձավ Հայ եկեղեցու պատմությունն այլևս որպես առանձին առարկա չդասավանդվելու հեռանկարը:
Թեեւ առարկայական չափորոշիչները դեռ հաստատված չեն, «Առաջին լրատվականին» տված հարցազրույցի ժամանակ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ գրականության չափորոշչում նախատեսում են ավելացնել «հայ» բառը, որից հետո վերջ կտրվեն ավելորդ խոսակցություններին:
«Չափորոշիչների մասով շատ էր խոսվում, գոյություն չունեցող մեղադրանքեր էին հնչում, մասնավորապես, օրինակ՝ հայ գրականություն առարկայի անվան մեջ «հայ» բառի բացակայությունը մեկնաբանվում էր ամենաֆանտաստիկ ենթադրություններով: Չեմ ուզում կրկնվել, նույնիսկ ցիտել, որովհետեւ դա մտացածին էր: Մենք ուղղակի «հայ» բառը ավելացնում ենք եւ որեւիցե խնդիր չկա: Այնտեղ լրիվ ուրիշ դրդապատճառներ կային գրականություն անվանման հետ կապված, սակայն որեւիցե նման թաքնված միտումներ, թաքնված ուժեր, տիեզերական ինչ-որ բաներ գոյություն չունեն, ամեն ինչ պրակտիկ դաշտում է, ամեն ինչ բաց է, եւ որեւիցե խնդիր չկա»,- նշել է նախարարը:
Անդրադառնալով հայոց եկեղեցու պատմությանը՝ նախարարը նշեց, որ առարկան կմնա ավագ դպրոցում՝ հավանաբար «կրոնի եւ հայ եկեղեցու պատմություն» անվանումով՝ խտացված ժամաքանակով: Ինչ վերաբերում է 5-9-րդ դասարաններին, այստեղ առարկան կլինի ինտեգրված՝ «հայրենագիտություն» հանրակրթական բնագավառում:
Հիշեցնենք, որ հանրակրթության պետական չափորոշչով սահմանվում են 7 ուսումնական բնագավառներ. «Հայոց լեզու և գրականություն», «Հայրենագիտություն», «Օտար լեզուներ», «Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա (ԲՏՃՄ)», «Հասարակություն, հասարակական գիտություններ», «Արվեստ և արհեստ», «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն»: Հանրակրթության պետական չափորոշիչով պետությունը պարտադիր ուսուցման համար սահմանում է հիմնական հետևյալ առարկաները. «Հայոց լեզու և գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Օտար լեզու»:
Մարիամ Գեւորգյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT