Արցախի հերոսին ասել են՝ պետպատվերով վիրահատվելու իրավունք չունի, հետո զանգել, ներողություն են խնդրել

Ադրբեջանի դեմ մղված 44-օրյա պատերազմի մասնակից, Արցախի հերոս, Էդգար Մարկոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունից զանգել եւ ասել են, որ նա վիրահատության համար պետպատվերի իրավունք չունի։ 

«Էսօր ինձ զանգում են Առողջապահության նախարարությունից ու ասում են դուք վիրահատության համար պետ. պատվերի իրավունք չունեք, ու 2-րդ՝ արդեն վիրահատվել եք, «էլ ինչ եք ուզում»: Ուրեմն կրկին ասեմ շնորհակալ եմ բժիշկ Արման Պարգեւի Հակոբյանին եւ Տաթեւիկ Պապիկյանին ու ողջ Նաիրի բ/կ-ի անձնակազմին` ինձ անհարմարություն Չ'պատճառելու համար։ Հա ու նշեմ. ես իրենց ասած «փաստաթղթայինն» էլ ունեմ, որ վնասվածքը ստացել եմ ծառայության (պատերազմի) ընթացքում։ Ուղղակի նախարարության այդ «աշխատակցի» անունը չիմացա, բայց շատ կուզենայի գտնեի իրան: Կից ներկայացնում եմ մերժման պատճառը»,-գրել է Էդգար Մարկոսյանը՝  կից հրապարակելով վնասվածքը ծառայության (պատերազմի) ընթացքում ստացնալը հաստատող փաստաթուղթը:

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը, «Հայկական ժամանակի» հարցմանը պատասխանելով՝ վստահեցրեց, որ  տեղի ունեցածը սխալմունք է եւ որ Էդգար Մարկոսյանը կվիրահատվի պետական պատվերով՝ անվճար: Խոսնակը նշեց, որ նախարարի անհատական հրամանը ընթացքի մեջ է, պարզապես երիտասարդին սխալ տեղեկություն է փոխանցվել եւ շփոթություն է առաջացել: 

Հիշեցնենք՝ Էդգար Մարկոսյանը Արցախի Հանրապետության նախագահի հոկտեմբերի 4-ի հրամանագրով «Արցախի հերոս» բարձրագույն կոչման է արժանացել: Մարկոսյանը Թալիշի ուղղությամբ խոցել էր 10 տանկ՝ ամուր պահելով իրեն վստահված հատվածը:

Էդգարը Մարկոսյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանող է. Երբ պոլիտեխնիկական համալսարանի էջում հրապարակվել էր ուսանողի կոչում ստանալու մասին լուրը, քաղաքացիները բազմաթիվ մեկնաբանություններ էին թողել։ Ուշագրավ էր դրանցից մեկը․ «Ժամկետային զինծառայող, 1998 թ-ին ծնված Էդգար Մարկոսյանը տանեցիներին խաբել, ասել էր ինքը չի կռվում, թիկունքում է, էն էլ նոր Արցախի նախագահը երեխուն «վառեց» ու Արցախի հերոսի կոչում տվեց՝ 10 տանկ ոչնչացնելու համար: Փառք ու պատիվ, շնորհակալ ենք»:

Հ.Գ. Ավելի ուշ Էդգարը եւս մեկ գրառում արեց: «Ընկերներ ջան չէի սպասում, որ նման արձագանք կգտնի էս ամենը, բայց ասեմ ՀՀ առողջապահության նախարարությունից ինձ զանգեց աշխատակազմի ղեկավար Վարդուհին, հետո էլ էն մարդը, ով ինձ էդ պատասխանն էր տվել ու ներողություն խնդրեց, շնորհակալ եմ, որ մտահոգվեցիք ու նման արձագանք գտավ խնդիրս)»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2776 դիտում

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ

Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել

Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը

Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին

Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է

4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը

Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են

Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը

Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ