Երևան
12 °C
Ապրիլի 26-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մասնակցել է «Էնթրփրայզ Արմենիա» հիմնադրամի նախաձեռնած «Ներդրումների ներգրավում, սպասարկում և աջակցություն. արդյունքներ և տեսլական» խորագրով միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում է Ավինյանի գրասենյակը:
Որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ փոխվարչապետի պաշտոնակատարը հանդես է եկել ողջույնի խոսքով` շնորհավորելով «Էնթրփրայզ Արմենիային» ռեբրենդինգի կապակցությամբ: Տիգրան Ավինյանը նշել է, որ 2020թ. ՀՀ-ի համար բարդ տարի է եղել, և «Էնթրփրայզ Արմենիա» հիմնադրամի դերակատարումը՝ որպես ներդրումների խթանման և աջակցման ազգային կառույցի, պիտի նպաստի այդ հետևանքների չեզոքացմանը: Նա հավելել է, որ վերջին 3 տարիներին ՀՀ կառավարությունը հստակորեն մերժել ու բացառել է ներդրողների և բիզնեսի հարցում որևէ խտրականություն՝ հավասար պայմաններ ապահովելով բոլորի համար:
Փոխվարչապետի պաշտոնակատարի դիտարկմամբ՝ ՀՀ կառավարությունը հանրային կառավարման բարեփոխումներով էականորեն փոփոխելու է գործող բազում ընթացակարգեր, որոնք բարդացնում են բիզնեսի կյանքը: Ներդրումային միջավայրի բարելավմանը պետք է նպաստի նաև թվայնացման օրակարգը: Տնտեսական դիվանագիտության ակտիվացումը համարելով առաջնահերթություն՝ նա «Էնթրփրայզ Արմենիային» առանցքային դեր է վերապահել, որը պետք է իրականություն դարձնի քաղաքական մակարդակում ձեռք բերվող պայմանավորվածությունները:
Տիգրան Ավինյանը նկատել է, որ թեև «Էնթրփրայզ Արմենիան» չի կանխորոշում Հայաստանի ներդրումային միջավայրը, սակայն նրա գործունեությունից է կախված ներդրումի շարունակականությունը, ըստ այդմ՝ «Էնթրփրայզ Արմենիայի» կողմից ներդրող-պետական հատված արդյունավետ հաղորդակցության ապահովումը էական պայման է օտարերկրյա ներդրումների հաջողության համար:
Միջոցառման ընթացքում հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը ներկայացրել է «Էնթրփրայզ Արմենիա» հիմնադրամի կառույցն ու առաքելությունը: Իր խոսքում նա անդրադարձել է հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններին և նպատակներին: Հիմնադրամի ներդրումների գծով տնօրեն Արամ Վարդանյանը ներկաներին ծանոթացրել է ներդրումների աջակցման ուղղությամբ իրականացված աշխատանքներին և արդյունքներին՝ ներկայացնելով հիմնադրամի միջազգային դոնոր կազմակերպությունների և նոր ներդրողների ներգրավվելու ուղղությամբ իրականացրած աշխատանքները:
Միջոցառման ժամանակ ներկայացվել է հիմնադրամի կողմից ներմուծված նոր՝ ներդրողների հետներդրումային սպասարկման ծառայությունը: Հիմնադրամի աշխատանքներն արդյունավետ դարձնելու և նոր ուղղությունների զարգացման համատեքստում քննարկվել է արտերկրում ինստիտուցիոնալ զարգացման ու հիմնադրամի ներկայացուցիչների ցանցի ներդրումը՝ որպես ներդրումների ներգրավման լրացուցիչ գործիքակազմ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք
Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին
Սյունիքի մարզպետը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի Ռոբերտ Ղուկասյանին
Անահիտ Մանասյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ուսումնասիրել շենքային պայմանները
Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը
Հաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը
Ջրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության
ՀԱՊԿ-ը ՀՀ-ին կհեռացնի իր շարքերից. ՌԴ-ն արդեն որոշել է, որ մենք իր համար թշնամի ենք. Քոչինյան
Դպրոցների ենթակայության փոփոխության մասին քննարկումներ են տեղի ունեցել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
Ավարտվել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Կորեա
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է եղել․ կա տուժած
Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Չարենցավանի «Ծիծեռնակ» մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացմանը
Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ պարզաբանում
«ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ն թերլիցքավորման համար տուգանվել է
Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն
Լավագույն պայմաններ մեր զինծառայողների համար․ Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
Համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսությանը և համագործակցության խորացմանը
Սպանվելուց 4 ամիս անց կհուղարկավորեն Ալի Խամենեիին. որտեղ և ինչպես է պահպանվել մարմինը, ովքեր են մեկնել Իրան
Աննա Հակոբյանն ու «Libra Group»-ի գործադիր նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունները
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. տոնացույցում ավելացել են Մաշտոցի օրը, Նավասարդն ու մարզերի օրերը
ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց. նոր խորհրդարանում այլ տողերով կերդվեն
ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյանի վերջին ելույթը ԱԺ նախագահի պաշտոնում
ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ից տևական ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրինագիծը
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի. հայտնի է ավելի քան 12 հազար տուժածի մասին
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
Հիմա պատեհ չէ, ժամանակը չէ. Ռուբինյանը՝ ԱԺ աշխատակազմում փոփոխություններ անելու մասին
Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա մարդ, որ ինձ այնտեղ դաս է տվել. Ռուբինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT