ՀՔԾ պետն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանին. քննարկվել են համագործակցության մասին հարցեր

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սասուն Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Սթեֆանո Լազզարոտտոյին և դեսպանության ֆինանսների, մարդկային ռեսուրսների և ադմինիստրացիայի ղեկավար Անժելա Խաչատրյանին:

Կարևորելով իրավապահ ոլորտում Շվեյցարիայի հետ վերջին տարիների ընթացքում արդեն իսկ ձևավորված համագործակցային ամուր հիմքերը և մասնավորապես ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող մի շարք քրեական գործերով Շվեյցարիայի իրավապահ մարմիններ ուղարկված իրավական փոխօգնության հարցումների կատարման ուղղությամբ արձանագրված շոշափելի արդյունքները՝ կողմերը համոզմունք են հայտնել, որ այդ համագործակցությունը կշարունակվի նույն արդյունավետությամբ: 

Նշելով, որ Հայաստանը և Շվեյցարիան՝ որպես ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի անդամ պետություններ, արդեն իսկ ստանձնել են միմյանց իրավական փոխօգնություն տրամադրելու պարտավորություններ՝ Սասուն Խաչատրյանն ընդգծել է. «Մենք շատ ենք կարևորում Շվեյցարիայի առաջադեմ փորձի ուսումնասիրումը կոռուպցիոն բնույթի, այդ թվում՝ երկրից ապօրինի ճանապարհով դուրս բերված ակտիվների վերադարձի և փողերի լվացման դեպքերի քննության արդյունավետության բարձրացման հարցում և հույս ունենք, որ առաջիկայում կոնկրետ աշխատանքներ կտարվեն փոխադարձ այցերի ու վերապատրաստման դասընթացների կազմակերպման, ինչպես նաև Շվեյցարիայի՝ համանման գործառույթներ իրականացնող իրավապահ մարմինների հետ փոխըմբռնման հուշագրեր կնքելու ուղղությամբ»:

Դեսպան Լազզարոտտոն վերահաստատել է Շվեյցարիայի պատրաստակամությունը՝ աջակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: Դրա շրջանակներում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության /ԵԱՀԿ/ հետ համատեղ հանդես է եկել նոր նախաձեռնությամբ, որը միտված է աջակցել Հայաստանի իրավապահ մարմինների հակակոռուպցիոն պայքարի օրակարգին՝ կարողությունների զարգացմանն ու քաղաքականության մշակմանն օժանդակելու միջոցով:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին ջերմ ընդունելության համար՝ դեսպանն իր գոհունակությունն է հայտնել երկու երկրների միջև ձևավորված իրավական համագործակցության համար՝ ընդգծելով, որ կոռուպցիայի դեմ պայքարում հայկական կողմի կարողությունների զարգացմանն աջակցելը երկու երկրների միջև իրականացվող համագործակցային քաղաքականության բաղադրիչներից է:

Հանդիպման ավարտին կողմերը հույս հայտնեցին, որ երկկողմ համագործակցային կապերն ընդլայնելու և զարգացնելու նպատակով տարվող աշխատանքները շարունակական կլինեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1267 դիտում

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ