Երևան
12 °C
Երեւանի Հալաբյան եւ Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրված Հնդկաստանի հոգեւոր առաջնորդ, քաղաքական գործիչ եւ փիլիսոփա Մահաթմա Գանդիի հուշարձանի հրկիզումը հանրության շրջանում տարակարծությունների տեղիք է տվել:
Մի քանի օր առաջ սկսեցին լուրեր շրջանառվել, թե Երեւանի քաղաքապետարանը գաղտնի տեղադրել է հայատյաց եւ Աթաթուրքի դաշնակից Մահաթմա Գանդիի արձանը։ Համացանցում ահագնացող քննադատություններն ու արձանի «բեռից» հանրությանն ազատելու խոստումները երկար սպասեցնել չտվեցին: Երեկ արդեն լուրեր տարածվեցին, որ պղծվել է Գանդիի արձանը՝ ջարդելով պատվանդանն այրել են այն:
Այսօր մեր այցելության ժամանակ ականատեսը եղանք Մահաթմա Գանդիի արձանի կոտրատված ու վառված պատվանդանին, բայց արձանն անվնաս էր: Մոտակայքում մի քանի մարդիկ կային հավաքված, նրանք զայրացրել էր արձանի պղծման լուրը: Մեր զրույցում հայտնեցին, որ երեկոյան ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով են իմացել ու այսօր եկել են համոզվելու եւ տեսնելու թե արձանից ինչ է մնացել:
Գանդիի մասին մեր անցկացրած հարցման ժամանակ զարմանալի էր հատկապես երկու իրար հակասող կարծիքներ կրող մեր քաղաքացիների վստահությունն իրենց իմացածում. մի մասը համոզված են, որ Գանդին Աթաթուրքի դաշնակիցներից է եղել՝ մուսուլմանապաշտ, հայատյաց, մյուս մասն էլ այն կարծիքին են, որ նա հայ ազգի մեծ բարեկամն ու բարերարն է:
«Հայկական ժամանակի» հետ զրուցում Հալաբյան թաղամասի բնակիչներից մեկն ասաց. «Տուզիկներ են այս արձանը վառողները, թող պատերազմին գնային նույն ոգեւորությամբ երկու հատ տանկ վառեին, Գանդին առաջիններից էր ով դատապարտել է Հայոց Ցեղասպանությունը»:
Որոշ մարդկանց կարծիքով Գանդիի արձանը տեղադրելու փաստը մի բանի մասին է վկայում՝ կա՛մ մեր ղեկավարությունն անտեղյակ է, չի տիրապետում պատմական ու քաղաքական զարգացումներին, կամ էլ անտարբերությունն ու ամեն ինչին մատների արանքով նայելն է բերում նման հանգուցալուծման:
Տեղի բնակիչներից մի տարեց կին էլ ասաց. «Ես մի քանի օր է նայում էի ու չէի ճանաչում, բայց զգում էի՝ սա հայ տղամարդ չէ, վարտիք չկա հագին, կոշիկ էլ չունի, սանդալներով է, հետո իմացա, որ հնդիկ է, բայց հնդիկն ի՞նչ գործ ունի այստեղ, մեր այգում: Ես ուղղակի չգիտեմ՝ սա հնդիկ է, հնդուս է, ո՞վ է, ինչ կապ ունի Հայաստանի հետ»:
Բայց ընդամենը մեկ նստարան այն կողմ նստած տղամարդկանց կարծիքով Գանդին հայերին շատ է օգնել, նա մեծ բարերար է: Նրանցից մեկն անդրադառնալով Հալաբյանի այգում արձանի տեղադրմանն ասաց. «Սա կուլտուրա է, սիրունություն, մարդկություն, այս մարդը կես միլիարդ փող է ծախսել մեզ վրա, բարերար է, հայ ժողովրդին ժամանակին օգնել է: Հիմա որ ասում են՝ Աթաթուրքի բարեկամ, եսիմ ինչ, էս ինչ լոբի են կերցնում մեր անտեղյակ խեղճ ժողովրդին ու բրախում փողոց, չեն էլ ամաչում: Արձան է, թող կանգնի ի՞նչ է եղել, էնքա՜ն հայերի արձաններ, եկեղեցիներ ունենք դրսում»:
Այդտեղ գտնվող որոշ անձանց կարծիքով էլ, եթե Գանդիի արձանը լիներ քաղաքի կենտրոնում, ապա դժվար թե նման բան անեին: Նրանք նաեւ նշեցին, որ այդ հատվածը երեկոյան ժամերին նորմալ չի վերահսկվում եւ բարբարոսներն առիթից օգտվել են:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին խիստ զայրացրել է նախ արձանի տեղադրումը: «Հայկական ժամանակի» հետ զրույցում չցանկանալով մանրամասն մեկնաբանել Մելքոնյանն ասաց, որ ժամանակին, երբ դեռ նոր էին շշուկները արձանը տեղադրելու մասին, իրենք նամակ են գրել ԱԳՆ-ին եւ Երեւանի քաղաքապետարանին, ենթադրելով, որ արձանի տեղադրումը կարող է այսպիսի տխուր վիճակ ստեղծել: Նրանց նամակներին ուշադրություն դարձնող չի էլ եղել: «Այդ մարդը 150 հազար ֆունդ գումար է հավաքել քեմալական շարժմանն օժանդակելու համար, եւ ունի արտահայտություններ հայերի ու հույների դեմ, թե նրանք իմպերիալիզմի գործակալներ են»,- ասաց պատմաբանը:
Գանդիի մասին ինչպես մեր հանրության շրջանում հնչող կարծիքներն են խիստ տարբեր, այնպես էլ համացանցում կարելի է գտնել հակասական տեղեկություններ:
Չնայած Գանդին վայելում է համաշխարհային բարձր հեղինակություն, բայց իր կենցաղն ու փիլիսոփայությունը եւս հակասական կարծիքներ է առաջացնում: Ըստ Գանդիի մասին առկա տեղեկատվության՝ նա կանանց իրավունքների պաշտպան էր, բայց 70-ականների վերջին մերկ ննջում էր իր երիտասարդ զարմուհու հետ: Գանդին արդարացնում էր այդ արարքը որպես իր կամքի ուժը չափելու եւ սեռական ցանկությունները զսպելու կարողություն: Երիտասարդ տարիքում նա ռասիստական հայտարարություններ է արել: Ըստ տեղեկությունների՝ Գանդիի մասին կարծիքները վիճելի են նաեւ Հնդկաստանում:
Հիշեցնենք՝ Երեւանի ավագանին Գանդիի արձանը տեղադրելու որոշում էր կայացրել 2020 թվականի ապրիլի 28-ի նիստում:
Երեւանի քաղաքապետարանից «Հայկական ժամանակին» հայտնեցին, որ արձանի բացումը դեռեւս չի էլ եղել, այն ընդամենը մի քանի օր առաջ է տեղադրվել:
Հնդիկ քաղաքական գործչի արձանը տեղադրելու առաջարկն արել էր Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը, դիմել էր ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ առաջարկելով Գանդիի 150-ամյակի կապակցությամբ տեղադրել վերջինիս արձանը:
ԱԳ նախարարությունից դիմել էին Երեւանի ավագանուն՝ փոխանցելով դեսպանատան առաջարկը: Ավագանու որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետին ուղղված ՀՀ արտաքին գործերի նախարարության գրությունը, որով առաջարկվում է Հնդկաստանի հոգևոր առաջնորդ, համաշխարհային պատմության ականավոր քաղաքական գործիչ և փիլիսոփա Մահաթմա Գանդիի 150-ամյակի կապակցությամբ Երևանում տեղադրել նրա արձանը, դրանով իսկ ամրապնդելով և խորացնելով Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական հարաբերությունները:
Արձանը տրամադրել է հնդկական կողմը, ինչպես նաեւ հոգացել դրա Երեւան տեղափոխման, պատվանդանի կառուցման եւ տեղադրման հետ կապված բոլոր ծախսերը:
Ավագանուն ներկայացված առաջարկ-գրության մեջ Գանդիի մասին հիշատակված էր հետեւյալը. «Մահաթմա Գանդին Հնդկաստանի՝ Մեծ Բրիտանիայից անկախանալու շարժման ղեկավարներից և գաղափարախոսներից էր: Գանդին որպես պայքարի միջոց ընտրել էր խաղաղ ապստամբությունը, պայքարը՝ առանց չարության, կրակոցների, որտեղ մարդկանց միակ զենքը իրենց կյանքն է: Երբ նրա համառ ջանքերի շնորհիվ 1947 թվականին Հնդկաստանը խաղաղ ճանապարհով անկախացավ Մեծ Բրիտանիայից, աշխարհը համոզվեց Գանդիի գաղափարախոսության արդյունավետության մեջ:
Գանդիի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 2-ը՝ Հնդկաստանում նշվում է իբրեւ ազգային տոն, իսկ ամբողջ աշխարհում՝ որպես «Ոչ բռնության» օր»:
ՀՀ ոստիկանությունից «Հայկական ժամանակին» փոխանցեցին Մահաթմա Գանդիի արձանի պղծման մասին լրատվամիջոցների հրապարակումներից են տեղեկացել: «Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ անհայտ անձը կամ անձինք վնասել են Երեւանի Հալաբյան եւ Մարգարյան փողոցներին հարակից այգում տեղադրված Մահաթմա Գանդիի արձանն ու պատվանդանը»,-մանրամասնեցին լրատվականից: Նախապատրաստվում են նյութեր։
ՀԳ Արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Մահաթմա Գանդիի հուշարձանի պատվանդանի կոտրումը եւ հրկիզումը եւ հայտարարություն տարածել:
«Խստորեն դատապարտում ենք Հնդկաստանի անկախության և պետականության խորհրդանիշ, խաղաղության առաջամարտիկ եւ հումանիստ Մահաթմա Գանդիի հուշարձանի պատվանդանի կոտրումը եւ հրկիզումը: Սա սադրանք է՝ ուղղված դարավոր եւ անկախությունից ի վեր դինամիկ զարգացող հայ-հնդկական բարեկամության դեմ: Հուշարձանների պահպանման խնդիրը բոլորիս պարտավորություն է, և վանդալիզմի ու պղծման ցանկացած նման արարք ոտնձգություն է համամարդկային արժեքների դեմ, որի իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության օրենքի շրջանակներում»,-նշված է ԱԳՆ հայտարարության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երկուսդ էլ ճիշտ եք, մի՛ կռվեք, դուք նույն սանրի կտավն եք. Հակոբյանը՝ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին
Թուրքիան պատրաստ է աջակցել ՌԴ-ին և Ուկրաինային գերիների փոխանակման հարցում
Կուզենայի կարդալ դիտարկումներ Արտաշատի ԲԿ-ի փոփոխությունների մասով, այն ինձ համար շատ կարևոր է. Ավանեսյան
ՆԳ փոխնախարարն ու Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել
Վճարել բացառապես դրական եզրակացության դեպքում. դիտարկվել է Հյուսիս-հարավի Աշտարակ-Թալին հատվածի շինաշխատանքը
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Հրապարակվել է Ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը
Պուտինը կրակի հետ է խաղում. Թրամփ
Ռուսները ԼՂ-ում մտել էին գյուղեր և մարդկանց ասել՝ մի ժամ ժամանակ ունեք դուրս գալու համար. Մելքոնյան
Երկու օր որոշակի ժամերի փակ կլինի Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհը. ինչպես երթևեկել
Մայիսի 28-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
31-ամյա վարորդը «Տոյոտա Քեմրի»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել․ կան վիրավորներ
Արշակունյաց պողոտայի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Միրզոյանը և Իրանի ԱԳ փոխնախարարը ընդգծել են սահմանների անձեռնմխելիության անվերապահ հարգման սկզբունքայնությունը
Քննարկվել են իրավահավասարության ապահովման, հակախտրականության քաղաքականության շրջանակում առկա մարտահրավերները
Ռուսները չցանկացան գնալ Վատիկան. Քելլոգը հայտնել է՝ որտեղ կարող է տեղի ունենալ ՌԴ-Ուկրաինա հաջորդ հանդիպումը
ՀՀ ՏԿԵ և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարությունների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Արարատ Միրզոյանը Կատարի պետնախարարին ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերը
Արմեն Գրիգորյանն ու Լիտվայի փոխարտգործնախարարը միջազգային և տարածաշրջանային հարցեր են քննարկել
ՆԳՆ-ն իրազեկում է հուշանվեր թղթադրամներով խարդախությունների մասին և զգոնության կոչ անում. տեսանյութ
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
Երևանի խաչմերուկներից մեկում երթևեկության փոփոխություն կկատարվի
Հայտնաբերել ենք կարագ, պանիր այն գնով, որով անհնարին էր ստանալ. ներկայացվել է ՄՊՀ 2024-ի գործունեությունը
Արման Եղոյանը Գաբրիելա Մորավսկա Ստանեցկայի հետ հանդիպման ժամանակ արժևորել է Լեհաստանի հետ փոխգործակցությունը
Հայաստանի և Իսրայելի միջև առկա է համագործակցության զարգացման ներուժ. Ծովինար Վարդանյանը՝ դեսպան Ջոել Լիոնին
Նախ պատմել է՝ ինչպես է կոտրել սանհանգույցը, հետո կացինը նետել է բժշկի ուղղությամբ. մանրամասներ Երևանի դեպքից
Նոյեմբերյանի Ոսկեվան բնակավայրի գյուղամիջյան ճանապարհը տուֆապատված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ինչ վերահսկողություն է իրականացնելու ՊՎԾ-ն ՏԻՄ-երում. Ռոմանոս Պետրոսյանը մանրամասնել է
Նկատելի են ստանձնած պարտականությունների կատարմանն ուղղված Հայաստանի Հանրապետության ջանքերը. ՄՔԴ ռեգիստրար
Մայրաքաղաքային ռադիոհեռարձակման դաշտը նոր խաղացող ունի. տեղի է ունեցել ՀՌՀ նիստը
Վարչապետն ընդունել է Միջազգային կրոնական ազատությունների գագաթնաժողովի համանախագահ Սեմ Բրաունբեքին
Արարատ Միրզոյանն ու Բելեն Մարտինես Կարբոնեն քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգը
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 27-ին
Գրիգորյանն ու Կատարի ԱԳ պետնախարարը վերահաստատել են համագործակցության օրակարգի առաջ մղման պատրաստակամությունը
Դասախոսը քննական բարձր գնահատականների համար ուսանողներից կաշառք է պահանջել և ստացել. նախաքննության ավարտ
Ջեյքոբ ՄաքԳին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայաստանը ձգտում է ավելի խոր համագործակցության Եվրամիության, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի հետ. Ռուբինյան
Ուկրաինայի Գերագույն ռադայի ներկայացուցիչները կարևորել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի բանակցությունները
Խաղաղությունը, անվտանգությունն ու ինքնիշխանություն պահպանող վահանն արդարադատությունն է. Գլխավոր դատախազ
Տանել գցել բանտ, ինչ-որ ձևով ինչ-որ բան կորզել, դրա վրա կառուցել քրգործ. արատավոր գործառույթ է. Սիմոնյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT