Երևան
12 °C
Օպերային թատրոնի հարեւանությամբ գտնվող ստորգետնյա վճարովի ավտոկայանատեղիում էլեկտրական ավտոմեքենաների համար տեղադրվել են լիցքավորման երեք կայաններ: Սա նոր հնարավորություն է տվյալ հատվածում կայանելուն զուգընթաց անվճար լիցքավորել էլեկտրական ավտոմեքենան:
Մեր այցելության ժամանակ արդեն նաեւ էլեկտրոմոբիլ էր միացված լիցքավորման կայաններից մեկին: Վարորդը, սակայն, տարածքում չէր:
Երեւանի փոխքաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ լիցքավորման կայանների տեղադրման նախաձեռնությունն իրենցը չէ, պարզապես իրենք տրամադրել են Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող տարածքը: Լիցքավորման կայանները տեղադրվել են «Էներգետիկայի հայկական գործակալություն» (Armenian Energy Agency) հիմնադրամի կողմից իրականացվող Plug.am ծրագրի շրջանակներում:
Էլեկտրոմոբիլներն այսօր համարվում են ապագայի մեքենաներ, դրանք գնալով առավել մեծ տարածում են գտնում ամբողջ աշխարհում: Երեւանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի փոխանցմամբ՝ այսօրվա դրությամբ Հայաստանում 700-ից ավելի ավտոմեքենա կա էլեկտրական լիցքավորմամբ: Այդ թիվը գնալով ավելանում է, հետեւաբար մեծանում է լիցքավորման կայանների հանդեպ պահանջարկը: Սակայն այս պահի դրությամբ մայրաքաղաքում դրանք ընդամենը 6-ն են, որոնք ոչ կոմերցիոն՝ հանրային տարածքներում են տեղադրված: Հաշված թվով լիցքավորման կայաններ էլ կան կոմերցիոն վայրերում:
Քաղաքապետի առաջին տեղակալի խոսքով, ցավոք, Երեւանում չունենք այնպիսի լիցքավորման կայաններ, որոնք հնարավորություն կտան, որ ավտոմեքենան երկար ժամանակ մի տեղում կայանի, լիցքավորվի, իսկ Էլեկտրոմոբիլի լիցքավորման համար մի քանի ժամ է հարկավոր:
Ըստ Սարգսյանի՝ էլեկտրոմոբիլների լիցքավորման կայանների տեղադրման վայրը Օպերայի հարակից ստորգետնյա ավտոկայանատեղին են ընտրել, քանի որ այդ հատվածում ավտոմեքենաները կարող են հանգիստ մի քանի ժամ կայանել, լիցքավորվել, ապա՝ անարգել առաջ շարժվել. «Բացի դրանից՝ այդտեղ պետք էր նաեւ վերահսկողություն իրականացնել, իսկ այս պարագայում երկուսը մեկում է»:
Փոխքաղաքապետը նաեւ նկատեց՝ էլեկտրոմոբիլների լիցքավորումը դեռ անվճար է, առայժմ դա ավելի շատ խրախուսելու համար է, բայց որոշակի ժամանակ հետո կարիք կլինի, որ վճարովի դառնա: «Սակայն դրա համար էլ օրենսդրական նախաձեռնություն է պետք, քանի որ էլեկտրաէներգիայի վերավաճառք, որպես այդպիսին, չի թույլատրվում»,- շեշտեց Հրաչյա Սարգսյանը: Նա կարծիք հայտնեց, որ պետական մակարդակով է պետք նաեւ հարցը քննարկել, որպեսզի էլեկտրական ավտոմեքենաների լիցքավորման համար էլեկտրաէներգիայի սակագինը մի փոքր ցածր լինի, եւ բենզալցակայաններում ու գազալցակայաններում կարողանան նաեւ էլեկտրոմոբիլները լիցքավորվել:
«Դաշտը պետք է ազատականացվի, որ լիցքավորման կայանները համատարած լինեն: Ժամանակին քաղաքապետարանում քննարկում էինք, որ Երեւանի 12 վարչական շրջաններում գոնե ամեն մեկում մեկ լիցքավորման կայան տեղադրենք, բայց տեխնիկական խնդիրներ առաջացան. հոսանքի սնուցումը, մեքենաների մի հատվածում երկար կանգնելու նպատակահարմարությունը եւ այլն»,- ասաց նա:
«Plug.am» ծրագրի հեղինակ-ղեկավար Կարեն Դերձյանն էլ «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ Հայաստանում արդեն 25 լիցքավորման կայաններ են տեղադրել, տարբեր քաղաքներում եւ համայնքներում: «Երեւանից դուրս՝ 2-ը Գյումրիում են, իսկ 20-ը՝ այլ քաղաքներում եւ մարզերում: Գրեթե բոլոր մարզերը ներառել ենք, սկսած Այրում համայնքից՝ մինչեւ Եղեգնաձորի ամենահարավային կետը»,- ասաց Կարեն Դերձյանը:
Վերջինիս խոսքով՝ Երեւանի քաղաքապետարանի հետ դեռ քննարկումներ պիտի ծավալվեն, որպեսզի հաջորդ փուլում կայաններ տեղադրվեն ոչ թե միայն կենտրոնում, այլեւ մյուս վարչական շրջաններում, քաղաքի ծայրամասերում:
Ըստ մեր զրուցակցի՝ էլեկտրական մեքենաների ամենօրյա օգտագործման դեպքում շաբաթը մեկից երկու լիցքավորումը լրիվ բավական է: Մեքենաները հարմար են նաեւ երկար ճանապարհային ուղեւորությունների ժամանակ։ Էլեկտրական մեքենաները մեկ լիցքավորումով կարելի է վարել 80-160 կմ, իսկ «Tesla» ավտոմեքենաները՝ մինչեւ 645 կմ։
«Եթե մեքենան լիցքավորվում է տնային պայմաններում, կարող է տեւել 8-10 ժամ եւ ավելի: Օրինակ՝ Tesla մեքենաները մինչեւ 30 ժամ են պահանջում տնային պայմաններում լիցքավորման համար, բայց հանրային կայաններն ավելի հզոր են, դրանց լիցքավորումը կարող է տեւել 1-4 ժամ՝ կախված մեքենայից»,- ասաց Կարեն Դերձյանը:
Էլեկտրական մեքենաների առավելությունը վառելիքի՝ էլեկտրական էներգիայով փոխարինումն է, ինչի հետեւանքով կրճատվում են նավթային վառելիքի այրումից առաջացող ածխաթթու գազի եւ այլ ջերմոցային գազերի արտանետումները: Այս տեխնոլոգիայի միջոցով օդի աղտոտվածությունը, երթեւեկության աղմուկն ու այլ խնդիրներ կարող են հեռանկարային լուծում ստանալ:
Էլեկտրոմոբիլների հիմնական արտադրողներն են Չինաստանը, ԱՄՆ-ը եւ Եվրոպան։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
Ինքնասպանություն Գյումրիում. տղամարդը վերջ է տվել կյանքին՝ ձեռքում նռնակը պայթեցնելով
Օգոստոսի 1-ից «ՀՀ սպորտի վարպետ» և «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ» կոչումների համար նոր չափանիշներ կլինեն
Երևանի հանրակացարաններից մեկում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմին. կա սպանության վարկած
Վարչապետը Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցել է սուրբ պատարագի. տեսանյութ
Պարզվել է Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղած տղամարդկանց ինքնությունը
Պատմական շոգ Եվրոպայում․ Գերմանիան, Չեխիան և Դանիան նոր եղանակային ռեկորդներ են սահմանել
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
Արուսյակ Ջուլհակյանն ու Արման Եղոյանն առաջադրվել են որպես ԱԺ փոխնախագահի թեկնածուներ
Վարդենիկ գյուղում իր դռներն է բացել «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի կանանց 5-րդ ակումբը. տեսանյութ
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ՝ հավասարվելով 13 տարի առաջ գրանցված ցուցանիշին
Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներ չիրականացնելու մասին պնդումները սուտ են. ՊԵԿ
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները
Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը
«Փաստաբանություն» Մեդվեդևի կողմից. ՌԴ ԱԽ քարտուղարը հանդես է եկել Ծառուկյանի պաշտպանությամբ
Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար. Մեդվեդև
Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում
Վրաերթ Երևանում. տուժածը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռն է
Էապես աճել են կենսաթոշակները, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներով
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել 770 տոննա ցորեն
Երևանի քաղաքապետարանը պարգևատրել է 2026 թ. աշխարհի գավաթների առաջնություններում մեդալակիրներին ու մարզիչներին
Հրազդանում «Օպել»-ը բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր
Ուկրաինան հարվածել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին
Խոշոր ավտովթար Գեղամավանի մոտակայքում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է նոր՝ շինարարության փուլ. ինչ է նախատեսվում
Փամբակ գետում վերսկսվել են մեքենայով ջուրն ընկած քաղաքացիներից մեկի որոնողական աշխատանքները
Հրդեհ՝ Թաիրով բնակավայրում կառուցվող շինության շինհրապարակում
Հայաստանը միացել է ՄԱԿ-ի կանոնադրության 81-ամյակի խորհրդանշական ստորագրմանը
Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն
ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը
Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը
Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է
Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար
Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT