Երևան
12 °C
Զոհված զինծառայողների մարմիններ տեղափոխող մեքենայի ուղղությամբ ենթադրաբար ադրբեջանցիների կողմից քարեր նետելու և մեքենայի դիմապակին ջարդելու վերաբերյալ հրապարակումների առթիվ Արցախի ոստիկանության կողմից կատարված դատավարական ստուգմամբ չեն պարզվել ուրիշի գույքը վնասելու կամ ոչնչացնելու ենթադրյալ հանցավոր արարքի մասին վկայող բավարար տեղեկություններ:
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ մանրամասնելով, որ ձեռք բերված փաստական տվյալները վկայել են, որ տրանսպորտային միջոցի դիմապակին վնասվել էր քարաթափման հետևանքով, ուստի հետաքննության մարմնի կողմից որոշում է կայացվել Արցախի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (հանցադեպի բացակայություն) նախատեսված հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:
Ստուգմամբ պարզվել է, որ դեպքը տեղի էր ունեցել 2021թ. մարտի լույս 29-ի գիշերը, երբ ՀՀ Սյունիքի մարզի բնակիչ Հ. Հ.-ն իր «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով անցնում էր Շուշի-Գորիս ճանապարհի 8,5-րդ կիլոմետրը: Դեպքի վայր հանդիսացող տեղանքի զննությամբ պարզվել է, որ դրա աջակողմյան հատվածում առկա է 5-6 մետր բարձրությամբ թեքվածք, որի գագաթային մասից ձգվում է մոտ 100 մետր երկարությամբ ժայռանման տեղանք՝ քարաթափման պարբերական դեպքերի հետքերով, որը ուղիղ թափվում է ճանապարհի երթևեկելի մասը:
Տրանսպորտային միջոցի վարորդը գրավոր բացատրությամբ պարզաբանել էր, որ դեպքի պահին ճանապարհի երթևեկելի մասում այլ մեքենա չի եղել, մարդ չի նկատել և քանի որ մեքենայի դիմապակին վնասվել էր հենց աջ հատվածում, ինքը ևս ենթադրել է, որ դա քարաթափման հետևանք էր: Երբ Բերձոր քաղաքի մոտակայքում կանգնեցրել էր մեքենան և ստուգել դիմապակու վնասվածքի աստիճանը, հայտնաբերել է ավազի հատիկներ ու հողի մնացորդներ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԿեղծված ընտրություններով նորանկախ երկրի ֆունդամենտ դնողների քաղաքական դիակապտությանը վերջ տալ է պետք. Մկրտչյան
ՀՀ նախկին նախագահների հարցում գործ ունենք բացարձակ քաղաքական անպատասխանատվության հետ. Չախոյան
Նուբարաշեն վարչական շրջանն առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկում. տեսանյութ
Սովոր են նեղ շրջանակում հնչեցնել թեզեր, քաշվել մի կողմ. Չախոյանն ասաց՝ ինչու նախկին նախագահները չեկան բանավեճի
Բախվել են «Դարոյնք» ՍՊԸ-ին պատկանող «Տոյոտա կորոլա»-ն և «Օպել աստրա»-ն․ կա վիրավոր
Մենք քաղաքական դիակներին վերջնականապես հուղարկավորում ենք, պատրաստվում՝ 7-ին ու 40-ին. Հովհաննիսյան. տեսանյութ
ԱԺ այգում իրականացավ ամանորյա հրաշքը. լուսանկարներ
Տրանսպորտային միջոցներից կատարվող գողությունների համար պատասխանատվությունը կխստացվի. քայլեր են ձեռնարկվել
Մեքենաներ են բախվել, «Օպել»-ը կողաշրջվել է․ կա վիրավոր
Ամիօ բանկի հայտարարած մրցույթը շարունակվում է. մրցանակը՝ շքեղ weekend Աբու Դաբիում
Ադրբեջանական կործանված ինքնաթիռի «սև արկղը» հայտնաբերվել է, անձնակազմի 3 անդամները ողջ են
Հեշտ է ասել՝ Փաշինյանը «կապիտուլյանտ» է ու չգնալ բանավեճի, բա Պուտինին պատասխանեք, ձեզ մեղադրել է. Դալլաքյան
5 ոստիկան է ազատվել ծառայությունից. ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևանքով 38 մարդ է զոհվել, դիերն անճանաչելի են. մանրամասներ
Ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ինքնությունը պարզելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում
Բաքուն և Երևանը կարող են համատեղ նախաձեռնել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը. Զախարովա
ՏԿԵ նախարարն այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, ծանոթացել առկա խնդիրներին. լուսանկարներ
ՌԴ ԱԻՆ-ը հատուկ չվերթ է իրականացրել Ղազախստան՝ տեղափոխելու ավիավթարից տուժած ռուսներին
ՀԱԳՄ ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ձևավորել 2025-ի աշխատանքային օրակարգը
Ներկայացվել է 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցուցակը
Առաջնորդվում եմ վարչապետի պաշտոնական հայտարարություններով, պետք չէ մութ սենյակում սև կատու փնտրել. Կոնջորյան
Փաստ, որ ապացուցեց հակառակը նրա, ինչ ոմանք փորձում էին հիմնավորել. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Աննա Հակոբյանն այցելել է «Աբովյան» ՔԿՀ. լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի են հունվարին 12-րդ դասարանցիների պետական ավարտական քննությունների օրերը. ժամանակացույց
Հրավերը չմերժելու պարագայում առաջին իսկ րոպեներից արձանագրվելու էր ասելիքի տոտալ բացակայություն. Ազարյան
Եղանակի պատճառով ինքնաթիռը փոխել է ուղղությունը, տարբեր վարկածներ կան, որոնց մասին խոսելը վաղ է. Ալիև
«Աբովյան» ՔԿՀ-ում ներկա էի տարեմուտի տոնական համերգին. Աննա Հակոբյան. տեսանյութ
Հռոմի պապը Սուրբ ծննդյան ուղերձում համընդհանուր հաշտության և խաղաղության կոչ է արել. տեսանյութ
Համացանցում կադրեր են հրապարակել կործանված ադրբեջանական ինքնաթիռի սրահից. տեսանյութ
ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը՝ «Ալրաղացի Լյովիկ»-ը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
Հայտնի է՝ երբ տեղի կունենա Կառավարության նիստը
Շվանիձոր-Նռնաձոր հատվածում պայթեցման աշխատանքներ են կատարվելու
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին
Կեղծ թղթադրամներով Ամանորի նվերներ են գնել. 17-ամյա տղան ձերբակալվել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 25-ին
Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ կհայտարարվի
Քովիդի թեստը կրկին դրական է․ ՀՀ վարչապետ
Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին
Պուտինն ԱՊՀ գագաթնաժողովը սկսել է Ղազախստանում ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին ցավակցելով
ԼՂ հարցում մեր մոտեցումները փոխվեցին, երբ դաշնակցային պարտավորությունները չկատարվեցին․ Կոնջորյան
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT