Երևան
12 °C
ՈՒԵՖԱ-ն որոշել է փոխել ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումի անցկացման վայրը։ Ի սկզբանե նախատեսված էր վճռորոշ խաղն անցկացնել Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, սակայն մայիսի 13-ին ՈՒԵՖԱ-ն որոշել է տեղափոխել խաղը Պորտուգալիայի Պորտու քաղաքի «Դու Դրագաու» մարզադաշտ։
Որոշման պատճառ է դարձել Ստամբուլում կորոնավիրուսի դեպքերի արձանագրման աճը։ Ապրիլին Թուրքիայում ամեն օր 30-60 հազար նոր դեպք էր գրանցվում, և երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը խիստ լոքդաուն էր մտցրել երկրում։ Թեև ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն ապրիլի վերջում հայտարարեց, որ եզրափակիչ հանդիպման վայրը մնալու է անփոփոխ, և խաղն անցկացվելու է սահմանափակ քանակությամբ հանդիսականներով, սակայն երկու շաբաթ անց փոխեց որոշումը։
Դրան նպաստեց նաև այն, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում հայտնվեցին անգլիական ակումբները՝ «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»։ Թուրքիան կորոնավիրուսի պատճառով գտնվում է Մեծ Բրիտանիայի «կարմիր ցուցակում»։ Խոսվում էր, որ խաղը նույնիսկ կարող է տեղափոխվել Մեծ Բրիտանիա, մասնավորապես՝ Լոնդոն։
Ստամբուլն արդեն երկրորդ տարին անընդմեջ զրկվում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անցկացնելու հնարավորությունից։ 2019/20 մրցաշրջանի եզրափակիչը պետք է տեղի ունենար Ստամբուլի օլիմպիական մարզադաշտում, սակայն Չեմպիոնների լիգայի խաղարկությունն ընդհատվեց կորոնավիրուսի պատճառով, այնուհետև վերսկսվեց, սակայն քառորդ եզրափակչից սկսած՝ բոլոր հանդիպումները տեղափոխվեցին Պորտուգալիա։ ՈՒԵՖԱ-ն հայտարարեց, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Ստամբուլում կանցկացվի 2020/21 մրցաշրջան՝ Սանկտ-Պետերբուրգի փոխարեն։ Ռուսական քաղաքը ստացավ 2021/22 մրցաշրջանի եզրափակիչն անցկացնելու իրավունքը, Մյունխենի «Ալյանս Արենան»՝ 2022/23-ի, իսկ Լոնդոնի «Ուեմբլին»՝ 2023/24-ինը։
Այժմ խոսակցություններ կան, որ Ստամբուլին կվստահվի անցկացնել եվրոպական ակումբային ֆուտբոլի գլխավոր խաղը 2023թ․-ին՝ Մյունխենի փոխարեն։ Առայժմ հայտնի չէ՝ ինչ այլընտրանք կառաջարկի ՈՒԵՖԱ-ն Մյունխենին։ Թեև բացառված չէ, որ ՈՒԵՖԱ-ն ևս մեկ անգամ կարող է անակնկալ մատուցել իր որոշումով։
Ավելացնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT