Երևան
12 °C
Օրերս համացանցում տարածվեց Լուսագյուղի Թուխ Մանուկ վանքի դիմաց գտնվող խաչքարի լուսանկարը, որը դարձավ սուր քննադատությունների առարկա: Բանն այն է, որ խաչքարի վրա տեղադրված էր մարմարե սպիտակ խաչ: Մարդիկ նշում էին, որ եկեղեցու բակի խաչքարի մեջ մխրճված «գեշ ու ռաբիս» խաչը ապականել է կոթողը, որոշներն էլ խոսում էին նման երեւույթների տարածված լինելու մասին՝ ասելով, որ նման տգետ ու անճաշակ երեւույթները ընդամենը բարձիթողության եւ պատշաճ վերահսկողություն չլինելու հետեւանք են:
Լուսագյուղի համայնքապետ Քաջիկ Զաքարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ խաչը կոթողի վրա են տեղադրել իրենց համայնքի բնակիչները: «Մեր գյուղի գերեզմանոցում հին դարի խաչ կար, ջարդված էր, դրա նման դեռ 5 տարի առաջ նորը սարքեցինք, տեղադրեցինք (խաչքարի վրա)»,- ասաց նա:
Հարցին՝ իսկ ինչո՞ւ է որոշվել խաչը տեղադրել կոթողի վրա, եւ արդյո՞ք ունեցել են թույլտվություն, համայնքապետը պատասխանեց. «Բա ոնց չենք ունեցել, խաչը դնելով՝ հանցագործությո՞ւն ենք արել: Հիմա ես չեմ հասկանում՝ խաչ դնելը վերացնե՞նք. մեր ազգը առանց այն էլ հին ավանդույթները չի պաշտպանում, մե՞նք էլ վերացնենք»:
Պատմական միջավայրի պահպանության Արագածոտնի մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանը (լուսանկարում ինքն է) էլ նշեց՝ խաչը ապօրինի է տեղադրված եղել 2015 թվականից:
«Կոթողը 5-րդ դարի խաչքարերի նախատիպ է, որովհետեւ մեր նախնիները խաչքարերից առաջ ունեցել են կոթողներ, որի վրա խաչեր են քանդակել: Կոթողի վրա երբեւիցե խաչ տեղադրված չի եղել: Ծակել են կոթողը, սպիտակ մարմարե նոր պատրաստված խաչի պոչը տեղադրել են կոթողի մեջ՝ վնաս պատճառելով եւ խաթարելով կոթողի ընդհանուր ճարտարապետական տեսքը»:
Մանուկ Մանուկյանը նշում է նաեւ, որ խաչի տեղադրումից հետո կոթողը վնասվել է.
«Կոթողը մի որոշ չափով փորել են, խաչի ներքևի հատվածը տեղադրել են կոթողի մեջ, բնականաբար, կոթողին վնաս պատճառելով»:
Մանուկ Մանուկյանի խոսքով՝ խաչի տեղադրումը վատ օրինակ է դարձել, եւ եկեղեցու հարակից տարածքում շարունակաբար տեղադրվել են նոր ոճի խաչեր ու խաչքարեր:
Հարցին՝ իսկ ի՞նչ հիմնավորմամբ է տեղադրվել խաչը, Մանուկ Մանուկյանը պատասխանեց, որ հիմնավորում չկա, բնակիչների խոսքով՝ իրենց գյուղի եկեղեցին է, ցանկացել են տեղադրել եւ տեղադրել են:
«Մեր գյուղի եկեղեցին է, դուրներս եկել է, ուզում ենք այդ եկեղեցու բակում խաչ տեղադրենք, այ դա է հիմնավորումը, ուրիշ ոչ մի բան: Մեր ժողովրդի մոտ ուղղակի մոդայիկ է դարձել հուշարձանների տարածքում կամ բլուրների վրա խաչեր տեղադրելը, ձեւապաշտություն է ընդամենը, ուրիշ ոչինչ»,- նշեց Պատմական միջավայրի պահպանության Արագածոտնի մարզային ծառայության պետը:
Մանուկ Մանուկյանը հավելեց նաեւ, որ հիմա այդ խնդրով են զբաղվում. քանի որ բավական վաղեմություն ունի, չեն հիշում՝ այդ խնդրով դիմել են ոստիկանություն, թե ոչ, բայց խաչը հանելու բանավոր պայմանավորվածություն ունեցել են տեղադրողի հետ, որը, սակայն, ոչ մի արդյունք չի տվել:
«2015 թվականից այդ խնդիրը մեր տեսադաշտում է: Բավական մեծ դժվարությամբ ենք կարողանում պայքարել նման երեւույթների դեմ. չունենք լծակներ, դիմում ենք ոստիկանությանը, ոստիկանությունն էլ գրեթե ոչինչ չի ձեռնարկում: Որ գնում էլ ենք, ասում ենք՝ պետք է հանվի, օրենքի խախտում է, տվյալ համայնքի բնակիչները միահամուռ ձեւով դեմ են լինում այդ ամենին, նույնիսկ ասում են՝ ի՞նչ եք առաջարկում, բերեինք, կիսալուսի՞ն տեղադրեինք, որ ձեր դուրը գա, մեր հուշարձանն է, խաչ ենք դրել, լավ ենք արել: Եվ մենք չենք կարողանում այդ բացասական երեւույթի դեմ պայքարել»,- ասաց նա:
Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղի Թուխ Մանուկ վանքի դիմաց եւս տեղադրվել է նմանօրինակ սպիտակ մարմարե խաչ, ինչը նույնպես համացանցում քննադատությունների տեղիք է տվել: Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի խոսքով՝ վանքի դիմացի խաչքարը սովորական քարից քանդակել է գյուղի բնակիչներից Ապեր Դանողյանը, ով Հայրենական պատերազմի վետերան է։
Համայնքի ղեկավարը պատմում է, որ 95-ամյա ծերունին երազում տեսնում է եկեղեցին, գյուղից մեծ քար է գտնում, 50 սմ բարձրությամբ խաչ պատրաստում եւ տեղադրում վանքից մի փոքր վերեւ:
«Դա գյուղից վերցրած սովորական մեծ քար է. ուղղակի այդ մարդը սրտի ցանկությամբ ցանկացել է քանդակ դարձնել՝ իրենից որպես հիշատակ, գյուղից տարել-հասցրել է Թուխ Մանուկ, այլ ոչ թե Թուխ Մանուկի տարածքից խաչքար են վերցրել, պղծել են: Չկա նման բան. մարդը սովորական քարի վրա քանդակել է, խաչն էլ տեղադրել է: Կատարված ոչ մի վատ բան չկա, ուղղակի մարդը ցանկություն է ունեցել, տարել, տեղադրել է»,- ասաց նա:
Հ.Գ. Մանուկ Մանուկյանն ավելի ուշ նշեց, որ արխիվները նայելուց հետո պարզել են, որ բանավոր պայմանավորվածություն է եղել խաչը տեղադրողի հետ, ով խնդրել է իրեն որոշակի ժամանակ տալ, որպեսզի նա ԿԳՄՍՆ-ից թույլտվություն խնդրի խաչի մնալու հետ կապված, սակայն 5 տարվա ընթացքում գործընթացը տեղից չի շարժվել: Նրա խոսքով՝ եւս մեկ անգամ տեղադրողին կհիշեցնեն իր պարտավորության մասին, իսկ եթե դրանից հետո էլ կոթողը չազատի խաչից, անպայման կդիմեն ոստիկանություն՝ ոչ միայն այդ, նաեւ մնացյալ ապօրինի խաչերի ու խաչքարերի գործով: Սակայն Մանուկյանը եւս մեկ անգամ արձանագրեց, որ ոստիկանությանը ինչքան դիմել են, խնդիրը չի լուծվել, այս անգամ նորից կփորձեն, տեսնեն՝ ինչ կարող են անել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին
Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին
Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ
Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից
Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը
Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին
Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT