6 և ավելի երեխա ունեցող ծնողներին կտրամադրվի ամսական 100 հազար դրամ պատվովճար. նախագիծ

6 եւ ավելի երեխա ունեցող ծնողներին կտրամադրվի ամսական 100 հազար դրամ պատվովճար: Պատվովճարը ծնողները կստանան ամբողջ կյանքի ընթացքում: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նոր ներկայացրած նախագծով այն տարածվելու է 2019 թվականի սեպտեմբերի 1-ից հետո «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված անձանց վրա։ 

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթների համակարգող(ԿՍԱԳՀ)խոհրդական, ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ «Ծնողական փառքի» մեդալը շնորհվում է ՀՀ քաղաքացի այն ծնողներին, որդեգրողներին, որոնք դաստիարակել եւ դաստիարակում են 6 եւ ավելի զավակ:

«2014 թվականից է առաջարկվել, որ 6 եւ ավելի երեխա լույս աշխարհ բերած ծնողները պարգեւատրվեն «Ծնողական փառքի» մեդալով: 2014 թվականին եղել են պարգեւատրումներ, սակայն 2019 թվականի սեպտեմբերի 21-ին, երբ 9 բազմազավակ ընտանիքների ծնողների պարգեւատրման ժամանակ առաջարկ եղավ այդ ծնողներին նաեւ ամենամսյա պատվովճար տալ, որը մինչ այդ չէր գործում: Եվ, ըստ այդմ, օրենքում փոփոխություն իրականացվեց. դրույթ ավելացվեց, որ «Ծնողական փառքի» մեդալով պարգեւատրված բազմազավակ ծնողները պետք է նաեւ ամենամսյա ցմահ պատվովճար ստանան:

Հիմա հստակեցվել է գումարի չափը. ամսական՝ 100 հազար դրամ: Եվ հուսով ենք, որ հաջորդ ամիս Կառավարության կողմից նախագիծը կընդունվի, որը հիմք կստեղծի՝ արդեն վճարումներ իրականացնելու համար: Հուսանք, որ հուլիս ամսից գումարները կսկսեն վճարվել «Ծնողական փառքի» մեդալով պարգեւատրված մեր բազմազավակ 9 ծնողներին»,- ասաց նա, ապա հավելեց, որ նախորդ տարի «Ծնողական փառքի» մեդալով պարգեւատրում չի եղել՝ կապված կորոնավիրուսային համաճարակի հետ, որը, նրա կարծիքով, այս տարի կլինի, ովքեր եւս պատվովճարներ կստանան:

Արտակ Մարկոսյանը նշում է նաեւ, որ 2019 թվականին պարգեւատրվածները ամենաշատ երեխաներ ունեցող ծնողներն են. «ՀՀ-ում Մելքոնյան Մարտիկը ամենաբազմազավակ ընտանիքի հայրն է, ունի 15 երեխա, պարգեւատրվածներից ամենաքիչ երեխա ունեցողն էլ ունի 8 երեխա»:

Նշենք, որ այսօր 6 եւ ավելի երեխա ունի մոտ 1200 ընտանիք:

ԱՍՀՆ ԿՍԱԳՀ խորհրդականի խոսքով՝ բազմազավակ ծնողներին պարգևատրելուց հետո մյուսների մոտ էլ շատ երեխաներ ունենալու ցանկությունը կսկսի աճել:

«Սա շարունակական բնույթ պետք է կրի, եւ ասեմ՝ պետությունը սրանով ոչ թե շնորհակալություն է հայտնում, այլ արժեւորում է, որովհետեւ բազմազավակ ընտանիքների թվի ավելացմամբ մենք ե՛ւ լուծում ենք մեր ժողովրդագրական խնդիրները, ե՛ւ նաեւ մեր ապագայի համար լավ հիմքեր ենք ստեղծում»,- ասաց նա:

Արտակ Մարկոսյանի խոսքով՝ դեռեւս 2019 թվականին քննարկվում էր ամսական 40 հազար դրամ հատկացնելը, որը, սակայն, վերջին քննարկումով որոշվեց դարձնել 100 հազար դրամ:

«Մենք իսկապես պետք է արժևորենք մեր այն բազմազավակ ծնողներին, որոնք, չնայած բոլոր դժվարություններին, ունենում են երեխաներ, դաստիարակում են նրանց, հասարակության համար պիտանի մարդ են դարձնում: Նորից եմ ասում՝ դա ոչ թե փոխհատուցում է, այլ պետությունը արժեւորում է այդ ծնողների քայլը, որ, չնայած բոլոր խնդիրներին, գիտակցաբար գնում են այդ քայլին: Մեզ համար այսօր իսկապես շատ կարեւոր է բազմազավակ ընտանիքների ավելացումը»,- նշեց նա:

Արտակ Մարկոսյանն ասաց նաեւ, որ այդ համատեքստում շատ կարեւոր է վերջերս շրջանառության մեջ դրված «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագիծը, որով աջակցություններ են սահմանվել չորս եւ ավելի երեխա ունեցող ընտանիքների համար:

«Կարծում եմ, որ «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքն էլ շուտով կընդունվի, եւ նաեւ դրանից բխող աջակցության միջոցառումների ծրագրերը կամաց-կամաց կսկսեն իրականություն դառնալ, որովհետեւ այն լինելու է նաեւ երկարատեւ ժողովրդագրական քաղաքականության հենասյուներից մեկը»,- ընդգծեց նա:

Մարիամ Գեւորգյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7697 դիտում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան

«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը

«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան

Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է

Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ

Մի´ հետաձգիր ամառը

Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի

Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից

ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին

Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը

Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին

Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ

Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը

Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ

Ինչպես կարելի է գտնել աշխատանք e-work.am-ի միջոցով. տեսանյութ

Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են, բանակցություններ վարել

Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ

Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրության և համընդհանուր զորահավաքի ժամկետը

Մադրիդում արտակարգ իրավիճակ են հայտարարել անտառային հրդեհների պատճառով

Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը