Երևան
12 °C
Այս տարի եւս ՀՀ պետական բոլոր հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է առցանց համակարգի միջոցով։ Մայիսի 24-ից ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների տվյալների ստուգման, հայտագրման կայքերը հասանելի կլինեն նաև արտասահմանում:
Հայտագրման առաջին փուլը կսկսվի հունիսի 1-ից եւ կավարտվի հունիսի 10-ին։ Այս փուլում, սակայն, կարող են հայտագրվել այն երեխաները, որոնք տվյալ ուսումնական հաստատությունում աշխատողների երեխաներ են կամ էլ նույն դպրոցում ունեն սովորող հարազատ քույր կամ եղբայր։ Հունիսի 11-ից համակարգը բաց կլինի բոլոր հայտատուների համար։
Առցանց հայտագրումը, սակայն, չի տարածվելու այն համայնքների կամ բնակավայրերերի վրա, որտեղ դպրոցների թիվը մեկն է։
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ stugum.emis.am համակարգում արդեն բացվել է առաջին դասարան ընդունվող երեխաների հայտագրման համակարգում տվյալների ստուգման հնարավորությունը:
«Մինչև մայիսի 31-ը ծնողները անպայման պետք է իրենց առաջին դասարան հաճախող երեխաների տվյալները ստուգեն`հավելյալ խնդիրներից խուսափելու համար: Իսկ խոչընդոտ կարող է լինել, որ երեխայի կամ ծնողի փաստաթուղթը կարող է թվայնացված չլինել, եւ այդ պարագայում համակարգը թույլ չի տա երեխային առաջին դասարան հայտագրել: Սա արված է այն նպատակով, որպեսզի, այսպես կոչված, չարաշահումներից զերծ մնանք. որեւէ քաղաքացի չվերցնի միայն իր փաստաթղթով փորձի մի շարք երեխաների արագ-արագ գրանցել: Այսինքն՝ մինչեւ համակարգը չփորձի գտնել, որ կա ծնող-երեխա կապ, այն թույլ չի տալու երեխային հայտագրել»,- ասաց նա, ապա հավելեց.
Կայքում բացվելու է երկու դաշտ, որոնցում պետք է մուտքագրվի ծնողի և երեխայի հանրային ծառայությունների համարանիշը: Եթե ծնողը մուտքագրել է հանրային ծառայությունների համարանիշը, սակայն ստացել է «Համակարգը չի հայտնաբերել ծնող-երեխա կապը» պատասխան, ապա նրան առաջարկվելու է համապատասխան կոճակը սեղմելու միջոցով տվյալները փոխանցել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն, որպեսզի դրանք թվայնացվեն։ Ստուգումը խորհուրդ ենք տալիս անպայման իրականացնել ծնողներին, որպեսզի տվյալների ճշգրտում իրականացվի, «ծնող-երեխա կապը» հայտնաբերվի, եթե ինչ-որ խնդիր կա տվյալների հետ կապված, դա ուղղվի, որպեսզի բուն հայտագրման պրոցեսում ծնողները խոչընդոտի չհանդիպեն»,- ասաց նա:
Արտակ Պողոսյանի խոսքով՝ hayt.emis.am համակարգի միջոցով բուն հայտագրման գործընթացը կսկվի հունիսի 1-ից՝ արտոնություն ունեցող ծնողների համար, իսկ արդեն հունիսի 11-ից ից համակարգը կբացվի մնացած բոլոր ծնողների համար եւ բաց կլինի ամբողջ ուսումնական տարվա ընթացքում: Իսկ այն ծնողները, ովքեր չեն հասցրել հայտագրել երեխաներին մինչև հունիսի 10-ը, որեւէ խնդրի առաջ չեն հայտնվի, որովհետեւ մյուսների հետ հավասար կարող են հայտագրել հունիսի 11-ից:
Հարցին՝ եթե տվյալ դպրոցում լրացվել են տեղերը, ծնողներն ի՞նչ պետք է անեն, ԿՏԱԿ-ի տնօրենը պատասխանեց, որ այդ դեպքում ծնողը պիտի դիմի մեկ այլ դպրոց, այնտեղ, որտեղ ինքը կորոշի. համակարգը որեւէ դպրոց ծնողին չի պարտադրում:
Արտակ Պողոսյանը նշեց նաեւ, որ 2015 թվականի ծնվածների թիվը մոտ 40 հազար է, սակայն, թե առաջին դասարան քանի երեխա այս տարի կհաճախի դպրոց, հնարավոր կլինի ասել հուլիս-օգոստոս ամիսներին: Նա նշեց նաեև, որ ծնողի իրավունքն է այդ տարի երեխային դպրոց տանել, թե ոչ:
ԿՏԱԿ-ի տնօրենը հավելեց նաեւ, որ ինչպես անցյալ տարի, այս տարի եւս համակարգի հետ կապված տեխնիկական խնդիրներ չեն եղել. համակարգը աշխատում է շատ լավ եւ մշտապես այդպես աշխատելու է, եթե ֆորսմաժորային իրավիճակ չլինի:
«Արմենպրեսում» տեղի ունեցած ասուլիսի ժամանակ էլ Արտակ Պողոսյանը նշեց, որ հայտագրման էլեկտրոնային եղանակի անցնելու նպատակը եղել է տարիներով ուսումնասիրված խնդրի լուծման անհրաժեշտություն, երբ դպրոցում տեղ չլինելու պատճառով ծնողները չէին կարողանում իրենց երեխաներին գրանցել դպրոցում:
«Մեր ծնողները նույնիսկ նախորդ տարվա դեկտեմբերին արդեն սկսում էին դժգոհել, որ դպրոցում այլևս տեղ չկա, որպեսզի երեխաներին դպրոց ընդունեն: Էլեկտրոնային հայտագրումը լուծում է նաեւ սոցիալական արդարության խնդիրը. չկա միջանձնային հարաբերությունների պատճառով որեւէ ծնողի մերժելու կամ խրախուսելու գաղափարը, այս դեպքում բոլորը հավասարապես հնարավորություն ունեն փորձելու հայտագրել իրենց երեխաներին այն դպրոց, որտեղ իրենք ցանկանում ենբոլորը հավասարապես հնարավորություն ունեն փորձելու հայտագրել իրենց երեխաներին այն դպրոց, որտեղ ցանկանում են: Այս միջոցով լուծվում է նաեւ լիցենզիաների հետ կապված խնդիրը. եթե ժամանակին դպրոցները կարող էին չհետեւել լիցենզիայով սահմանված քանակից շատ աշակերտ ընդունել, ապա այս համակարգը հնարավորություն չի տալիս ի սկբանե խախտել լիցենզավորման կարգը՝ դրանով բացառել նաեւ կոռուպցիոն ռիսկը:
Նախորդ երկու տարիների վերլուծությունը ցույց է տալիս, որ Երեւան քաղաքում կամ քաղաքային դպրոցներում կա գերծանրաբեռնված դպրոցների բեռնաթափում և այն դպրոցները, որտեղ շատ թերբեռնված էին, հիմա արդեն սկսել են բեռնվել երեխաներով: Այսինքն՝ փոխվում է այն մտածելակերպը, որ ծնողները նպատակահարմար կհամարեն՝ երեխաներին տանել իրենց բնկավայրին շատ մոտ դպրոց, ոչ թե տանել այսպես կոչված «պրիստիժ» դպրոց: Բացի դրանից հիմա նախարարությունում այս ծրագիրը ներդնելուց հետո քննարկվում է մնացած դպրոցների որակի ապահովման հարցը, որպեսզի բոլոր դպրոցները դառնան հավասարապես գրավիչ»,- ասաց նա:
ԿՏԱԿ-ի տնօրենը նշեց նաեւ, որ մայիսի 24-ից ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների տվյալների ստուգման, հայտագրման կայքերը հասանելի կլինեն նաև այլ երկրներում, սակայն ասաց, որ օնլայն գրանցելուց հետո անհարաժեշտություն կլինի դպրոց գնալու՝ դիմումները գրելու, ստորագրելու, ինչպես նաեւ փաստաթղթերը ներկայացնելու համար:
«Եթե դրսում եք, կարող եք ձեր տվյալները փոխանցել Հայաստանում գտնվող ձեր ծանոթին, և նա ստուգի երեխայի տվյալները: Բացի դրանից, կայքերը հասանելի կլինեն դրսում գտնվող ծնողների համար: Կարող են ե՛ւ տվյալները ստուգել, ե՛ւ հայտագրել սահմանված ժամկետներում: Թեպետ այստեղ մի բան կցանկանայի ընդգծել ու դիմել արտերկրում գտնվող ծնողներին: Եթե վստահ չեք, որ մինչև սեպտեմբեր կգաք Հայաստան, ապա խնդրում եմ, մի հայտագրեք երեխաներին, որովհետև հետո մեծ խնդիրներ է առաջացնում դպրոցի տնօրենի համար: Տնօրենը չգիտի ինչ անել այդ տվյալների հետ, հրամանագրել երեխային առաջին դասարան, չհրամանագրել»,- ասաց ԿՏԱԿ-ի տնօրենը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT