Երևան
12 °C
Մայիսի 29-ին Ծաղկաձորում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մասնակցել է Հայաստանում գործող բիզնես միությունների, բիզնեսի աջակցման կառույցների և գործարարների հետ «Enterprise Armenia» հիմնադրամի նախաձեռնած՝ առանց փողկապների ձևաչափով հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է Ավինյանի գրասենյակը:
Միջոցառման առաջին հատվածում անցկացվել է պանելային քննարկում, որի մեկնարկին փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ նկատելով, որ, COVID 19-ի համավարակով պայմանավորված, համաշխարհային տնտեսությունը գտնվում է զարգացման բարդ շրջանում, որտեղ տնտեսական հին մոդելներն աստիճանաբար դադարում են ակտուալ լինել, և անհրաժեշտ է համարժեք արձագանքել այդ մարտահրավերին:
Ըստ նրա՝ այդպիսի միջավայրում զարգացման ստանդարտ մոտեցումների դեպքում հնարավոր չէ ապահովել առաջընթացի նախկին տեմպերը, ուստի անհրաժեշտ է խորությամբ վերլուծել և վերաիմաստավորել տնտեսական զարգացման, ներուժի, մրցունակության բարձրացման և բիզնեսի համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու մասին պատկերացումները։ Տիգրան Ավինյանը հավելել է, որ անհրաժեշտ է տնտեսության վիճակի հստակ ախտորոշում կատարել, վերլուծել բիզնեսի առարկայական խնդիրներն ու լուծումներ առաջարկել:
Փոխվարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է ՀՀ կառավարության հարկային և տնտեսական քաղաքականությունը՝ պետություն-մասնավոր հատված գործակցության համատեքստում մանրամասն անդրադառնալով հանրային կառավարման բարեփոխումներին, թվայնացման գործընթացին և բիզնեսի համար դրանց ընձեռած հնարավորություններին։ Տիգրան Ավինյանը հատկանշել է նաև «Enterprise Armenia»-ի հիմնումը՝ որպես օտարերկրյա և տեղացի ներդրողներին սպասարկող հիմնադրամի, որին պետք է աջակցել, որպեսզի հաջողության հասնի և իր մանդատի ու առաքելության շրջանակներում ապահովի օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը Հայաստան, բարելավի Հայաստանի իմիջը՝ որպես ներդրումների համար գրավիչ ուղղություն:
Միջոցառման նպատակն էր ազատ ձևաչափով և անկաշկանդ մթնոլորտում ապահովել երկխոսություն մասնավոր և պետական հատվածների միջև, ինչպես նաև բիզնեսի աջակցման կառույցների, գործարար համայնքի ներկայացուցիչների միջոցով բացահայտել Հայաստանում առավել հաճախ հանդիպող ներդրումային և հետներդրումային խնդիրները և տարորոշել դրանց լուծման ուղիները:
«Enterprise Armenia» հիմնադրամի տնօրեն Լևոն Օհաննեսյանը ներկայացրել է հիմնադրամի առաքելությունը, նպատակներն ու առաջնահերթությունները: Պանելային քննարկման ժամանակ «Enterprise Armenia» հիմնադրամի ներդրումների գծով տնօրենը ներկայացրել է հիմնադրամի գործունեությունն ու կատարված աշխատանքները։
Ելույթներով են հանդես եկել Հայաստանի գործատուների հանրապետական միության, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, Գործարարության աջակցման գրասենյակի, «Էքսպորտ-Արմենիա» փորձագետների ասոցացիան, Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի, Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի, Հայ-բրիտանական գործարար պալատի ներկայացուցիչները՝ ուշադրություն հրավիրելով ոլորտի կոնկրետ խնդիրների վրա։ Քննարկումը եզրափակվել է հարց-պատասխան ձևաչափով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը
«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT