Հեռախոսի օպերատորները ինչքան անտակտ, այնքան լա՞վ. վիրավոր զինծառայողներին չի հաջողվում զինհաշմանդամության խումբ ստանալ

Արցախյան վերջին պատերազմից անցել է գրեթե 7 ամիս, բայց մարտական գործողություններին մասնակցած եւ դրա հետեւանքով վիրավորում ստացած զինծառայողներից շատերը ոչ մի կերպ չեն կարողանում զինվորական հաշմանդամության կարգ ստանալ, լավագույն դեպքում նրանց նշանակվում են քաղաքացիական հաշմանդամության կարգ ու թոշակ: Բազմաթիվ փաստաթղթերի հետ միասին քաղաքացիներից պահանջվում է վիրավորումը պատերազմի ընթացքում ստացած լինելու պատճառահետեւանքային կապը հաստատող փաստաթուղթ, որը, սակայն, զինկոմիսարիատից չեն տրամադրում՝ մեկնաբանելով, թե քննություն է տարվում:

Այս խնդիրն է բարձրաձայնել նաեւ Ամբերդի Սուրբ Աստվածածին եկեղեցու ծառայող, Խաչիկ դպիր Վարդանյանը: Վարդանյանն այն հոգեւորականների թվում է, որ պատերազմի առաջին իսկ օրերից կամավորագրվել ու մեկնել էր Արցախ: Առաջնագծում գտնվող զինվորների համար սնունդ տեղափոխելու ժամանակ հրետանու կրկնակի հարվածների տակ հայտնված Խաչիկը, մարմնական տարբեր վնասվածքներ ստանալուց բացի, կորցրել է աջ աչքը, ձեռք բերել խլություն:

Խաչիկ Վարդանյանն իր օրինակով բարձրաձայնել է խնդիրը՝ միաժամանակ ընդգծելով, որ այն համընդհանուր է:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում Խաչիկ Վարդանյանը հայտնեց, որ իրեն տվել են քաղաքացիական հաշմանդամության 3-րդ կարգ, սակայն ամեն անգամ, երբ հարցնում է, թե ինչու զինվորական չէ, պատասխանում են՝ տարվում է քննություն, որպեսզի բացահայտվի վիրավորում ստանալու պատճառահետեւանքային կապը: «Ասում են՝ պիտի պարզենք, գուցե անձը մարտի դաշտից փախչելու ժամանակ է այդ վիրավորումները ստացել: Լավ, թող ուսումնասիրեն, պարզեն, մենք քաղաքացիական հաշմանդամության կարգով դեռ էլի կձգենք, բայց այստեղ այլ խնդիր էլ կա: Եթե չեմ սխալվում, առաջին եւ երկրորդ կարգ ստացածները մոտավորապես 1000-1200 հոգի են, հավանաբար մի 1000 հոգի էլ կլինեն երրորդ կարգ ստացածները, այսքան ժամանակ որեւիցե մեկի մասին չեմ լսել, որ հաշմանդամության կարգը քաղաքացիականից փոխված լինի զինվորականի: Այսինքն՝ 7 ամսվա մեջ իրենք չկարողացա՞ն գոնե մի դեպք քննել ու գտնել պատճառահետեւանքային կապը»,- ասաց Խաչիկ Վարդանյանը՝ հավելելով՝ հենց այսօր խոսել է իր ծանոթներից մեկի հետ, որը եւս բախվել է այդ նույն խնդրին:

Ըստ Վարդանյանի՝ առնվազն 5 հոգու հետ վերջերս է խոսել: Նրանք բոլորն այս 7 ամիսների ընթացքում չեն կարողանում ստանալ զինվորական հաշմանդամության կարգ, իսկ վիրահատությունների կամ բուժման համար ամենատարբեր քաշքշուկների միջով են անցնում: Խաչիկ Վարդանյանը վստահեցնում է՝ այսօր հարյուրավորներն են այդ նույն վիճակում. «Պետությունն անընդհատ ասում է՝ վիրավորների թիվը մեծ է, չեն հասցնում, բայց ո՞ւմից են սկսել իրենց ուսումնասիրությունը: Չենք կարողանում գտնել մեկին, որ գոնե իր դեպքում ուսումնասիրել են պատճառահետեւանքային կապը, պարզել ու կարգի տեսակը փոխել: Եթե նախկինում մտածում էի, որ չեն հասցնում, հիմա վստահ եմ՝ իրենք հստակ փորձում են գործընթացը հնարավորինս ձգձգել: Ուզում եմ մի կարեւոր հանգամանք հաշվի առնենք. ես միայն իմ մասին չեմ խոսում, խնդիրը համակարգային է, իսկ համակարգի զոհ դարձածները՝ բազմաթիվ»:

Ըստ Վարդանյանի՝ զինվորականը, կամ մարտի դաշտում կռված անձն այսօր թիկունքում պետության պաշտպանությունը չի զգում, ու եթե ներկայիս իշխանությունն իրեն պատասխանատու է համարում կատարված ու կատարվող դեպքերի համար, ապա պիտի հանձնառություն ունենա մատնանշվող խնդիրներին լուծում տալու:

Նա բարձրաձայնում է համակարգային մեկ այլ խնդիր, որը եւս բարդություններ է առաջացնում վիրավորում ստացած եւ վիրահատության կամ բուժման ենթակա անձի համար. «Եթե անձն ունի ե՛ւ սոցփաթեթի, ե՛ւ պետպատվերի հնարավորություն, ըստ գործող համակարգի՝ նախապատվությունը տրվում է սոցփաթեթին: Սա հասկանալի կլինի այն դեպքում, եթե տվյալ անձի հետ դեպքը պատահել է քաղաքացիական կյանքում՝ վիրավորվել է կամ վնասվածքներ է ստացել, բայց եթե պատերազմի հետեւանքով է, ապա պետությունն ունի հստակ պարտավորություն այդ մարդու նկատմամբ: Իմ երեք վիրահատություններից երկուսն արվել են «սոցփաթեթի» շրջանակներում։ Հարցնում ես՝ ինչո՞ւ պետպատվերով չեք անում, պատասխանում են՝ կներեք համակարգն է էդպես: Մինչդեռ սոցփաթեթն իմ իմպլանտի բուժումը չէր ծածկում, ինձ բուժող բժիշկը բարեկամների ու ընկերների միջոցով է իմպլանտն արել: Ենթադրենք՝ իմ բախտը բերեց, բա՞ մնացածը: Եթե պետպատվերով լիներ, նման հավելյալ բարդություններ չէին առաջանա»:

Խաչիկ Վարդանյանին առջեւում եւս երկու վիրահատություն է սպասվում, սակայն, նրա խոսքով, հստակ պատկերացնում է, որ նույն փնթի քաշքշոցը պիտի լինի, անգամ՝ վիրահատվել չի ուզում:  

Վարդանյանը նաեւ պատմեց, որ իր օգնությանը դիմած մեկ այլ երիտասարդ էլ բախվել է այլ տեսակի խնդրի. «Արցախյան պատերազմի մասնակից Հայկ Հայրիյանին պիտի պետպատվերով վիրահատեին, սակայն քանի որ այստեղի գրանցում չուներ, Արցախի Մարտունու շրջանից էր, տեւական ժամանակ չէին անում: Վերջը այդ տղային գրանցեցինք մեր տան վրա, տարան-բերեցին, քաշքշեցին, էլ ասելու չէ: Բայց այս տղայի հետ կապված մի ուրիշ խնդիր էլ կա. բժշկական էպիկրիզում գրված է՝ 1 տարի 8 ամիս պիտի արեւին դուրս չգա: Հայկը այրվածքներ է ունեցել, սարսափելի այրվածքներ, բայց հաշմանդամության կարգ չտվեցին՝ ասելով, որ չի հասնում: Հիմա այդ տղան գյուղացի տղա է, չգիտի՝ գնա Մարտունու շրջանի (Արցախ) իրենց գյուղում արեւի տակ հողագործությամբ զբաղվի, իր հետ ի՞նչ կլինի, (չնայած չի էլ կարողանում նորմալ), բայց եթե չանի, ինչո՞վ ապրի»:

Խաչիկ Վարդանյանը արձանագրեց՝ գերխնդիր է նաեւ վերոնշյալ հարցերով զբաղվող գերատեսչություններում աշխատող եւ քաղաքացիների հեռախոսազանգերին պատասխանող անձանց հետ գործ ունենալը: Նա այդ խնդրին է բախվել հաճախ այլ մարդկանց օգնելու փորձեր անելով: Դպիրը վստահեցնում է՝ համատարած շատ կոպիտ եւ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում քաղաքացիների նկատմամբ: «Իմ խորին համոզմամբ՝ հեռախոսի օպերատորների համար քասթինգ են արել, թե ով ավելի գռեհիկ ու անտակտ կպատասխանի, որից հետո նոր գործի են վերցրել։ Շատ անգամ հարցդ չեն էլ լսում, ու դու կասկածում ես՝ հեռախոսից էն կողմ մա՞րդ է, թե՞ մարդկային ձենով ռոբոտ, որն ընկալելու կարողություն չունի: Մի անգամ հեռախոսն անջատել եմ ու սկսել փոքր երեխու պես լացել ներվերից: Թե՛ առողջապահության, թե՛ սոցապ նախարարության ու թե՛ ԶՈՒ գլխավոր շտաբում գործող «Վստահության գիծ» ծառայությունը՝ բոլոր տեղերում այլանդակ մարդիկ են: Միակ բացառությունը ՊՆ թեժ գիծն է: Ուշ են պատասխանում, բայց փորձում են մաքսիմալ օգտակար լինել, հարցիդ լուծում տալ»,- նկատեց նա:

Մարտական գործողությունների մասնակից անձանց զինվորական կարգ տրամադրելու գործընթացի ձգձգման խնդրի վերաբերյալ «Հայկական ժամանակը» պաշտպանության նախարարություն հարցում էր ուղարկել դեռ ապրիլի կեսին: Հետաքրքրվել էինք նաեւ, թե այդ պահի դրությամբ քանի՞ հոգի է սպասում վիրավորում ստանալու պատճառահետեւանքային կապի մասին փաստաթղթին ու զինհաշմանդամության կարգ ստանալու իր հերթին: Նախարարությունից դեռ պատասխան չունենք:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1846 դիտում

Հափշտակվել է ինկասացիայի կապարակնքված պարկը. 80 մլն ռուբլու ավազակության փորձ Վանաձորի բանկերից մեկում

Շարունակվում են Իջևան-Գանձաքար-Իծաքար-Բերդ ճանապարհի շինաշխատանքները

Էդ դուք եք՝ մարդը 10 հազար երկրի քաղաքացիություն ունեք, եկել մե՞զ եք ուրիշ պետության դրոշ կպցնում. Ալեքսանյան

Cottage Armenia. Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 24-ին

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել Սևանա լճում. կան տուժածներ

Սամվել Կարապետյանի ստոկհոլմյան մղձավանջն ու պյուռոսյան հաղթանակը. Սաֆարյան

Ես եմ որոշում․ ՀԾԿՀ նախագահը` Ռոմանոս Պետրոսյանին նշանակելու որոշման մասին

Մակրոնների ընտանիքը հայց է ներկայացրել լրագրողի դեմ, որը հայտարարել է, թե Բրիջիթը տղամարդ է եղել

Տարվա վերջում պարզ կլինի՝ հոսանքի սակագինը կբարձրանա՞, թե՞ ոչ. ՀԾԿՀ նախագահ

Աննա Հակոբյանն ինքնաթիռից լուսանկարներ է հրապարակել

Ամռանը աննախադեպ բարձր ջերմաստիճանով պայմանավորված՝ որոշ հատվածներում առաջանում է գրաֆիկի խախտում. Վեոլիա

Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինն անդրադարձել են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկա ընթացքին

Վերին Լարսի անցակետում խցանում է. հերթում ավելի քան 1300 հայկական բեռնատար կա

Քաղաքացին թմրամիջոցի նմանվող զանգվածը թաքցրել էր ՔԿՀ բերված սննդի տարաներում

Շաքարային դիաբետով հիվանդ երեխաների մատը ծակելու պրոցեսը կավարտվի. չափիչ սարքերը կփոխվեն․ Ավանեսյան

Սահմանադրական փոփոխություններն արտաքին գործոններով պայմանավորելը սխալ է. Սրբուհի Գալյան

Արթիկի դաշտերում սպանության փորձ կատարած անձինք կալանավորվել են. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ է կատարվել իրականում

Վարչապետը ժամանել է Ալթայի Հանրապետություն. ինչ հանդիպումներ են սպասվում

Հայաստանը կարող է չկատարել արբիտրաժի որոշումը, եթե այն հակասի հանրային կարգին. Գալյան

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին Sevan Startup Summit-ին

ՀՀ վարչապետը ժամանել է ՌԴ. նրան ուղեկցում են Աննա Հակոբյանն ու կրտսեր դուստրը. լուսանկարներ

«Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարցն է. Կրեմլ

Փոփոխություններ քոլեջների լիցենզավորման կարգում․ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նոր կարգավորումները

Ուկրաինայում զանգվածային ցույցեր են. ինչու է մարդկանց զայրացրել, ԵՄ-ին զարմացրել Զելենսկիի ստորագրած որոշումը

2025 թվականի ամառային զորակոչի ժամկետը երկարաձգվել է

Տիկին Յուղային մազեր Սիմոնյանի խոսքից մի կարևոր արձանագրում կա, որի մասին 5 տարի անհույս երազում է. Դալլաքյան

Վերաքննիչ դատարանը մերժել է Աջապահյանի պաշտպանների միջնորդությունը

Ամռանը շատ ջուր խմել է հարկավոր. Առողջապահության նախարարությունը զգուշացնում է ջրազրկման վտանգների մասին

ՌԴ-ում կործանված Ան-24 ինքնաթիռի բոլոր ուղևորները զոհվել են. ինչ մանրամասներ են հայտնի

Ուկրաինան անօդաչուներով գրոհել է Սոչին ու Ադլերի նավթային պահեստը. տեսանյութ

Թուրքիայի կենտրոնական հատվածում անտառային հրդեհների հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ 14 հրշեջ

ԿԳՄՍՆ-ի և Հունաստանի կրթության, կրոնի և սպորտի նախարարության միջև ստորագրվել է համագործակցության ծրագիր

ՌԴ-ում կորել է կապը 42 ուղևոր տեղափոխող ինքնաթիռի հետ

Իտալիայի դեսպանն այցելել է Մատենադարան

Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ գերեզմանատների և բնակելի հատվածների միջև. տեսանյութ

Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

Ջրաշենում պիտբուլ շունը հարձակվել է մարդկանց վրա. 3 անձ, այդ թվում՝ երեխա, տեղափոխվել է հիվանդանոց

Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը

Դիտարկվել են Գորիսում այս պահին իրականացվող սուբվենցիոն ծրագրերը