Երևան
12 °C
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ու բոլոր երկրներն ամեն տարի մայիսի 31-ին նշում են Առանց ծխախոտի համաշխարհային օրը՝ կարևորելով առողջության պահպանումը և այն հավելյալ ռիսկերը, որոնք կապված են ծխախոտի օգտագործման հետ: Այս տարվա կարգախոսն է՝ «Ժամանակն է հրաժարվել ծխախոտի օգտագործումից»:
Ըստ Հայաստանի առողջապահության նախարարության՝ ամեն տարի ծխախոտը սպանում է մեր երկրի ավելի քան 5 500 բնակչի: Այդ մահերի 52%-ը 70 տարեկանից ցածր անձանց շրջանում է: Ծխող հասարակություն ունենալով Հայաստանն էլ տարածաշրջանում առաջատարներից է: Մեզ մոտ, ըստ 2019 թվականի վիճակագրական տվյալների, բնակչության 25,6%-ը կանոնավոր ծխող է, որից 52 %-ը տղամարդիկ են։ Ծխողների մեծ թիվը բնակչությանը դարձրել է հատկապես ավելի խոցելի` COVID-19-ի ծանր հետևանքների տեսանկյունից: Ըստ նախարարության՝ Հայաստանում 855 հազար անձանցից, ովքեր COVID-19-ի ծանր ընթացքի ռիսկի տակ են, մոտ 14%-ն ունի ուղեկցող հիվանդություններ, որոնք առաջացել են ծխախոտի օգտագործման հետևանքով:
Այսինքն՝ ստացվում է, որ մեր հասարակությունը լավ չի պատկերացնում ծխելու վտանգն ու վնասակարությունը: Ծխողները լուրջ չեն վերաբերվում ծխելու հետ կապված թե՛ առողջապահական, թե՛ սոցիալական խնդիրներին ու դրանց հետևանքներին: Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանցի կարծիքով՝ ծխախոտի օգտագործումը մեր հասարակության մեջ կեղծ արժեհամակարգի բնույթ է կրում, այն բնորոշվում է նաև որպես ինքնահաստատման միջոց:
«Ցանկացած կախվածություն ազդում է մարդու գլխուղեղի կոնկրետ համակարգի վրա, որոնք կարգավորում են մարդու ընդհանուր կենսագործունությունը: Այս պարագայում ծխախոտը ազդում է գլխուղեղում առկա նիկոտինային ընկալիչների վրա և առաջացնում կախվածություն: Եթե համեմատենք մնացած կախվածությունների հետ, ծխախոտը ավելի հասանելի է: Այդ պատճառով մեր բնակչության շրջանում դրա օգտագործումը շատ ավելի շուտ է սկսվում, քան, օրինակ, թմրամիջոցների օգտագտործումը: Ծխախոտը տղամարդկանց շրջանում ինքնադրսևորվելու ձև էլ է, մարդիկ մտածում են՝ ես ծխում եմ, ուրեմն տղամարդ եմ»,- մեզ հետ զրույցում նշեց մասնագետը:
Ըստ Նազինյանի՝ մեր երկրում ծխողների մեծամասնությունը կազմում են միջին տարիքի մարդիկ, բայց դեռահասները, ուսանողական տարիքում գտնվող երիտասարդները նույնպես ծխողների շարքում են, իսկ դրան նպաստում է նաև ընտանիքում այդ երևույթի նկատմամբ վերաբերմունքը: Մասնագետը շեշտում է հասարակության մեջ տարածվող հատկապես այն երևույթը, երբ շատ հայրեր իրենց դեռահաս տղաներին սովորեցնում են խմիչք օգտագործել կամ երկու–երեք տարեկան երեխային լուսանկարում են ծխախոտի հատիկը ձեռքին:
«Ծխախոտի օգտագործումը նպաստում է, որ մարդու մոտ առաջանա քաղցկեղ՝ թոքերի, կոկորդի: Բերանի խոռոչի ուռուցքների առացման դեպքում էլ դրա ազդեցությունը բավականին մեծ է: Ծխախոտի օգտագործումը կարող է նաեւ հանգեցնել սիրտ-անոթային համակարգի հետ կապված խնդիրների: Ծխող մարդիկ այս ամենը պետք է նկատի ունենան»,- ասաց մասնագետը: Իսկ ինչպես հրաժարվել ծխախոտի օգտագործումից՝ հաշվի առնելով դրա բացասական ազդեցությունը: Ծխախոտից հրաժարվելու միջոցներն ու տարբերակները յուրաքանչյուր անձ ինքն է որոշում և նախընտրում: Ըստ Նազինյանի՝ չկա որևէ ուղեցույց, որը կօգնի անձին դադարել ծխելը, բայց նրան կարող են օգնել նաև հոգեբաները, ովքեր կկարողանան անձին պարզապես մոտիվացնել, որպեսզի նա չհրաժարվի ծխելը դադարեցնելու իր մտքից:
Կախվածությունների բուժման ազգային կենտրոն էլ այս տարվանից է նախապատրաստվել, որպեսզի այսուհետ կարողանա օգնություն տրամադրել այն անձանց, ովքեր ցանկանում են հրաժարվել ծխելուց: Անձը կարող է ծխելու դադարեցնելու համար ստանալ և հոգեբանական, և դեղորայքի միջոցով աջակցություն: Ծխելուց հրաժարվելու ընթացքում անձը զգում է գերազանցապես հոգեբանական դիսկոմֆորտ:
«Մարդը, ով ծխում է պետք է հստակ գիտակցված որոշում կայացնի: Ես, օրինակ, պնդում եմ, որ մարդիկ պետք է կտրուկ հրաժարվեն, քանի որ այդ դեպքում շատ հանգիստ են հրաժարվում, բայց խրոնիկակական շատ ծանր դեպքեր կան, երբ միանգամից դժվար է հրաժարվել, այդ դեպքում խորհուրդ է տրվում ծխախոտից հրաժարվել աստիճանաբար՝ ծխել երկու ժամը մեկ, երեք ժամը մեկ: Ընդհանրապես, առողջապահության բոլոր կազմակերպությունների և մասնագետների կարծիքով՝ մարդը, եթե գիտակցված որոշում կայացնի, որ ինքը պետք է հրաժարվի, կհրաժարվի առանց որևէ հոգեբանական բարդությունների»,- նկատեց Նազինյանն ու հավելեց՝ անձանց մոտ ծխախոտից հրաժարվելու դեպքում նաև չեն առաջանում ֆիզիկական բարդություններ: Օրինակ, եթե ալկոհից հրաժարվելու դեպքում որոշակի շրջանում մարդկանց մոտ ձեռքերի դող է նկատվում, ապա ծխախոտի դեպքում արտառոց ոչինչ տեղի չի ունենում:
Ծխախոտից հրաժարվելու դեպքում կարիք չկա նաև որևէ դեղորայքի միջամտության, շեշտում է առողջապահության ոլորտի մասնագետը: Ծխախոտ օգտագործողների մեծ մասը գերազանցապես չունի դեղորայքի կարիք, բացառությամբ այն դեպքերի, երբ դրա նկատմամբ կախվածությունը բավականին խորացած է: Նազինյանը նշում է՝ երբ անձը ցանկանում է դադարել ծխելը, բայց դժվարանում է, պետք է կարևորի առաջին հերթին իր առողջությունը, իր ընտանիքի առողջությունը և իր ընտանիքի երջանկությունը:
Նշենք նաև, որ առողջապահության նախարարությունն այս տարվա հունվարից գործարկել է հակածխախոտային թեժ գիծ, որին կարող են զանգահարել այն անձինք, ովքեր ցանակնում են հրաժարվել ծխելուց: Թեժ գծի հոգեբանները հեռախոսային զանգերի միջոցով նրանց շաբաթվա ընթացքում 4-5 անգամ հոգեբանական աջակցություն են տրամադրում:
«Առաջին զանգը ծանոթությունն է, զանգահարողի նախասիրությունների մասին տեղեկատվությունն է: Հետո արդեն պայմանավորվում են, որոշում են բուժման պլանը, ինչ աստիճանի է կախվածությունը: Հոգեբանները նրանց օգնում են, որ հաղթահարեն իրենց խնդիրները, այսինքն՝ դիմանալ ծխել ցանկանալու առաջին մի քանի ծանր վայրկյաններին: Այսինքն, որ զանգահարողը այդ պահին իրեն միայնակ չզգա»,- մեզ հետ զրույցում այս մասին մանրամասնեց ԱՆ հանրային առողջության աշխատակից Քրիստինե Գաստյանը:
Ըստ նրա՝ թեժ գծին այս ամիսների ընթացքում ծխելը դադարեցնելու համար դիմում են հիմնականում դեռահասները եւ տարեցները:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի
Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ
«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ
Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ
Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ
Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան
Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև
Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա
Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ
Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան
Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել
Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում
Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը
Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ
Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն
Նոր նշանակումներ ՊՆ-ում
ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու
ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը
Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ
Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական
Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան
ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր
Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար
Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է
Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները
Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ
Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին
Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար
Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ
ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT