Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց աշխարհի փոխչեմպիոնի հետ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հունիսի մեկին Վելիկա Գորիցայում ընկերական հանդիպում անցկացրեց աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի հետ:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը մեկնարկային րոպեներից խաղալու հնարավորություն տվեց հրավիրված 4 նորեկներից մեկին՝ աջ պաշտպան Դավիթ Տերտերյանին: Պաշտպանության մյուս եզրում խաղը սկսեց Կամո Հովհաննիսյանը, կենտրոնում գործում էին Անդրե Չալըշըրն ու Տարոն Ոսկանյանը, նրանց թիկունքում՝ դարպասին կանգնած էր Դավիթ Յուրչենկոն: 

Կիսապաշտպանության կենտրոնում խաղը սկսեցին Արտակ Գրիգորյանն ու Էդուարդ Սպերցյանը, եզրերում գործում էին Խորեն Բայրամյանն ու Էդգար Բաբայանը, իսկ հարձակման սուր ծայրում՝ Տիգրան Բարսեղյանն ու Սարգիս Ադամյանը:

Դաշտի տերերի մեկնարկային կազմում դաշտ դուրս եկան գրեթե բոլոր առաջատարները՝ Լուկա Մոդրիչը, Մարկո Բրոզովիչը, Անդրեյ Կրամարիչը, Իվան Պերիշիչը, Դոմինիկ Լիվակովիչը, Նիկոլա Վլաշիչը, Շիմե Վրսալկոն:

Խորվաթները խաղը սկսեցին իսկական ֆավորիտի պես՝ սեղմելով Հայաստանի հավաքականին սեփական կիսադաշտում: Առաջին 15 րոպեների ընթացքում դաշտի տերերը հազվադեպ էին դուրս գալիս մրցացի կիսադաշտից: Սակայն իրական վտանգավոր պահ միայն մեկ անգամ կարողացան ստեղծել. հաջող խաղաց Յուրչենկոն: Փոխարենը շատ էին անկյունայինները, որոնք մի որոշ ժամանակ արդյունք չէին բերում, բայց 23-րդ րոեպեին, ի վերջո, անկյունայինից Լուկա Մոդրիչի հիանալի փոխանցումը տուգանային հրապարակում գտավ իր հասցեատիրոջը. Իվան Պերիշիչը բոլորից բարձր ցատկեց ու գլխի հարվածով բացեց հաշիվը:

Բաց թողած գոլից հետո Հայաստանի հավաքականը փորձեց ավելի ակտիվ խաղալ առջևի գծում, բայց վտանգավոր պահերի գործը չէր հասնում: Խորվաթները շարունակում էին տիրել նախաձեռնությանը՝ հազվադեպ մոտենալով Յուրչենկոյի դարպասին: Խփած գոլից հետո ամենավտանգավոր պահը դաշտի տերերը ստեղծեցին 43-րդ րոպեին. Մոդրիչը գնդակը խաղարկեց թիմակցի հետ, մտավ տուգանային հրապարակ, սակայն չհարվածեց, այլ գնդակն ուղարկեց ավելի ձախ՝ դեպի Պերիշիչը, որը մոտ տարածությունից չկարողացավ գրավել գրեթե անպաշտպան դարպասը: 

Ընդմիջմանը Կապառոսը փոխարինեց Ադամյանին, Սպերցյանին և Բաբայանին՝ նրա նց փոխարեն դաշտ դուրս բերելով Վահան Բիչախչյանին, Վբեյմար Անգուլոյին և հավաքականի մյուս նորեկ Կարեն Մելքոնյանին: Իր հերթին Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչը 4 փոփոխություններ կատարեց, որոնք էլ ավելի ակտիվացրին թիմի խաղն առջևի գծում: Մասնավորապես, Մոդրիչի փոխարեն դաշտ դուրս եկավ Անտե Ռեբիչը՝ իտալական «Միլանից»:

Երկրորդ կեսի սկզբի 15 րոպեներին խորվաթներն առնվազն երեք անգամ կարող էին գրավել Յուրչենկոյի դարպասը, սակայն կամ բարձր էին հարվածում, կամ փրկում էր դարպասապահը: 

62-րդ րոպեին Կապառոսը ևս երկու փոխարինում կատարեց: Բայրամյանն ու Տերտերյանն իրենց տեղը դաշտում զիջեցին Ժիրայր Շաղոյանին և Ժորդի Մոնրոյ Արարատին: Աստիճանաբար Հայաստանի հավաքականն էլ սկսեց վտանգավոր գրոհել ու սպառնալ մրցակցի դարպասին: 72-րդ րոպեին աշխատեց ինԿապառոսի փոփոխությունները. Շաղոյանը գնդակն ուղարկեց հետ՝ դեպի Անգուլոն, և վերջինս մոտ 25 մետրից կատարած ուժեղ հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ: 79-րդ րոպեին Բիչախչյանի գերազանց անցումից հետո Կամո Հովհաննիսյանը կարող էր գոլի հեղինակ դառնալ, բայց դարպասապահը գնդակը հանեց անկյունային: Դրան հաջորդեց Կապառոսի վերջին փոխարինումը. Գրիգորյանի տեղը դաշտ դուրս եկավ Կարեն Մուրադյանը:

Վերջին 10 րոպեներին դաշտի տերերը նետվեցին առաջ՝ հաղթանակ կորզելու համար: 84-րդ րոպեին Կրամարիչի հարվածից հետո հերթական անգամ թիմին փրկեց Յուրչենկոն: Հայաստանի հավաքականը կարողացավ մնացած ժամանակում անառիկ պահել դարպասը. խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով: Այսպիսով, Կապառոսի թիմը արդեն 9-րդ անընդմեջ խաղում պարտություն չի կրում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2621 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի