Երևան
12 °C
Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսակետում հունիսի 1-ից աշխույժ եռուզեռ է. կանոնավոր բեռնափոխադրումներին զուգահեռ վերականգնվել է նաև ուղևորափոխադրումների հոսքը:
Վրաստանը օտարերկրյա քաղաքացիների համար բացել է ցամաքային սահմանները, որոնք կորոնավիրուսի համավարակի պատճառով փակվել էին 2020 թվականի մարտից: ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժնի պետի ժ/պ Հայկ Ավետիսյանի տեղեկացմամբ՝ Բագրատաշենի մաքսակետը առավոտյան ժամը 10-ից սկսել է սպասարկել Հայաստանից Վրաստան մեկնող և հակառակ ուղղությամբ ժամանող քաղաքացիներին: Ուղևորների հոսքի ավելացման դեպքում մաքսակետը պատրաստ է 24 ժամյա ռեժիմով, պատշաճ մակարդակով իրականացնել օրենքով վերապահված մաքսային գործառույթները՝ մատուցելով որակյալ և արագ սպասարկում:
ՊԵԿ-ը նշում է, որ Վրաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիները սահմանը հատելուց առաջ պետք է առցանց դիմում լրացնեն: Իսկ երկիր մուտք գործել հնարավոր կլինի՝ լիարժեք պատվաստման (երկու դեղաչափ) փաստաթղթի և միաժամանակ PCR թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում կամ միայն վերջին 72 ժամվա ընթացքում արված PCR թեստի բացասական պատասխանով: Այս դեպքում, սակայն, քաղաքացիները ստիպված կլինեն ևս մեկ թեստ հանձնել արդեն Վրաստանում՝ երկիր մուտք գործելուց հետո 72 ժամվա ընթացքում:
Բագրատաշենի մաքսակետում հունիսի 1-ին սպասարկվել է շուրջ 220 քաղաքացի: Հայ-վրացական սահմանով քաղաքացիների տեղաշարժը իրականացվում է նաև Բավրայի մաքսակետով: Անցակետերը բաց են ամեն օր՝ ժամը 10։00-ից մինչև 20։00-ն։
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է քաղաքացիներին, որ թուրքական ծագման ապրանքների ժամանակավոր ներմուծման արգելքը տարածվում է ոչ միայն իրավաբանական, այլև Հայաստանի Հանրապետություն ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ: «ՀՀ ժամանող քաղաքացիներին հորդորում ենք իրենց ուղեբեռներում չունենալ թուրքական ծագման անձնական օգտագործման ապրանքներ և զերծ մնալ արգելված ապրանքների ներմուծումից՝ հետագայում խնդիրներից խուսափելու համար»,-նշում է Հայկ Ավետիսյանը:
Բագրատաշենի մաքսակետում անդրադառնում են նաև օտարերկրյա, այդ թվում՝ թուրքական համարանիշերով բեռնատար տրանսպորտային միջոցների Հայաստան մուտքի խնդրին, ընդգծելով, որ մաքսային մարմինն իր լիազորությունների շրջանակում իրականացնում է խիստ վերահսկողություն: Հայկ Ավետիսյանի վստահեցմամբ՝ օտարերկրյա, այդ թվում թուրքական բեռնատարներով ապրանքների ներկրման դեպքում մաքսային մարմինը հետևում է բացառապես տրանսպորտային միջոցներում առկա ապրանքների մաքսային ընթացակարգի պատշաճ կատարման ընթացքին. «Իսկ տրանսպորտային միջոցի և այն տնօրինող անձի սահմանահատումների հետ կապված սահմանափակումների հարցը ՊԵԿ տիրույթից դուրս է, և ըստ էության, չկան այդպիսի սահմանափակումներ: Թուրքական բեռնատարներով, օրինակ, կարող են միջազգային բեռնափոխադրումներ իրականացվել, ու բացարձակ պարտադիր չէ, որ այդ ներմուծումը լինի հենց Թուրքիայից, այն կարող է լինել ցանկացած այլ պետությունից»:
Մաքսակետում օր օրի ավելանում է բեռնատար տրանսպորտային միջոցների հոսքը: 2021թ. հունվար-մայիս ամիսներին մաքսակետով սահմանը հատել է ավելի քան 70 հազար բեռնատար, թողունակությունը ամսական միջինը կազմել է մոտ 15 հազար մեքենա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին
ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն
Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել
Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը
1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել
Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ
Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան
Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ
Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ
Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար
Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած
Դատարանի դահլիճում 18 անձի կատարած խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Հայաստան է հասել հերթական նվերը ԵՄ-ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա. տեսանյութ
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿ
ՀՀ-ն հավաստիացրել է, որ TRIPP նախագծից Իրանի համար որևէ սպառնալիք չի ստեղծվի. Իրանի դեսպան
Մակրոնը փորձել է համբուրել Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանի ձեռքը, սակայն մերժում է ստացել. տեսանյութ
Հրդեհ Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում
ԱԺ-ում փորձագետների հետ քննարկվել են բջջային հեռախոսների IMEI ռեեստրի հետ կապված սպասվող կարգավորումները
ՀՀ-Իրան ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման համար Իրանը սիրով կողջունի Փաշինյանի այցը. դեսպան
Դատախազությունը պահանջում է վերադարձնել Սևանի ափին «Մուլտի գրուպ»-ի ապօրինի տիրապետմանը գտնվող շինությունները
«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձն ընտրողներին ուղղորդել է. վարույթի նախաքննությունն ավարտվել է
Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը
ԱՄՆ-ն հարվածել է Իրանին. ի պատասխան՝ Թեհրանը հրթիռներ և ԱԹՍ-ներ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի օբյեկտների վրա
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը
Քաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծաններն առաջին անգամ մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքով
6-8 ամսում ՀԷՑ-ի՝ մոտ 400 մլն դոլար ֆինանսական պարտավորություններից վաղաժամկետ մարվել է 50 մլն-ը. Պետրոսյան
Հանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT