Երևան
12 °C
ՊԵԿ հարկային տեսուչները ընկերության օգտին կեղծ տվյալներ են ներառել՝ խախտումներ չհայտնաբերելու մասին։
ՊԵԿ երկու հարկային տեսուչի և ցորենի ներմուծմամբ, ալյուրի արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել։
ՔԿ հաղորդագրությունը ստորեւ․
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2018-2019թթ. ցորենի ներմուծմամբ, ալյուրի արտադրությամբ և վաճառքով զբաղվող ՍՊ ընկերությունն առանց համապատասխան հաշիվ-ապրանքագրեր կազմելու, տարբեր անձանց և տնտեսվարողների վաճառել է ցորեն, ալյուր և այլ հացահատիկեղեն, որի հետևանքով ընկերությունում առաջացած ալյուրի և ցորենի պակասորդին օրինական ձևակերպում տալու նպատակով՝ 2018թ. ապրիլի 9-ից մինչև 2019թ. փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում մի շարք անհատ ձեռնարկատերերի անունով ՍՊ ընկերության կողմից դուրս են գրվել «Անապրանք» հարկային հաշիվներ:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020թ. փետրվարի 17-ից մինչև մարտի 18-ն ընկած ժամանակահատվածում նշված ընկերությունում իրականացված համալիր հարկային ստուգման շրջանակներում ՀՀ ՊԵԿ երկու հարկային գլխավոր հարկային տեսուչներ, պարզելով, որ ՍՊ ընկերության կողմից գործունեությունը դադարեցրած հինգ տնտեսվարողների անվամբ դուրս են գրվել հարկային հաշիվներ և կասկածներ ունենալով դրանց «անապրանք» լինելու վերաբերյալ, 2020թ. փետրվարի 17-ին ՍՊ ընկերության Էջմիածին քաղաքում գտնվող արտադրամասում իրականացրել են գույքագրում: Արդյունքում պարզվել է, որ հաշվապահական հաշվառման տվյալների հետ համեմատած՝ առկա է ընդհանուր 192.386.284 ՀՀ դրամի ցորենի և ալյուրի ծավալների պակասորդ, որի մասին տեսուչները հայտնել են հաշվարկների մասնակից՝ ՍՊ ընկերության հաշվապահական հաշվառումն իրականացնող ՍՊԸ տնօրենին:
Ցորենի ներմուծմամբ, ալյուրի արտադրությամբ և վաճառքով զբաղվող ՍՊԸ տնօրենը, տեղեկանալով, այս մասին և մտավախություն ունենալով, որ ստուգման ընթացքում, բացի պակասորդից, կբացահայտվեն նաև ընկերության կողմից իրականացված վերոհիշյալ «անապրանք» գործարքները ևս, ՊԵԿ տեսուչների կողմից հայտնաբերված խախտումները չարձանագրելու դիմաց իր կողմից կաշառք տալու մտադրության մասին տեղեկացրել է հաշվապահական հաշվառումն իրականացնող ՍՊԸ տնօրենին: Վերջինս հեռախոսազանգերի միջոցով կազմակերպել է ՍՊ ընկերության տնօրենի և հարկային տեսուչների հանդիպումն իր գրասենյակում՝ իր հերթին խնդրելով նախքան ակտը կազմելը հանդիպել և քննարկել:
2020թ. մարտի 3-ին նշված գրասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ տեսուչները ՍՊ ընկերության տնօրենի օգտին իրենց լիազորությունների շրջանակներում գործողություններ չկատարելու համար, վերջինիցս որպես կաշառք պահանջել են առանձնապես խոշոր չափերով՝ 14.807.400 ՀՀ դրամին համարժեք 30.000 ԱՄՆ դոլար գումար: ՍՊԸ տնօրենն ընդունելով առաջարկը՝ միաժամանակ հայտնել է, որ պահանջված գումարը միանգամից տալու հնարավորություն, չունի: Վերջինս խնդրել է այն վճարել մաս-մաս՝ 10.000 ական ԱՄՆ դոլարով՝ խոստանալով առաջին մասը տալ ստուգման զրոյական ակտը ստանալու օրը: Համաձայնելով առաջարկի հետ՝ տեսուչներից մեկը հաշվապահական հաշվառումն իրականացնող ՍՊԸ տնօրենին դրդել է 2020թ. փետրվարի 19-ի թվագրմամբ կազմել գույքագրման նոր ակտ և ընկերության մնացորդը նշել հաշվապահական հաշվառման տվյալներին համապատասխան՝ հայտնաբերված պակասորդը քողարկելու, հետևաբար նաև այն չարձանագրելու, այդ հիմքով տուգանք չկիրառելու համար:
ՀՀ ՊԵԿ աշխատակիցները, ՍՊԸ տնօրենից կաշառք ստանալու շուրջ ձեռք բերված հանցավոր պայմանավորվածությունից, ելնելով, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ և ՍՊԸ-ում անցկացված ստուգման արդյունքներով 2020թ. մարտի 19-ին կազմելով պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող ակտը՝ դրանում տվյալներ չեն նշել ստուգման արդյունքներով հայտնաբերված պակասորդի, դրանից բխող կիրառելի 96.193.142 ՀՀ դրամ տուգանքի մասին, փոխարենը՝ կեղծ տվյալներ են ներառել ստուգման արդյունքներով խախտումներ չհայտնաբերելու մասին՝ դրանով իսկ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին:
Նշված ստուգման ակտը կազմելուց հետո, այն ՍՊԸ տնօրենի ստորագրմանը ներկայացնելու և պայմանավորված կաշառքի գումարի մի մասը ստանալու նպատակով ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում 2020թ. մարտի 20-ին Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում ՍՊԸ տնօրենը հանդիպել է տեսուչներից մեկին, նրան փոխանցել խոստացած կաշառքի գումարի մի մասը՝ 4.000.000 ՀՀ դրամը, իսկ վերջինս ՍՊԸ տնօրենին է փոխանցել խախտումներ չհայտնաբերելու մասին ստուգման ակտը: Կաշառքի գումարը փոխանցելուց անմիջապես հետո ՍՊԸ տնօրենը և տեսուչներից մեկը բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հարկային տեսուչներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-325-րդ հոդվածի 1-ին մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, մյուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ ՍՊԸ տնօրենին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նշված երեք մեղադրյալների վերաբերյալ քրեական գործից մասն անջատվել և առանձնացվել է առանձին վարույթում, նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT