Ռոբերտ Քոչարյանին սատարող հայտարարության տակ ստորագրելու ժամանակ ԳԱԱ նորընտիր նախագահը եղել է գործուղման մեջ

28/06/2021 schedule22:26

Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Ընդհանուր ժողովում ձայների մեծամասնությամբ այսօր ակադեմիայի նախագահ ընտրվեց ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն Աշոտ Սաղյանը, որը նաեւ ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի տնօրենն է:

Թեեւ մեզ թույլ չտվեցին ներկա գտնվել եւ լուսաբանել ընտրության ընթացքը՝ պատճառաբանելով, որ ժողովը դռնփակ է, տեղեկացանք, որ ԳԱԱ նախագահի ընտրության առաջին փուլում առաջադրված 3 թեկնածուներից ոչ ոք (ակադեմիկոսներ Լենսեր Աղալովյան, Աշոտ Սաղյան, Էդուարդ Ղազարյան) չի կարողացել ստանալ անհրաժեշտ՝ 50+1 ձայնը. Աշոտ Սաղյանը ստացել է 32 ձայն, Էդուարդ Ղազարյանը՝ 27, իսկ Լենսեր Աղալովյանը՝ 29 ձայն: Երկրորդ փուլում ստանալով ձայների մեծամասնությունը՝ 55 ձայն, ԳԱԱ նախագահ է ընտրվել Աշոտ Սաղյանը:

Արդեն նախկին նախագահ, 85-ամյա Ռադիկ Մարտիրոսյանի պաշտոնավարման հինգ տարվա ժամկետը լրացել է: Նա ԳԱԱ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2006 թվականից: Աշխատել է երեք ժամկետ:

ԳԱԱ նորընտիր նախագահի հետ մեր հարցազրույցը՝ ստորեւ.

- Պարո՛ն Սաղյան, Դուք այսօր ընտրվեցիք ԳԱԱ նախագահ, ի՞նչ եք անելու ակադեմիայի հեղինակությունը ավելի բարձրացնելու ուղղությամբ, եւ որոնք են այսօր ակադեմիայի բարեփոխման ենթակա հրատապ խնդիրները:

- Ես այսօր իմ ծրագրային ելույթի մեջ ներկայացրել եմ այն հիմնական խնդիրները, որոնք մոտակա տարիների ընթացքում նպատակահարմար են լուծել: Առաջինը գիտահետազոտական ուղղությունների ներուժի օպտիմալացումն է, ինչու չէ նաեւ կառուցվածքային օպտիմալացումը: Ակադեմիայի կազմում օպտիմալացում վերջին անգամ կատարվել է 2010 թվականին: Ինստիտուտների միավորման սկզբունքը շատ ճիշտ մոտեցում է, բայց դա պետք է կատարվի ոչ թե ինքնանպատակ, այլ բովանդակային առումով: Առանձին ինստիտուտներում պետք է քննարկել այդ մոտեցումը, մինչեւ օպիմալացում կատարելը պետք է որոշվի գիտության զարգացման գերակա ուղղությունները, որոնք որոշելուց հետո պետք է իրականացվի ակադեմիական համակարգի գիտական ուղղությունների օպտիմալացումը:

Մյուս կարեւոր խնդիրը ռազմատեխնիկական արդյունաբերությանը, մեր պաշտպանության համակարգին աջակցելն է: Ճիշտ է, ակադեմիական շատ ինտիտուտներ իրենց ուրույն մասնակցությունն ունեն այստեղ, բայց իմ կարծիքով, պետք է հստակեցվեն այն խնիդրները, որոնք պետք են մեր ռազմարդյունաբերությանը: Մյուսը՝ աստիճանաբար հիմնարար գիտությունը մերձեցնելն է կիրառական գիտության հետ: Օրինակ՝ մեր ինստիտուտում 40-ից ավելի տեսակի տարբեր պատրաստուկներ, դեղանյութեր ենք արտադրում, որը իրացվում է ինչպես այստեղ, այնպես էլ միջազգային շուկայում, եւ պետք է այդ փորձը կիրառել այլ ինստիտուտներրի վրա: Մյուսը կադրերի երիտասարդացումն է, եւ իմ գործունեությունը միտված է լինելու կադրերի երիտասարդացմանը ոչ միայն ինստիտուտներում, այլև նախագահության համակարգում:

Կարեւոր եմ համարում նաեւ գիտնականների աշխատավարձերի հարցը, որովհետեւ գիտնականներն այսօր չնչին աշխատավարձ են ստանում: Պետք է անընդհատ բարձրաձայնել, մինչեւ որ պետական չինովնիկները հասկանան, որ գիտնականը պետք է իր ուրույն տեղն ունենա հասարակության մեջ: Այսօր մենք պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ 2021 թվականի հունվարին Կառավարության ընդունած որոշումը կյանքի կոչվի, որովհետեւ դա բավականին լավ որոշում է: Բացի դրանից այսօր բավականին դրական քայլեր է կատարում Գիտության կոմիտեն. նոր ծրագրեր են առաջարկում ավելի բարձր աշխատավարձով եւ համեմատաբար ավելի շատ հնարավորություններով:

Բավականին մեծ նշանակություն եմ տալիս ակադեմիական ինստիտուտների եւ բուհերի համագործակցությանը, դրանք պետք է թղթի վրա չլինեն, համալսարանները պետք է պայմանագիր կնքեն հետազոտական ինտիտուտների, եւ արդյունքում դրանք պետք է բերեն կրթության եւ գիտության միաձուլմանը, այսինքն՝ ինստիտուտների մասնագետները պետք է մասնակցեն կրթական գործընթացներին, ուսանողները արտադրական պրակտիկաները պետք է իրականացնեն ինստիտուտների բազաներում:

-Իսկ ինստիտուտների միավորման տեսակետը կիսու՞մ են ինստիտուտների տնօրենները, «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքում եւս նմանատիպ դրույթ կա, եւ կարծես թե ինստիտուտների տնօրենները այդքան էլ կողմ չէին:

- Օրենքում նման դրույթ կա՝ ցանցերի տեսքով: Իմ առաջարկածը տարբերակներից մեկն է, որը պետք է քննարկենք ինստիտուտներում, լիազոր մարմնի, Գիտության կոմիտեի հետ, դա դժվար եւ երկարատեւ խնդիր է: Բայց նորից եմ ասում՝ օպտիմալացումը պետք է լինի բովանդակային առումով: Դա չի նշանակում որոշ ինստիտուտների փակում, ընդհակառակը՝ հնարավորություն կտա ավելի թույլ օղակները միացնել ավելի հզոր օղակների հետ նպատակային գիտահետազոտական ուղղությունների ներքո եւ դրանով փորձել առաջ գնալ: Եվ հետագայում ընթացքը ցույց կտա՝ որ ինստիտուտներն են միանում իրար հետ:

Տեսակետը հիմնականում բոլորը կիսում են: Շատ-շատերի հետ խոսել եմ, նրանք գտնում են, որ ճիշտ է, սակայն բոլորի մոտ կա մի խնդիր՝ ով է լինելու տնօրենը, որտեղ է լինելու շենքը, բոլորն ասում են՝ միավորվենք մեր շենքում:

Սա տարբերակ է, որը պետք է քննարկել եւ գտնել լավագույն տարբերակը ե՛ւ ակադեմիայի համար, ե՛ւ կոլեկտիվի համար: Օրինակ՝ մենք փորձ ունենք. երկու ինստիտուտ՝ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի ինստիտուտները միավորվել են, սկզբում տնօրենը եղել է մեկ անձնավորություն, ռոտացիայի կարգով փոխվել է եւ մյուսն է մնացել, որովհետեւ կոլեկտիվը տեսել է իր աշխատանքի արդյունավետությունը:

Եթե, օրինակ 2-3 ինստիտուտների ղեկավարների մեջ չկա լիդեր, որին բոլորն ընդունում են, իմ կարծիքով՝ պետք է ուղղակի ստեղծել տնօրենների խորհուրդ, բոլոր որոշումները կկայացնեն նրանք, մեկը պարզապես թղթերը կստորագրի, մյուս տարի ռոտացիայի համակարգով կընտրվի նա, ով ավելի արդյունավետ է աշխատում: Պետք է յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար գտնել օպտիմալ տարբերակը: Ընդ որում՝ այս օպտիմալացված տարբերակներին կարող են միանալ նաեւ գիտակրթական կառույցները, եւ սա միաժամանակ կբերի գիտության եւ կրթության մերձեցմանը:

-Իսկ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի հետ կապված խնդիրներ տեսնու՞մ եք:

- Իմ կարծիքով եւ սա նաեւ նախագահության կարծիքն է՝ օրենքը վերամշակման, փոփոխությունների կարիք ունի, պետք է հետ վերադարձվի վերամշակման, որին ակտիվ պետք է մասնակցություն ունենան գիտնականները:

-Պարոն Սաղյան, ինչ եք կարծում՝ լինել ապաքաղաքական կառույցի ղեկավար եւ ունենալ ոչ իշխանական քաղաքական կողմնորոշում, դժվարություններ չի՞ առաջացնի ակադեմիայի կառավարման եւ իշխանության հետ համագործակցության առումով, քանի որ գիտենք, որ Դուք եւս ստորագրել էիք Ռոբերտ Քոչարյանին սատարող հայտարարության տակ:

- Խնդրում եմ չքաղաքականցնեք. ես եկել եմ ապաքաղաքականացված կառույց եւ պետք է չխառնվենք քաղաքականությանը, իհարկե, եթե հանրապետությունում ճգնաժամային վիճակ չլինի, որ ակադեմիան էլ խառնվի: Ինչ վերաբերում է ստորագրելուն, շատ հակիրճ կպատասխանեմ. ես ստորագրելու ժամանակ եղել եմ գործուղման մեջ, իսկ իմ կարծիքը որպես Հանրապետության քաղաքացի, որպես ֆիզիկական անձ արտահայտում եմ այնպես, ինչպես ցանկանում եմ:

-Եվ լինելով նաեւ ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ նախագահ ընտրվելուց հետո ի՞նչ եք պատրաստվում անել:

-Ֆարմացիայի ինստիտուտը շատ բարձր վերելքի վրա է, ես չեմ թողնելու ո՛չ Ֆարմացիայի ինտիտուտը, ո՛չ էլ կենտրոնը, որովհետեւ ես այնտեղ մեծ ներդրումներ ունեմ, եւ այնտեղ դեռեւս իմ կարիքը կա: Ես դեռեւս կմնամ կա՛մ խորհրդատու, կա՛մ գիտական ղեկավար: Այդ հարցը պետք է քննարկենք համալսարանի ղեկավարության եւ ակադեմիայի նախագահության հետ:

Մարիամ Գեւորգյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5777 դիտում

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան