Երևան
12 °C
Գիտություններին ազգային ակադեմիայում այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նորընտիր նախագահ Աշոտ Սաղյանն ու նախկին ղեկավար Ռադիկ Մարտիրոսյանը խոսեցին ընտրության արդյունքներից, արված եւ հետագայում անելիք աշխատանքներից, պատասխանեցին լրագրողների հարցերին:
Գիտությունների ազգային ակադեմիայի նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանից հետաքրքվեցինք՝ ինչ հաջողություններ եւ առաջընթաց է գրանցվել իր պաշտոնավարման 15 տարիների ընթացքում: Նա պատասխանեց, որ կան գնահատականներ՝ տրված ոչ թե իրենց, այլ միջազգային վիճակագրական կազմակերպությունների կողմից, ըստ որոնց ակադեմիան ունի բավականաչափ բարձր մակարդակ:
Օրինակ՝ առանձնացրեց «Սկոպիուս» միջազգային վիճակագրական ընկերության աստիճանավորված սանդղակը, որում ներառված 8.800 գիտական կազմակերպությունների ցանկում Հայաստանի 14 գիտահետազոտական կազմակերպություններից 12-ը ԳԱԱ-ի ինստիտուտներ են, եւ միայն երկուսը՝ Ֆիզիկայի ինստիտուտը եւ Ազգային սեյսմիկ կենտրոնն են, որ ակադեմիայի համակարգում չեն:
«Համեմատության համար ասեմ, որ մեր հարեւան երկրները՝ Վրաստանը եւ Ադրբեջանը, այդ ցուցակում ունեն մեկական կազմակերպություն, այսինքն՝ սա արդեն փաստ է, որ մեր կազմակերպություններն ունեն բարձր մակարդակ: Շատ խնդիրներ են լուծվել. երբ 2006 թվականին առաջին անգամ ընտրվել եմ ԳԱԱ նախագահ, այդ ժամանակ Կառավարության որոշմամբ անց ենք կացրել օպտիմալացման առաջին փուլը, որտեղ մենք ունենք ե՛ւ լուրջ հաջողություններ, ե՛ւ ունենք այնպիսի կենտրոններ, որտեղ ես չէի ասի, որ շատ մեծ հաջողություններ ունենք»,- նշեց Ռադիկ Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ նույնիսկ ռեսուրսներ չլինելու պայմաններում գտել են ակադեմիան զարգացնելու ուղիները՝ միջազգային համագործակցությունների լայն շրջանակ ստեղծելով, դիմելով սփյուռքի գիտական ներուժին:
«Մենք մտածեցինք, որ եթե կարողանանք սփյուռքի ներուժը կողմնորոշել դեպի մեր գիտական խնդիրների լուծմանը, դա կնպաստի գիտության զարգացմանը: Եվ իրոք այդպես էլ եղավ: Մտցրինք այդ նոր գաղափարը. դիմեցինք մեր սփյուռքի գիտական ներուժին, որպեսզի հայազգի հանրահայտ գիտնականները ընտրվեն մեր ակադեմիայում որպես արտասահմանյան անդամ: 26 տարբեր երկրներից մոտ 126 գիտնականներ այժմ հանդիսանում են որպես մեր ակադեմիայի արտասահմանյան անդամներ:
Մեր գիտական կենտրոնները մասնակցում են համաշխարհային գիտական, գիտատեխնիկական ծրագրերին, որոնց օգնությամբ մենք մասնակիորեն լուծում ենք մեր ֆինանսական խնդիրները եւ այն խնդիրները, ոոնք վերաբերում են գիտական հետազոտություններին: Բարձր մակարդակի գիտական հետազոտություն կարելի է անել, եթե ունենք ժամանակակից գիտական սարքավորում, իսկ այսօրվա գիտական սարքավորումները շատ թանկ են:
«Հորիզոն-2020», 7-րդ շրջանակային ծրագրեր եւ այլ միջազգային ծրագրերում, եթե օրինակ Հայաստանից ներկայացված են 35 ծրագիր, դրանցից առնվազն 20-ը Գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացրած ծրագրերն են: Եվ եթե այդ ծրագրերով, օրինակ 7-րդ շրջանակային ծրագրով՝ Հայաստանի գիտական կազմակերպությունները ստացել են մոտ 3 միլիոն եվրո գումար, դրանից 2,5-ը կրկին Գիտությունների ակադեմիայի ջանքերով է:
Մենք աշխատել ենք միաժամանակ լուծել մեր աշխատողների սոցիալական հարցը, առաջինը՝ աշխատավարձի խնդիրը: Մեր գիտաշխատողների միջին աշխատավարձը 100 000դրամ է, որը հանրապետության միջին աշխատավարձի համարյա կեսն է: Քանի որ երկիրը չունի միջոցներ, մենք աշխատում ենք գտնել այլ ճանապարհներ, որոնք կնպաստեն գիտության զարգացմանը, եւ այդ նպատակով մեր միջազգային համագործակցության դերը շատ կարեւոր է»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:
Մարիամ Գեւորգյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT