Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ՀՀ-ի համար կարևոր գործընկեր է. Ավինյանը մասնակցել է 2021թ. տարեկան ժողովին

03/07/2021 schedule13:44

Հուլիսի 1-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 2021թ. տարեկան ժողովին: Տարեկան ժողովի լիագումար նիստում փոխվարչապետի պաշտոնակատարը հանդես է եկել որպես լիագումար նստաշրջանի նախագահողի տեղակալ: Պլենար նիստում քննարկված հարցերի վերաբերյալ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ներկայացրել է Հայաստանի ուղերձը:

Իր ելույթում Տիգրան Ավինյանը նշել է.

«Ուրախ եմ ելույթով դիմել ՎԶԵԲ-ի 30-րդ հոբելյանական համաժողովին: Իրոք, մեծ պատիվ և արտոնություն է այս տարի հանդես գալ երկակի դերով. տնօրենների խորհրդի համանախագահությունը կիսել իմ պատվավոր գործընկերներ պարոն Դոնոհոյի և Ումուրզակովի հետ, և Հայաստանի անունից ելույթ ունենալ այս շատ կարևոր հանդիպմանը:

Նախ, ցանկանում եմ դրվատանքի խոսքեր ասել ՎԶԵԲ-ին 30-ամյակի կապակցությամբ` տարածաշրջանային անցման նպատակով ներդրումներ կատարելու իր անհավատալի հանձնառության համար: 2020 թվականի ընթացքում Բանկը ևս մեկ անգամ ապացուցեց, որ արժանիորեն դիմագրավում է պահի մարտահրավերներին: Մենք ականատես եղանք Covid-19- ի ազդեցությանը մեղմելու նպատակով «Համերաշխություն» փաթեթի արդյունավետ գործարկմանը:

Հարգելի' գործընկերներ,

Մենք միասին կերտել ենք անցումային հրաշալի պատմություններ: Մինչդեռ նոր իրողությունները պահանջում են նպատակների վերաձեւակերպում և գործիքների վերափոխում: 2021-25 ռազմավարական և կապիտալ ներդրումների շրջանակը (ՌԿՇ) արդեն ապահովված է սկզբունքորեն կարևոր ոլորտներով: «Լավագույն վերականգնում» պարադիգմի ներքո այն նախատեսում է անցում դեպի ցածր ածխածնային և կանաչ միջավայր, ներառական զարգացում, թվային վերափոխման արագացում:

Այս հավակնոտ նպատակները պետք է իրականացվեն բարձրորակ ներդրումների և բարձրորակ անցումային ազդեցության միջոցով: Միևնույն ժամանակ, համաճարակային անորոշությունները կարող են մարտահրավերներ հարուցել: Այստեղ, կարծում եմ, Բանկը կկարողանա արդյունավետորեն օգտագործել իր ուժեղ կողմերը, այն է` արագ հարմարվելու ունակություն և նորարարություն:

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, Covid-19 համաճարակն առաջացրեց լուրջ կարճաժամկետ և միջնաժամկետ խնդիրներ: Երկիրը տարին փակեց 7,4 տոկոս ՀՆԱ անկմամբ: Համատեղ հակաճգնաժամային փաթեթը, որը նախատեսված է 2020 թվականի համար, գնահատվում է ՀՆԱ-ի մոտ 4 տոկոսը: Մենք մեծապես գնահատում ենք ՎԶԵԲ-ի կատարած աշխատանքը` օգնելու ՀՀ Կառավարությանը Covid-19- ի հետևանքների հաղթահարմանը միտված ջանքերում:

Հետճգնաժամային վերականգնման ճանապարհին մենք ձևավորում ենք առավել մրցունակ և աշխույժ տնտեսություն, ներառական և կայուն ապագա կառուցելու մեր օրակարգը: Մեզ համար բացարձակ առաջնահերթություն է ամուր հիմքեր ստեղծել և օժանդակ կառուցվածքային բարեփոխումներ իրականացնել նորարարական եղանակներով կանաչ միջավայրի վերականգնման համար:

Լայնածավալ թվայնացման և GovTech լուծումների հավակնոտ փաթեթը նույնպես գերակա խնդիր է: Մենք ողջունում ենք ՎԶԵԲ-ի «Լավագույն վերականգնում» օրակարգի տարրերն ու առաջնահերթությունները, որոնք համահունչ են մեր ազգային գերակայություններին:

Հարգելի' գործընկերներ,

Covid-19 համաճարակից զատ կա մեկ այլ լուրջ մարտահրավեր, որին բախվում ենք բոլորս: Կլիմայական ճգնաժամն այլևս գիտական շրջանակների արտոնությունը չէ: Դա հրատապ քաղաքականության խնդիր է և պետք է հանդիսանա շրջակա տնտեսության և շուկաների վարքագծային օրինաչափությունները վերականգնելու հիմնաքար:

Ըստ էության, կլիմայական ճգնաժամը ձախողումների հետևանք է: Կլիմայական հավակնությունների մեջ 3 նոր զարգացումների ձևավորմամբ, մասնավորապես` Փարիզի համաձայնագրին միանալով, էներգետիկայի ոլորտի շուտափույթ ապաածխաջրածնացմամբ, ցածր ածխածնի և կլիմայի դիմացկուն ռազմավարությունների աջակցությամբ, ՎԶԵԲ-ն ապացուցեց, որ հանդիսանում է անցումային ազդեցության ինստիտուտ:

Կարևոր է հասկանալ, թե արդյոք բոլորը համահունչ հավակնություններ, նպատակներ, կարողություններ և հնարավորություններ ունեն ազգային մակարդակում՝ օգտագործելու անհրաժեշտ գործողություններն ավելի ցածր ածխածնի և կանաչ միջավայրի վերականգնման ուղղությամբ: Կլիմայի աղետալի հետագծից խուսափելու նպատակով Հայաստանն ակտիվ քայլեր է ձեռնարկում` վերանայելու զարգացման օրինաչափությունները և արագացնելու իր գործողություններն ավելի դիմացկուն և ցածր ածխածնային տնտեսության անցնելու ուղղությամբ:

Մեր նպատակներն արտացոլված են նոր ընդունված 2021 թվականի Ազգային ներդրումների շրջանակում: Ազգային նոր ռազմավարության նպատակը մինչև 2030 թվականն արտանետումների մակարդակի 40% իջեցումն է 1990 թվականի համեմատ, հիմնականում` էներգետիկ ոլորտում: Մինչև 2030 թվականը մենք նպատակ ունենք արևի էներգիայի մասնաբաժինը հասցնել 15%-ի էներգիայի ընդհանուր արտադրության մեջ: Զրոյական արտանետումներով էներգիայի արտադրության մասնաբաժինն ընդհանուրի մեջ կկազմի մոտ 54%:

Համապատասխան ֆինանսական գործիքների և մեխանիզմների կիրառումը կենսական նշանակություն ունի «մտադրությունից` իրականացում» բանաձևի հաջող կենսագործման համար: Մենք վերահաստատում ենք ՎԶԵԲ-ի հետ համագործակցելու մեր պատրաստակամությունը կլիմայի ֆինանսավորման մասշտաբային մոբիլիզացման նպատակով: Հայաստանն ընդհանուր առմամբ ողջունում է ՎԶԵԲ-ի կլիմայական նախաձեռնությունները, որոնք միտված են ցածր ածխածնային զարգացումն ապագայի վարքագիծ դարձնելուն:

Հարգելի' գործընկերներ,

Մենք կարծում ենք, որ բոլոր կարևոր թեմաները, որոնք էապես ազդում են տարածաշրջանի ապագա տնտեսական ճարտարապետության վրա, չեն կարող արդյունավետորեն ապահովվել առանց ուժեղ ժողովրդավարությունների, կայունության և խաղաղության: Այդ նպատակով միջազգային հանրությունը և ինստիտուտները, ներառյալ ՎԶԵԲ-ը, պետք է ավելի մեծ եռանդով դատապարտեն այն խախտումները, որոնք առաջացնում են մարդասիրական բնույթի սպառնալիքներ և վտանգում տարածաշրջանի կայունությունը:

Հարգելի' գործընկերներ,

Այս հանդիպումը պետք է որակել որպես խիստ էական: Այն որոշումները, որոնք մենք այսօր կկայացնենք, կարևոր ազդեցություն կունենան ապագայի անցման և վերափոխման ուղղությամբ` հավաքականորեն մտածելու և գործելու վրա: Բանկի նախագահությանը և թիմին մաղթում եմ նորանոր հաջողություններ և կարելիություններ ներկայիս արտակարգ մարտահրավերներին դիմակայելու համար, ինչպես նաև առողջ համախմբում նոր հավակնությունների շուրջ:

Ցանկանում եմ իմ անկեղծ գնահատանքն արտահայտել ՎԶԵԲ-ի նախագահ տիկին Օդիլե Ռենո-Բասոյին, գլխավոր քարտուղար պարոն Էնցո Քվատրոչիոկչեին և ղեկավար կազմին` այս հեռավար տարեկան համաժողովը նման անկայուն ժամանակներում կազմակերպելու համար:

Ցանկանում եմ նաև իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել մեր ընտրողներին` կայացած գործառնական տարվա և գերազանց թիմային աշխատանքի համար: ՎԶԵԲ-ը Հայաստանի համար շատ կարևոր գործընկեր է և կմնա այդպիսին»:

Հիշեցնենք, որ Հայաստանը պետք է հյուրընկալեր 2021թ. տարեկան ժողովը, սակայն, հաշվի առնելով, որ այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով ՎԶԵԲ կառավարիչների խորհուրդը որոշում է կայացրել այն անցկացնել առցանց, ուստի Երևանում տարեկան ժողովը կայանալու է 2024թ.:

Տարեկան ժողովի շրջանակներում ավանդաբար կայանում են հատուկ ներդրումային նիստեր (investment outlook session), որտեղ երկրները ներկայացնում են իրենց ներդրումային հնարավորությունները։ Միջոցառումը գործարար համայնքի համար լավ հնարավորություն է ֆինանսական ու կորպորատիվ ընկերությունների գործադիր ղեկավարների, բարձրաստիճան պետական պաշտոնյաների և այլ ոլորտների՝ ավելի քան 2000 ներկայացուցիչների հետ նոր կապեր հաստատելու տեսանկյունից: Միջոցառման ընթացքում ակտուալ թեմաների շուրջ բարձր մակարդակի երկխոսություն է ծավալվում, և որոշումներ են կայացվում Բանկի զարգացման ռազմավարության շուրջ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1271 դիտում

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին

Սյունիքի մարզպետը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի Ռոբերտ Ղուկասյանին

Անահիտ Մանասյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ուսումնասիրել շենքային պայմանները

Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը

Հաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը

Ջրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության

ՀԱՊԿ-ը ՀՀ-ին կհեռացնի իր շարքերից. ՌԴ-ն արդեն որոշել է, որ մենք իր համար թշնամի ենք. Քոչինյան

Դպրոցների ենթակայության փոփոխության մասին քննարկումներ են տեղի ունեցել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում

Ավարտվել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Կորեա

ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները

Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է եղել․ կա տուժած

Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Չարենցավանի «Ծիծեռնակ» մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացմանը

Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ պարզաբանում

«ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ն թերլիցքավորման համար տուգանվել է

Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն

Լավագույն պայմաններ մեր զինծառայողների համար․ Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին

Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը

Համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսությանը և համագործակցության խորացմանը

Սպանվելուց 4 ամիս անց կհուղարկավորեն Ալի Խամենեիին. որտեղ և ինչպես է պահպանվել մարմինը, ովքեր են մեկնել Իրան

Աննա Հակոբյանն ու «Libra Group»-ի գործադիր նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. տոնացույցում ավելացել են Մաշտոցի օրը, Նավասարդն ու մարզերի օրերը

ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց. նոր խորհրդարանում այլ տողերով կերդվեն

ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն

ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր

Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյանի վերջին ելույթը ԱԺ նախագահի պաշտոնում

ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ից տևական ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրինագիծը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի. հայտնի է ավելի քան 12 հազար տուժածի մասին

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն

Հիմա պատեհ չէ, ժամանակը չէ. Ռուբինյանը՝ ԱԺ աշխատակազմում փոփոխություններ անելու մասին

Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա մարդ, որ ինձ այնտեղ դաս է տվել. Ռուբինյան