Երևան
12 °C
Գյումրու «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը անժամկետ դադարեցրել է իր աշխատանքը։ Որոշումն աշխատակազմն այսօր է կայացրել՝ նախկին տնօրենի պաշտոնակատարին աշխատանքից ազատելու քաղաքապետի որոշումն ու նոր ԺՊ-ի նշանակման լուրը ստանալուց հետո:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին կոչ են անում «չքանդել» պատկերասրահը: Նաև վերջնական որոշման մասին են տեղյակ պահում. դեմ են նոր նշանակմանը, չեն ընդունում տնօրենի նոր պաշտոնակատար Գագիկ Մանուկյանին: Վերջինս Գյումրու գեղարվեստի ակադեմիայի ամբիոնի վարիչն է: Կոլեկտիվի հիմնական ու միակ պահանջը նախկին տնօրենի ԺՊ Միքայել Վարդպարոնյանի վերականգնումն է:
Արդեն մեկ շաբաթ է՝ պատկերասրահում բնականոն կյանքն ու մթնոլորտը խաթարված են: Ասլամազյանցիները Գյումրու բոլոր պետական և ոչ պետական կառույցներին այս ծանր և օրհասական ժամերին կոչ են անում կանգնել Գյումրու «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի» ողջ անձնակազմի կողքին առաջացած լուրջ խնդիրների լուծման համար։
«Հայկական ժամանակը» խնդրին անդրադարձել էր հուլիսի 2-ին, երբ պատկերասրահի տնօրենի պաշտոնակատար Միքայել Վարդպարոնյանը հրաժարվել էր զբաղեցրած պաշտոնից այն բանից հետո, երբ պատկերասրահի աշխատակիցներից մեկն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել Գյումրու քաղաքապետարանի համապատասխան բաժին: Առկա խնդիրների մասին պատկերասրահի աշխատակիցները բաց նամակ էին գրել ու տեղեկացրել, որ աշխատակիցը, որի մասին խոսում են, բազմիցս ունեցել է կոնֆլիկտներ պատկերասրահի գրեթե բոլոր աշխատակիցների հետ աշխատանքային, քաղաքական, սոցիալական, կենցաղային և այլ տարբեր հարցերի շուրջ: Բազմիցս օգտագործել է անձնավորված վիրավորանքներ և դրսևորել ոչ ադեկվատ պահվածք, հեռախոս է նետել այլ աշխատակցի ուղղությամբ, հարվածել ինքն իր գլխին, բղավել: Այդ գործողությունները, ըստ պատկերասրահի աշխատակիցների, բազմիցս գրավել են հարակից շենքի բնակիչների ուշադրությունը:
Բազմաթիվ խորհրդակցություններից, խնդրի կարգավորման ելքերի որոնումներից հետո Վարդպարոնյանն աշխատանքից ազատել էր հիշյալ աշխատակցին՝ վերջինիս կողմից ներկայացված դիմումը հաշվի առնելով: Այդ գործողությանը հետևել են զանգ քաղաքապետարանից և նոր խնդիրներ:
Գյումրու քաղաքապետարանում պատկերասրահի՝ արդեն նախկին տնօրենի պաշտոնակատարին տեղեկացրել են, որ եթե ուզում է շարունակել աշխատանքը պատկերասրահում, պետք է հրաժարվի երկրորդ աշխատանքից և հետ ընդունի աշխատանքից ազատված Անի Ավետիսյանին:
Վարդպարոնյանը, հաշվի առնելով կոլեկտիվի սպասումն ու կարծիքը, հուլիսի 2-ին Գյումրու քաղաքապետարանի պահանջով ազատվել է իր երկրորդ աշխատանքից, որը, ըստ իրեն, ընդհանրապես չի էլ խանգարել պատկերասրահի իր զբաղվածությանը, քանի որ երեկոյան ժամի աշխատանքի մասին է խոսքը, նաև պայմանավորվածություն է ձեռք բերել աշխատակիցների հետ իրենց նախկին գործընկերոջը կրկին աշխատանքի ընդունելու վերաբերյալ:
Քաղաքապետարանը, սակայն, բոլորի համար անսպասելի մեկ այլ պահանջ էլ է ավելացրել նախկին երկուսին, որը, ըստ Միքայել Վարդպարոնյանի, անհանդուրժելի էր:
«Պահանջեցին պատկերասրահի հաստիքով հավաքարարի աշխատանքից հեռացումը, որը նախկին այդ աշխատակցուհու հետ կոնֆլիկտ է ունեցել: Հիմա մենք պետք է հավաքարարին ազատենք, որ երբ վերականգնվի ինքը, իրեն լավ զգա: Բոլոր պայմանավորվածությունները եղել են բանավոր»,- ասաց Վարդպարոնյանը:

Աշխատանքից ազատված աշխատակիցը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մտերիմ ընկերոջ դուստրն է, ըստ Միքայել Վարդպարոնյանի՝ իրենք պետք է անեն հնարավոր ամեն բան, որ նա իրեն միշտ լավ զգա:
«Այսօրվա գործադուլի հիմնական նպատակը պղտորված արդարության վերականգնումն է, անձի խնդիր չկա, ինստիտուցիոնալ ու գաղափարի խնդիր է: Պատկերասրահի շահերը ստորադասվել են անձնական ամբիցիաներին: Բալասանյանի հետ շատ դժվար է հանդիպելը, մի քանի անգամ կոլեկտիվը գնացել է, չի ընդունել: Սա անձնական ու ամբիցիոզ մոտեցում է թե՛ աշխատակցուհու, թե՛ նրա ծնողների, թե՛ քաղաքապետարանի կողմից»,- ասաց Միքայել Վարդպարոնյանը:
«Մենք Մանուկյանին դեմ ենք, քանի որ ինքն էլ ունի երկրորդ աշխատանք, և նշանակում են տնօրեն, իսկ մեր տնօրենին ազատում են այն բանի համար, որ այլ տեղում էր աշխատում: Ո՞րն է տարբերությունը»,- ասացին պատկերասրահի աշխատակիցները:
Փակել պատկերասրահը տուրիստական թեժ սեզոնին անընդունելի են համարում աշխատակիցները, սակայն թողնել խնդիրն անլուծելի, առավել անընդունելի է: Օրվա ընթացքում հասցրել են շատ հյուրերից ներողություն խնդրել փակ դռների համար, նրանց փոքրիկ բացիկներ են նվիրում և խոստանում հարցի արագ կարգավորում:
Տարածք ժամանած փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանն ու այլ պաշտոնյաներ պատկերասրահի աշխատակիցներին տեղեկացրին, որ իրենք իրենց համար խնդիր են ստեղծում, քանի որ անօրինական գործադուլ են կազմակերպել: Երկար-բարակ բացատրեցին, թե ինչպես է օրենքի շրջանակում գործադուլ կազմակերպվում: «Բացեք, մտեք աշխատանքի, թե չէ էս ամեն ինչը այլ իրավական հետևանքներ կունենա, որը չենք ուզում»,- զգուշացրեց քաղաքապետարանի պատասխանատուն:
Անկախ զգուշացմանը՝ պատկերասրահը վաղը ևս փակ կմնա, այնքան ժամանակ, քանի դեռ աշխատակիցներին քաղաքապետ Սամվել Բալասանյանը չի լսի, խնդիրը չի կարգավորվի, արդարությունը, ըստ նրանց, չի վերականգնվի:
Լուսանկարները՝ «Հայկական ժամանակի»








Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը
«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ
Մի´ հետաձգիր ամառը
Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը
Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից
ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին
Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը
Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին
Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT