Որտեղ կա գաղտնիություն, այնտեղ կա կոռուպցիա. ԲՏԱ նախարարության շրջանառած նախագծերը միանշանակ չեն ընդունվել

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Ի դրաֆթ» համակարգում օրեր առաջ որոշման նախագծեր է շրջանառել, որոնք ոչ միանշանակ են ընդունվել հանրության կողմից:  Նախագծերից մեկով  առաջարկվում է  e-gov.am  հարթակում այսուհետ չհրապարակել  պետական աշխատակիցների գործուղումների  նպատակի, քննարկված թեմաների, հանդիպումների, ելույթների, հանդիպման ժամանակ ընդունված որոշումների մասին տեղեկությունները։ Մյուս նախագծով էլ առաջարկվում է e-gov.am կայքից հեռացնել մեկ անձից իրականացված գնումների մասին տեղեկատվությունը:

 Նախագծերի հիմնավորումը հետեւյալն է՝ հաշվետվություններում ներկայացվող տեղեկատվությունը կարող է առաջացնել ռիսկեր ՀՀ պետական շահերի սպասարկման տեսանկյունից:

ԲՏԱ նախարարության իրավաբանության վարչության գլխավոր մասնագետ, վարչության պետի պարտականությունները կատարող Գոհար Մամյանը մեր զրույցում անդրադառնալով երկու նախագծերին, ընդգծեց՝ տվյալ հարցերը վերաբերում են ազգային անվտանգային ոլորտին:

«Խնդիրն առաջացել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի պատճառով:  Պատերազմից հետո ուսումնասիրությամբ վերհանվել են ծավալուն նյութեր, որոնք վերաբերում են մի շարք պետական կայքերում առկա բաց եւ ուղիղ հասանելիությամբ տեղադրված տեղեկություններին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խնդրի լուծումը անվտանգային տեսանկյունից ավելի կարեւոր է, լիազոր գերատեսչությունների կողմից որոշում է կայացվել գնալ լուծման այս տարբերակին:

Այդ իրավական ակտերի հիման վրա հրապարակված տեղեկատվության ծավալից ընտրվել է այն անհրաժեշտ նվազագույնը, որպեսզի հնարավորինս չխախտվի պետական կառավարման համակարգի գործունեության հրապարակայնությունը եւ բացառվի ռիսկային, զգայուն տեղեկատվության հասանելիությունը»,- մանրամասնեց պաշտոնյան:

Դիտարկմանը՝ շատերը այս տեղեկությունները թաքցնելու մեջ կոռուպցիոն ռիսկեր են տեսնում, Մամյանը նկատեց. «Տեղեկությունները տալու վտանգավորության աստիճանը մասնագիտական գերատեսչությունների կողմից ավելի բարձր է գնահատվել, քան այդ ինֆորմացիայի փակ լինելը»:

Հարցին՝ արդեն 6 օր է նախագիծը հասանելի է հանրության համար, ի՞նչ արձագանքներ եւ առաջարկներ է ստացել նախարարությունը, իրավաբանական վարչության պետի պաշտոնակատարը հայտնեց, որ դեռեւս ժամկետ կա, եւ արդյունքները չեն ամփոփվել:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանն էլ մեր զրույցում  նախարարության շրջանառած նախագծերը վտանգավոր 

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանն էլ մեր զրույցում  նախարարության շրջանառած նախագծերը վտանգավոր  որակեց:

-Տիկին Դոյդոյան, ինչպե՞ս կգնահատեք նախարարության շրջանառած նախագծերը, ո՞րն է վտանգավորությունը:

- ԲՏԱ նախարարության մանդատն է՝ ապահովել բարձր տեխնոլոգիաների գործարկման արդյունավետությունը եւ ապահովությունը: Նախարարությունը չի կարողանում իր գործը լավ կատարել, այսինքն՝ չի կարողանում ապահովել պաշտոնական կայքերի անվտանգությունը, ասում է՝ ավելի լավ է կայքերի ինֆորմացիան սահմանափակենք, որ հանկարծ արտահոսք չլինի, պետական շահի վնաս չլինի: Ես էլ առաջարկում եմ՝ եկեք բոլոր կայքերը փակենք, այդպես ավելի ապահով կլինի: Այստեղ կա թափանցիկության խնդիր: Սա այն ճանապարհը չէ, որով պետք է գնա տեղեկատվական ազատությունն ու թափանցիկությունը: Սա դեգրադացված մոտեցում է այն բոլոր առաջընթացներին, որ մեր երկիրն ունեցել է այս ոլորտում վերջին 20 տարիներին: Բացի դրանից՝ տեղեկատվությունը կարող է սահմանափակվել բացառապես օրենքով, եւ ոչ ենթաօրենսդրական ակտով, որը ներկայացրել է նախարարությունը:

- Նախարարությունը շեշտում է՝ առկա տեղեկությունների ստացման սահմանափակում չի իրականացվում, այլ փոխվում է դրանց ստացման ռեժիմը՝ համապատասխան տեղեկությունների ստացումը իրականացվում է հարցման եղանակով:

- Տեղեկատվության ազատության ցանկացած սահմանափակում պետք է անհրաժեշտ լինի ժողովրդավարությանը: Նախագծում ասվում է՝ հիմնավորեք, թե ինչու եք ցանկանում ստանալ այդ տեղեկատվությունը, եւ մենք կտրամադրենք: Այս գործընթացը հակասում է եւ՛ միջազգային նորմերին, եւ՛ մեր օրենսդրությանը: Այս նախագծի հեղինակը չի հասկանում, թե ինչ է նշանակում մարդու՝ տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունք:

- Մեկ անձից իրականացված գնումների մասին տեղեկատվությունը սահմանափակելու մասին նախագծի իրագործման դեպքում կոռուպցիոն ռիսկեր տեսնո՞ւմ եք:

- Տվյալ  նախագիծը դեմ է այս իշխանությունների հայտարարած կոռուպցիայի դեմ պայքարին: Նախագիծը թույլ չի տալիս, որ պետությունն առաջ գնա, թափանցիկություն ապահովի: Ստացվում է՝ իրենք ասում են՝ փակենք, որ հանկարծ չկարողանան լրագրողները, քաղաքացիական հասարակությունը բացահայտումներ անել ու առողջացնել այս ոլորտը: Եթե փակեն, այս ոլորտում կոռուպցիայի մեծ ռիսկեր են առաջանալու: Որտեղ կա գաղտնիություն, այնտեղ կա կոռուպցիա: Մենք հիմա ինչպե՞ս հավատանք, որ մեր պետությունն իսկապես ցանկանում է պայքարել կոռուպցիայի դեմ:

- Նախարարությունը որպես տվյալ նախագծի հիմնավորում՝ նշում է այն հանգամանքը, որ փոփոխությունը  նպատակ ունի կանխել վերջին պատերազմով պայմանավորված՝ անձնական եւ պետական տվյալների արտահոսքի հետ կապված նոր ռիսկերը:

- Այդ ով ասաց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում միակ խնդիրը մեկ անձից կատարված գնումների մասին ինֆորմացիայի տրամադրումն էր: Չի կարելի այս ամենն այսքան պրիմիտիվացնել:

- Կարծում եք՝ կառավարությունն ինչ-որ բան ունի՞ թաքցնելու:

- Սա ավելի շատ փնթիության արդյունք է: Չեմ կարծում, թե այստեղ կա գլոբալ մի մեծ պրոցես, որ ինչ-որ մի բան թաքցնեն: Սրանով մարդկանց շեղում են կարեւոր օրակարգային հարցերից: Այս  հարցով արդեն դիմել եմ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին եւ Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովին:

Ես հորդորում եմ չեղարկել տվյալ նախագծերը, քանի որ նման տեղեկատվական սահմանափակումները հղի են կոռուպցիոն ռիսկերով, հակասում են ՀՀ օրենսդրությանը:

Երեկ կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում սույն նախագծերին է անդրադարձել նաեւ ԲՏԱ նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը եւ հայտնել՝ առաջիկա օրերին նախարարությունում տեղի կունենան մի շարք հանրային քննարկումներ: «Բոլոր կազմակերպությունները հնարավորություն ունեն այդ քննարկումներին մասնակցելու, ներկայացնելու իրենց մոտեցումը: Մենք էլ բոլորին պետք է լսենք եւ տանք ռացիոնալ լուծում»,- նշել  է Չոբանյանը:

Նախարարի պաշտոնակատարն անհամաձայնություն է հայտնել պնդումներին, որ նախագծերով ոտնահարվում է տեղեկատվության ազատությունը, եւ, որ դրանք դեմ են ժողովրդավարության սկզբունքներին. «Ոչ, ոչ, հակառակը»,- ասել է Հայկ Չոբանյանը:

ԲՏԱ նախարարության շրջանառած նախագծերի քննարկման ժամկետը մինչ հուլիսի 17-ն է: Նախագծերի շուրջ քննարկում իրականացնելուց հետո դրանք կամ կհայտնվեն կառավարության հերթական նիստերից մեկի օրակարգում, կամ չեն իրականացվի:

Անյուտա Աթանեսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1832 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս