Երևան
12 °C
Հայաստան կներկրվեն կորոնավիրուսի դեմ ամերիկյան արտադրության «Նովավաքս» պատվաստանյութի 300 հազար դեղաչափ և «Ջոհնսոն և Ջոհնսոն» պատվաստանյութի 50 հազար դեղաչափ: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Ներկրվող պատվաստանյութերից «Ջոհնսոն և Ջոհնսոն» պատվաստանյութը կիրառելի է մեկ դեղաչափով և նախատեսված է հենց 50 հազար անձանց համար, իսկ «Նովավաքս»-ը սահմանված է երկու դեղաչափով: Նախարարի պաշտոնակատարը նաև անդրադարձավ «Քովաքս Ֆասիլիթի» նախաձեռնության միջոցով «Պֆայզր» և «Մոդեռնա» պատվաստանյութերը Հայաստան ներկրելու հարցին:
««Քովաքսի» շրջանակներում մեզ համար բացվել էին հնարավորությունների պատուհաններ, և մենք հունվար ամսին ունեինք բացված փոքր քանակի պատուհան «Պֆայզրի» համար 15 հազար դեղաչափ՝ 7500 անձանց համար: Մենք այդ պահին համապատասխան ենթակառուցվածքներ չունեինք, քանի որ այդ պատվաստանյութը պահանջում է խիստ սառցե շղթայի պայմաններ: Մենք այդ պայմանները չունենք, և նման փոքր քանակի համար ներդրում անել նպատակահարմար չէր: Հիմա մեր միջոցներով և դոնոր կազմակերպությունների կողմից պետք է ներդրում արվի Հայաստանում սառցե շղթայի պայմաններ ստեղծելու համար, ինչը առաջիկա շաբաթներում կիրականացվի»,- ասաց Ավանեսյանը՝ շեշտելով՝ Հայաստանը ինքնաֆինանսավորվող երկիր է, և «Քովաքս Ֆասիլիթի» նախաձեռնության միջոցով մենք ոչ թե նվեր ենք ստանում «քովիդի» դեմ պատվաստումները, այլ գնում ենք: Ինչ վերաբերում է «Մոդեռնա» պատվաստանյութին, նախարարի պաշտոնակատարը շեշտեց, որ այն դեռևս բաց չէ նախաձեռնության անդամ երկրների համար:
Հայաստանում այժմ կիրառվում է կորոնավիրուսային հիվանդության դեմ երեք պատվաստանյութ՝ «Աստրազենեկա», «Սպուտնիկ» և «Կորոնավակ»: Հունիսի 8-ի դրությամբ Հայաստանում 103 հազար 317 պատվաստում է արվել, պատվաստվել է բնակչության շուրջ 3,5 տոկոսը: Պատվաստումներից 74 հազար 479-ը առաջին դեղաչափ են, 28 հազար 838-ը՝ երկրորդ: 39 հազար 875 պատվաստումն արվել է «Աստրազենեկայով», 22 հազար 875-ը՝ «Կորոնավակով», 40 հազար 567-ը՝ «Սպուտնիկ Վի»-ով:
Մինչև հուլիսի 7-ը Հայաստան է ներկրվել կորոնավիրուսի դեմ 279 հազար 460 դեղաչափ, որից 26,6 տոկոսը՝ 74 հազար 400 դեղաչափ անգլոշվեդական արտադրության «Աստրազենեկա»՝ 37 հազար 200 անձի համար՝ յուրաքանչյուրին 2 դեղաչափ, 8-12 շաբաթ միջակայքով, 37,5 տոկոս՝ 105 հազար 60 դեղաչափ ռուսական արտադրության «Սպուտնիկ Վի»՝ 52 հազար 530 անձի համար՝ յուրաքանչյուրին 2 դեղաչափ, առնվազն 21 օր միջակայքով, 35,7 տոկոսը՝ 100 հազար դեղաչափ չինական արտադրության «Կորոնավակ»՝ 50 հազար մարդու համար՝ յուրաքանչյուրին 2 դեղաչափ, 28 օր միջակայքով: Հուլիսի 7-ին ստացվել է ևս 15 հազար դեղաչափ «Սպուտնիկ Վի» պատվաստանյութի առաջին բաղադրիչ՝ 15 հազար անձի համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը
Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել
Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT