Երևան
12 °C
Անգլիացի երկրպագուները, ինչպես ամեն մի խոշոր մրցաշարից առաջ, այս անգամ ևս երգում էին It’s coming home, ու երբեք վերջին 55 տարիների ընթացքում նրանց սիրելի հավաքականն այսքան մոտ չէր եղել խոշոր միջազգային մրցաշար հաղթելուն:
Հուլիսի 11-ը իսկական սպորտային օր էր: Այն սկսվեց դեռևս գիշերը, երբ Հարավային Ամերիկայում դեռ հուլիսի 10-ն էր, իսկ Երևանում՝ ուշ գիշեր՝ ժամը 4-ը: Կոպա Ամերիկայի եզրափակչում Մեսսին ու թիմակիցները հաղթեցին Բրազիլիային, Մեսսին իր կարիերայում առաջին անգամ տիտղոս նվաճեց հավաքականի հետ, ճանաչվեց առաջնության լավագույն ռմբարկու և լավագույն ֆուտբոլիստ ու մեծ քայլ կատարեց դեպի իր 7-րդ Ոսկե գնդակը: Այդ խաղին հաջորդեց խառը մենամարտերի տարվա ամենասպասված մարտերից մեկը. UFC 264 եզրափակչում իռլանդացի լեգենդար Քոնոր Մաքգրեգորի վերադարձը ութանկյուն նորից ձախողվեց. նա պարտվեց Դասթին Պորյեին նոկաուտով:
Սպորտային օրը շարունակվեց Լոնդոնում, որտեղ ցերեկը թենիսի Ուիմբլդոնի հեղինակավոր մրցաշարի եզրափակչում սերբ Նովակ Ջոկովիչը հանդիպեց իտալացի Մատեո Բերետինիին: Դա իտալացիների օրվա առաջին եզրափակիչն էր Լոնդոնում, որտեղ, ճիշտ է, հաղթելու շանսերը մեծ չէին: Ջոկովիչը զիջեց առաջին սեթը, բայց հաղթեց հաջորդ երեքը և Մեծ Սաղավարտի իր 20-րդ տիտղոսը նվաճեց՝ այդ ցուցանիշով հավասարվելով իր հավերժ մրցակիցներին՝ Ռոջեր Ֆեդերերին և Ռաֆայել Նադալին:
Իսկ սպորտային օրվա իդեալական ավարտը պետք է դրվեր Ուիմբլդոնի կենտրոնական կորտից 21 կմ հեռավորության վրա՝ լեգենդար Ուեմբլի ստադիոնում, որտեղ Եվրոպայի առաջնության եզրափակչում Անգլիան հանդիպելու էր Իտալիային:
Անգլիացիների ինքնավստահությունը փուլից փուլ ավելանում էր: Ամեն ինչ իդեալական էր դասավորվել նրանց համար. մրցաշարի 7 խաղերից 6-ը նրանք անցկացրին Ուեմբլիում, միայն քառորդ եզրափակչի Ուկրաինայի հետ խաղի համար ստիպված մեկնեցին Հռոմ:
Մրցաշարային ցանցը շատ հեշտ էր, Գերմանիայի հավաքականին 1/8 եզրափակչում հաղթելուց հետո ճանապարհը դեպի եզրափակիչ բաց էր: Այդ ամենի հետևում պարզապես մոռացության էր մատնվում այն, որ եզրափակչում նրանց մրցակիցը Իտալիայի հավաքականն էր, որը դժվարին ճանապարհ հաղթահարելով, Բելգիայի և Իսպանիայի հավաքականներին պայքարից դուրս թողնելով, հասել էր եզրափակիչ ու խաղային առումով շատ ավելի հաճելի տպավորություն էր թողնում, քան Գարեթ Սաութգեյթի թիմը: Անգլիացիների վստահությունը բազմապատկվեց, երբ խաղի արդեն երկրորդ րոպեին Լյուկ Շոուն բացեց հաշիվը: Սակայն դրանից հետո անգլիացիներն անցան խուլ պաշտպանության՝ դաշտի կենտրոնն ամբողջությամբ զիջելով իտալացիներին ու բոլոր 11 ֆուտբոլիստներով մտնելով սեփական կիսադաշտ:
Անգլիայի հավաքականին շատերն էին առաջնության ընթացքում մեղադրում պրագմատիկ ֆուտբոլ խաղալու մեջ: Սաութգեյթն իր առջև մեկ նպատակ էր դրել. հաղթել մրցաշարն ամեն գնով՝ չնայելով խաղի որակին: Իտալիան, հակառակը, նման չէր նախորդ տարիների Սկուադրա Աձուրային: Ռոբերտո Մանչինիի թիմը տիրում էր գնդակին, խաղում էր հարձակողական ֆուտբոլ, երկրորդ կեսում էլ մարզչի ճիշտ փոխարինումների շնորհիվ կարողացավ գտնել դեպի Անգլիայի հավաքականի դարպասը տանող ճանապարհը: Ի վերջո, հաղթողը որոշվեց հետխաղյա 11 մետրանոցների շնորհիվ, որտեղ ավելի դիպուկ գտնվեցին իտալացիները: Հետաքրքիր է, որ անգլիացիների կազմում վրիպեցին փոխարինման դուրս եկած 3 ֆուտբոլիստները, ընդ որում, նրանցից երկուսը՝ Մարկուս Ռեշֆորդն ու Ջեյդոն Սանչոն դաշտ էին դուրս եկել լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին՝ հենց 11 մետրանոցներն իրացնելու համար: 1996թ.-ին Անգլիայի հավաքականի նույն Ուեմբլիում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում 11 մետրանոցներով պարտվեց Գերմանիային, ու վճռական 11 մետրանոցը անգլիացիների կազմում չկարողացավ անվրեպ իրացնել Գարեթ Սաութգեյթը: Մարզչի համար 11 մետրանոցները դառնում են իսկական չարիք. Ռեշֆորդի, Սանչոյի և 19-ամյա Սակայի վրիպումներում ավելի մեծ է հենց Սաութգեյթի մեղավորությունը:
Վերափոխված Իտալիան
Անգլիայի մասին խոսակցությունները շատ են, թե՛ խաղից առաջ, թե՛ խաղից հետո, սակայն Եվրո-2020-ի իսկական հերոսները իտալացիներն են: Երբ Իտալիայի հավաքականը ձախողեց 2018թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլը, թվում էր՝ իտալական ֆուտբոլը խորը անդունդում է, որից դեռ երկար տարիներ չի կարողանա դուրս գալ, սակայն Ապենինյան թերակղզում հերթական անգամ ապացուցեցին, որ մարզչի ընտրությունը շատ կարևոր է: Քչերն էին հավատում, որ Ռոբերտո Մանչինին կարճ ժամանակում կկարողանա հեղափոխություն անել: Ավանդաբար ուժեղ պաշտպանություն ունեցող Իտալիան Մանչինիի գլխավորությամբ դարձավ հարձակմանը միտված թիմ, որը սիրում է գնդակ պահել ու կոմբինացիոն ֆուտբոլ խաղալ: Դրան գումարած՝ պաշտպանների ու դարպասապահի բարձր կարգը, և Իտալիան կարճ ժամանակում դարձավ անպարտելի հավաքական: Իտալիայի հավաքականի հեղափոխության վառը օրինակը 2019թ.-ին Հայաստանի հավաքականի նկատմամբ տարած 9-1 հաշվով հաղթանակն էր: Հայ ֆուտբոլասերների համար, իհարկե, ցավալի է հիշել այդ խաղը, որին թիմը մոտեցել էր հոգեբանական ոչ լավ վիճակում: Սովորաբար Իտալիայի հավաքականը նման խաղերում 2-3 գոլ խփելով բավարարվում էր ու անցնում հանգիստ ռեժիմի, սակայն Մանչինիի թիմը կարծես գոլերի ծարավ լիներ: Մինչդեռ Երևանում նույն այդ թիմի հետ Հայաստանի հավաքականը գրեթե հավասար խաղ էր ցուցադրում:
Իտալիայի հավաքականը վերածնվեց, փոխեց խաղային փիլիսոփայությունը, և 53 տարի անց նորից կարողացավ նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Հուսանք՝ ֆուտբոլային հաջորդ խոշոր իրադարձության ժամանակ առիթ կլինի խոսել ոչ միայն Իտալիայի, Բրազիլիայի, Արգենտինայի ու Ֆրանսիայի, այլև Հայաստանի հավաքականի մասին: Ֆուտբոլային մեկ ամիսն ավարտվեց, հիմա սպասում ենք սեպտեմբերին, երբ արդեն ցավալու և աջակցելու ենք Հայաստանի հավաքականին:
Ռաֆաել Խալաթյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT