Երևան
12 °C
Ինչպես արդեն հայտնել ենք իրանցիները վերջին շաբաթների ընթացքում քնում ու լուսացնում են Հայաստանի շրջիկ պատվաստումային կետերում, հերթ կանգնում, որ մեր երկրում պատվաստվեն կորոնավիրուսային հիվանդության դեմ:
Չնայած նրան, որ մեր հասարակության մեջ նրանց անվճար պատվաստվելը երբեմն դժգոհություն է առաջացնում, իսկ ոմանք էլ հիշեցնում են Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանը, ըստ որի՝ Հայաստան ժամանած զբոսաշրջիկները կարող են պատվաստվել միայն Հայաստանում 10 օր բնակվելու դեպքում, այն էլ «Աստրազնեկա» պատվաստանյութով, նրանք դեռ երկու օր ունեն մեր երկրում ազատ պատվաստվելու համար, քանի որ այդ որոշումը ուժի մեջ է մտնելու հուլիսի 15-ից: Իրանցիները, սակայն, հիմա էլ պատվաստվում են «Աստրազենեկա» պատվաստանյութով:
«Հայկական Ժամանակը» այսօր կրկին Երևանի Հյուսիսային պողոտայի շրջիկ պատվաստման կետում էր: Իրանցիների հերթը այսօր թերևս երեկվա պես մեծ չէր: Նրանցից ոմանք մեզ հետ զրույցում նշում էին՝ երկու օր այստեղ են քնել, արթնացել, որ իրենց հերթը հասնի ու քովիդի դեմ պատվաստվեն: Հայաստանյան հանրության շրջանում նաեւ որոշակի կարծիք է ձեւավորվել, թե պատվաստվելու համար երկար սպասել ստիպված իրանցիները փողոցում են գիշերում՝ կացարանների համար գումար չծախսելու նպատակով: Մեր զրույցում նրանք ասում էին, որ բաց երկնքի տակ լուսացնելը միայն առավոտյան վաղ պատվաստվելու հերթ պահելու համար է, իսկ կացարաններ իրենք վարձում են:

«Հայաստան շատ եմ գալիս, անցյալ ամիս եմ եկել ու գնացել: Հիմա նորից հետ եկա հատուկ պատվաստվելու համար: Ընտանիքիս հետ եմ: Ես մարզիկ եմ և մեր մարզասրահում ում հետ որ պարապունքներս անցկացնում եմ, բոլորը վարակվեցին քովիդով, ես չեմ ուզում վարակվել, դրա համար որոշեցի գամ և Հայաստանում պատվաստվեմ, քանի որ մեր երկրում իմ տարիքի համար պատվաստումները դեռևս չեն սկսվել: 36 ժամ է արդեն այստեղ եմ: Գիշերը մնացել եմ այստեղ, բայց այստեղ ծանոթ ունեմ, օգնել է տուն ենք վարձել, մեր իրերը, ամեն ինչը այդ տանն է: Անցյալ տարի ես 40 օր շատ վատ եմ եղել, բայց քովիդի թեստ չեմ հանձնել, երևի քովիդ էի: Պատվաստվելուց հետո, երբ երկու դեղաչափը ստանամ, ուզում եմ Սևանը տեսնել, Դիլիջանը, Հրազդանը, հետո նոր կվերադառնամ Իրան»,- մեզ հետ զրույցում ասաց Իրանի քաղաքացի 33-ամյա Հոդա Աբդավին:

Ըստ նրա՝ գիշերը պողոտայում անկացրել են 46 հոգով: Քնել են նստարանների վրա, ասում է՝ բոլորն էլ տուն ունեն վարձած, կամ հյուրանոցներում են ապրում, բայց շրջիկ պատվաստման կետից այն կողմ ոչ մի վայրկյան չեն գնում, որ իրենց հերթը չխախտվի: Թե ինչպես են Հայաստան հասել իրանցիները, մեզ հետ զրույցում շեշտում են՝ պարտադիր է Հայաստանի սահմանը հատելիս ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության թեստի բացասական պատասխան, որը ստուգվում է և´ Հայաստանում, և´ Իրանում: Գալիս են մեքենաներով, սահամանին նույնպես հերթ են կանգնում, քանի որ Հայաստան մուտք գործել ցանկացող իրանցիների քանակը մեծ է:

30 տարեկան Փուրիո Սիսոն նույնպես գիշերը պողոտայում լուսացրածներից է: Ասում է՝ 12 ժամ ինքն է հերթապահել, 12 ժամ ընկերը: Հերթ են պահում բոլոր ընկերների փոխարեն: Իրանից Հայաստան եկել է մեքենայով, սահմանում կորոնավիրուսային հիվանդության դեմ թեստ հանձնել, բացասական պատասխան ստանալուց հետո մուտք է գործել Հայաստան, տուն վարձել, իրերը տեղավորել ու ընկերոջ հետ շրջիկ պատվաստման կետ եկել. «Երեք օր առաջ եմ եկել, 6 ընկերներով ենք, մտածեցինք գանք պատվաստվենք ու գնանք Հայաստանի տեսարժան վայրերը տեսնենք: Չենք որոշել դեռ ինչքան կմնանք, բայց երևի առաջին դեղաչափը ստանալուց հետո մի քիչ էլ կմնանք ու կգնանք,- մեզ հետ զրույցում ասաց նա: Փուրիոյի խոսքով՝ երեկ շրջիկ պատվաստման կետի բուժքույրը իրենց ցուցակագրել է պատվաստվելու համար, 25 հոգու անուն են գրել և ասել են, որ իրենց պատվաստումը կսկսեն այսօր ժամը 3-ին: Ասում է, սակայն, որ լսել է նաև՝ մարդիկ կան, որ գումար են տալիս բուժքրոջն ու իրենց հերթը առաջ գցում, եթե այսօր էլ իր հերթը չհասնի, կմտածի, որ իրոք գումար են տալիս: Մեկ այլ իրանցի էլ, թեև չներկայացավ, բայց պնդում էր, որ մարդիկ կան, ովքեր նախապես վճարում են շրջիկ պատվաստման կետի բուժաշխատողներին, տալիս են նախապես գրված իրենց ցուցակը: Նրա խոսքով՝ իրենց միջոցով Հայաստանում գումար են աշխատում, տուրիստական գործակալությունները շրջիկ պատվաստման կետ են բերում իրենց ծանոթ իրանցիներին ու իրենց հերթը առաջ գցելով պատվաստում:

Շրջիկ պատվաստման կետի բուժքրոջ սեղանին իսկապես ցուցակ կար գրված 26 հոգու անունով, թե ի՞նչի համար է ցուցակը, ո՞վ է կազմել, մեր հարցին ի պատասխան շրջիկ պատվաստման աշխատակից Արևիկ Պողոսյանը արագ փակեց այն, ասելով, որ դա իր ցուցակն է: Հետո պարզաբանեց, գրանցել են օտարերկրյա զբոսաշրջիկներին, ոչ միայն իրանցիներին, որ հերթը կարողանան վերահսկել և իրականացնել պատվաստումը: Մեկ այլ իրանցիներ էլ նշեցին՝ Իրանում իրենց երբեմն տուրիստական փաթեթներ են առաջարկում, ըստ նրանց՝ մեկ անձը 400 դոլարով տուր փաթեթներ են առաջարկում, որի մեջ պատվաստման գինը, սակայն, չի մտնում։

Մեր այցելության պահին շրջիկ պատվաստման կետ եկավ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Պատասխանելով մեր այն հարցին, թե նախարարությունը տեղեկություն ունի, թե տուրիստական գործկալությունները գումար են շորթում իրանցիներից Հայաստանում նրանց պատվաստվելու համար, արդյոք տեղեկություն ունեն, որ նրանցից ոմանք բուժքույրերին կաշառք են տալիս, նախարարը խնդրեց՝ բուժաշխատողներին չվերագրել տուրիստական կազմակերպություննների աշխատանքը. «Մարդիկ ազատ են իրենց գործում և փորձում են Հայաստանի բոլոր հնարավոր առավելությունները օգտագործել զբոսաշրջիկների համար մեր երկիրը գրավիչ դարձնելու համար: Բայց մեր նպատակը կոնկրետ զբոսաշրջությունը զարգացնելը չէ, մեր նպատակն է հանրային վտանագավոր հիվանդությանը համարժեք պատասխան տալ՝ անկախ նրանից, թե վիրուսի դեմ պատվաստվողները մեր քաղաքացիներն են, օտարերկրյա քաղաքացիներն են, օտարերկրացիներ են, ովքեր ունեն Հայաստանում կացության քարտ: Սա շատ ճիշտ քաղաքականություն է, ՀՀ ոչ մի քաղաքացի խնդիր չունի պատվաստվելու, ցանկացած անձ կարող է մոտենալ և պատվաստվել»,- ասաց նա, հավելելով, որ օտարերկրյա քաղաքացիների հվերաբերյալ, բացի հուլիսի 15-ին ուժի մեջ մտնելիք որոշումից, դեռևս այլ որոշում և սահմանափակում նախատեսված չէ և չի քննարկվում:
Անդրադառնալով այն հարցին, որ օտարերկրյա քաղաքացիները պատվաստվում են միայն Աստրազենեկա պատվաստանյութով, Ավանեսյանը նշեց՝ մեր պատվաստանյութերի հասանելիությունը բխում է այդ պահին մեզ մոտ առկա պատվաստանյութերի քանակներից, հիմա նպատակահարմար են գտել օտարերկացիների շրջանում պատվաստումն իրականացնել Աստրազենեկայով, հաջորդիվ կդիտարկենք մեր հնաարավորությունները:
Ըստ նախարարի՝ միջազգային որևէ կամզակերպության կողմից, որոնք Հայաստանին նվիրաբերել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները ոչ մի արձագանք չկա, թե ինչու են մեր երկրում առկա պատվաստանյութերից ՀՀ քաղաքացիներից շատ օգտվում օտարերկրյա քաղաքքացիները: Նրա խոսքով՝ Հայաստանում վերջին 20 օրերին գրանցվել է պատվաստման գործընթացի աճ, որը, նախարարի վստահեցմամբ որևէ կապ չունի իրանցիների պատվաստվելու հետ:
Հավելենք՝ Հայստանում COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 11-ի դրությամբ` կատարվել է 108.107 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 77.449, երկրորդ դեղաչափ` 30.658: «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT