ԿԳՄՍ նախարարի տեղակալներն ընդունել են Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների ազգային թիմին

16/07/2021 schedule13:35

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Արթուր Մարտիրոսյանն ընդունել են Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների (ԲԿԲՓ) ազգային թիմին:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ողջունել է խմբի անդամներին և կոչ  արել լինել ավելի ակտիվ, ռազմավարական նպատակներով պայմանավորված՝ փորձել վեր հանել բուհական ոլորտի խնդիրները և բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման գործում իրենց փորձառությամբ զգալի ներդրում ունենալ:

Արթուր Մարտիրոսյանը նախարարության անունից վերահաստատել է առավելագույն ռեսուրսներով փոխհամագործակցված աշխատանքի պատրաստակամությունը՝ նշելով, որ բարձրագույն կրթության բարեփոխումների ուղղություններն արդեն հստակ են, և հաջորդը գործնական ակտիվ քայլերի փուլն է:

Հանդիպմանը փորձագիտական խմբի անդամ, Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ներկայացրել է խմբի նպատակն ու առաքելությունը, աշխատանքների համակարգումը, խմբի գործունեության ֆինանսավորումը և այլն:

Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների (ԲԿԲՓ) խմբերի խնդիրը Լիսաբոնի և Բոլոնիայի նպատակների իրականացման, առաջընթաց ապահովելու գործում, որոշակի բնագավառներում ազգային կարիքներին և ձգտումներին համապատասխան փորձառության փոխանցումն է: Ազգային թիմի ընդհանուր գործառույթներն են`

  • Լիսաբոնի և Բոլոնիայի գործողությունների ուղղությունների իրագործում` որպես նորարարական և թափանցիկ կրթության համար անհրաժեշտ որակավորումների հենքի ներդրում,
  • Հարատև կրթության ռազմավարության մշակում` բուհին խորհրդատվություն տրամադրելու միջոցով:

Խմբի գործունեությունն ընդլայնվել է ինչպես տեղական հանդիպումներին, այնպես էլ արտերկրում կազմակերպված սեմինարներին, կոնֆերանսներին մասնակցության ապահովման, շահագրգիռ կողմերի հետ հանդիպումների և քննարկումների անցկացման շնորհիվ, ինչպես նաև Բոլոնիայի գործընթացի առաջխաղացման ու վերջինիս մոտեցումներին ու գործիքներին առնչվող հետազոտությունների իրականացման միջոցով:

Փորձագիտական խմբի նպատակն է, այլ գործողություններին զուգահեռ, բուհին տալ խորհրդատվություն հետևյալ բնագավառներում`

  • Որակի ապահովում (ներքին, արտաքին),
  • Եռաստիճան համակարգ. կրթական ծրագրերի բարեփոխումներ, որակավորումների ազգային և եվրոպական շրջանակներ, թյունինգ,
  • Փոխճանաչում (Կրեդիտների փոխանցման եվրոպական համակարգ, Դիպլոմի հավելված, Europass, Լիսաբոնի փոխճանաչման կոնվենցիա): 

ԲԿԲՓ անդամները ներկայացրել են նաև փորձագիտական խմբի գործունեությունը, 2021 թ. աշխատանքային պլանը, իրականացված գործողությունները, հնչել են հետագա համագործակցության առաջարկներ: Ըստ հնչած առաջարկների՝ առաջիկայում ԿԳՄՍ նախարարությունը, հաշվի առնելով պետական առաջնահերթությունները, կներկայացնի ոլորտային երեք-չորս խնդիր և ակնկալվող արդյունքները: Խնդիրները կուսումնասիրվեն փորձագետների կողմից, և նրանք որոշակի ժամկետում կվերադառնան դրանց լուծմանն ուղղված գործողությունների պլանով:

Հանդիպմանը քննարկվել են նաև բուհական միջավայրում ակտիվ գործունեություն ծավալելու, դասախոսական համայնքի հետ սերտորեն համագործակցելու ուղիները, ինչպես նաև «Էրազմուս+»-ի շրջանակում իրականացված ծրագրերի լայն տարածման մեխանիզմները՝ արդյունքներն ավելի տեսանելի դարձնելու նպատակով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
851 դիտում

Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող «8th Sharjah Masters 2025» միջազգային մրցաշարին

Լսել ենք «Քաղաքացիական պայմանագրի» Սպիտակի կուսակցականների դիտարկումները տարաբնույթ հարցերի շուրջ. Մանավազյան

Կրթվելը որևէ տարիքում չի կորցնում իր արդիականությունը. քաղցկեղը հաղթահարած և սիրելի զբաղմունքը գտած կինը

Տաթևիկ Գասպարյանն ու Արուսյակ Մանավազյանը եռօրյա աշխատանքային այց են կատարել Լոռու մարզ. լուսանկարներ

Ահաբեկչություն Կալիֆոռնիայում. կան տուժածներ և զոհ

Հայաստանը հետևողական քայլերով առաջ է մղում թանգարանային ոլորտի բարեփոխումները. ԿԳՄՍ նախարար

Ադրբեջանը և Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացնում ԼՂ-ում

Որոտանի կիրճում. վարչապետը Սյունիքից տեսանյութ է հրապարակել

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում բացվել է «Իսահակյանը և ժամանակը» ժամանակավոր ցուցադրությունը

Օտարերկրացի 26-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Tesla»-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում. կան տուժածներ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի հետ հետաքրքիր զրույց ունեցանք. Հարությունյան

Ճի՞շտ է, որ Քոչարյանն ուզում էր Ղարաբաղում ներդրում անել, բայց ստիպված Տանզանիայում արեց. Չախոյան

Գնում ենք Տաթև՝ «Կրթվելը նորաձև է» բանախոսության. վարչապետ

Ամեն անգամ մտածում եմ, որ անբարոյականությունն էլ պիտի սահման ունենա. Անդրեասյան

Փրկարարները Տավուշի ջրամբարն ընկած մեքենան հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներ

«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը

Վարդան Սարգսյանն առաջին անգամ հետեւորդներին ցուցադրել է որդու լուսանկարը

Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել Հայաստանի մասնակցի ելույթից հետո հնչեցրած մեկնաբանության համար

Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից. հայտնի է պատճառը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը

Գևորգ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր

Մտցրել են զուգարան, փոշին լցրել բերանը. թմրանյութերի խնդիրը դպրոցներում ահագնանում է. ինչ է ծրագրվում

Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան

Հայտնի է՝ ով կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները. լուսանկար

Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները

Ձգտում եմ մշտապես խիղճս մարզել Աստծո պատվիրաններով. գյումրեցի գրչանկարիչը` KarVar

Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել

Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ

Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին

Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Ժաննա Անդրեասյանն այցելել է սկանդալների կենտրոնում հայտնված՝ Մերձավանի և Մխչյանի դպրոցներ

Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում

Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը

Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք. Սիմոնյան

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ