Երևան
12 °C
Վերջին շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվելու համար մեծ թվով իրանցիներ էին ժամանում Հայաստան: Հյուսիսային պողոտայում գտնվող շրջիկ պատվաստման կետի մոտ մեծ հերթ էր գոյանում, եւ նրանք նույնիսկ գիշերներ էին անցկացնում պողոտայում: Երբեմն այդ հերթերը հանգեցնում էին նրանց միջև վեճերի:
Որոշ իրանցիներ մեզ հետ զրույցում նաեւ պնդում էին քովիդի դեմ պատվաստվելու համար բժիշկներին կամ այլ անձանց գումարներ են վճարվում՝ հերթը առաջ գցելու համար: Պատվաստվել ցանկացող իրանցիներից մեկը, օրինակ, մեզ հետ զրույցում նշել էր, որ ինքը պատվաստվելու համար 4 օր է սպասել, մինչդեռ տեսել է, թե ինչպես են ուրիշները վճարում՝ պատվաստվելու համար. «Իրանցի ու հնդիկ շատ մարդիկ 200 դոլար էին փոխանցում ինչ-որ մարդկանց և իրենց հերթը առաջ գցում ու շուտ պատվաստվում: Ինձնից պատվաստման համար ոչ ոք գումար չի պահանջել, այդ գումարն էլ նրանք տալիս էին ոչ թե բուժքրոջը, այլ այդ տարածքում կանգնած ինչ-որ մարդու: Այդ մարդն էլ իրենց հերթը առաջ էր գցում: Ես անձամբ եմ դա տեսել»,- ասել էր նա: Նույն էին պնդում նաև այլ իրանցիներ: Նրանցից մեկը մեզ հետ զրույցում նշել էր նաև, որ պատվաստվել ցանկացող իրանցիները նախապես վճարում են շրջիկ պատվաստման կետի բուժաշխատողներին, տալիս են նախապես գրված իրենց ցուցակը:
Մենք փորձեցինք պարզել՝ եթե պատվաստվել ցանկացող իրանցիներից շատերը դա են պնդում, արդյոք համապատասխան մարմինները տեղյա՞կ են այս ամենի մասին, ստացե՞լ են որևէ ահազանգ և ի՞նչ միջոցների են դիմել:
Ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը, անդրադառնալով այս հարցին, մեզ հետ զրույցում ընդամենն ասաց՝ նման պարագայում, եթե իրանցիները ականատես են եղել այդպիսի դեպքերի, պետք է դիմեն ոստիկանություն:
Առողջապահության նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանն էլ իրանցիների պնդումները որակեց անհիմն: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ այդ ամենը որևէ հիմք չունի: «Այժմ գործում է պատվաստման համար էլեկտրոնային հերթագրման համակարգ, որ նման խոսակցություններ այլևս չլինեն»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ հուլիսի 15-ից Հայաստանում գործում է զբոսաշրջիկների պատվաստման նոր կարգ, ըստ որի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար նրանք Հայաստանում պետք է բնակվեն առնվազն 10 օր: Իսկ հուլիսի 17-ից Հյուսիսային պողոտայի շրջիկ պատվաստման կայանում գործում է էլեկտրոնային հերթագրման համակարգ, որտեղ քաղաքացիները գրանցվում են և իրենց տրամադրվող համապատասխան կտրոնի միջոցով սպասում պատվաստվելու իրենց հերթին: Նոր կարգի ընդունումից հետո իրանցիների անվերջանալի հերթեր պողոտայում այլևս չենք հանդիպում:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ
Հերթական հետաքրքիր քննարկումներով լի հանդիպումը չնաշխարհիկ Տաթև համայնքում էր. Աննա Հակոբյան
Կրթվելը նորաձև է Տաթևում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Պայթյուն Այգեձորի գերեզմանատանը. մեքենան վերածվել է մոխրակույտի, վնասվել են գերեզմանաքարեր. լուսանկարներ
Եթե վիզա ստանալիս ստել եք, ժամկետից երկար մնացել, կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատուն
«Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին Գրիգորյանը խոսել է ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության մասին
Հրդեհ Արգավանդի բենզալցակայանի մոտակա շինությունում. այրվել են բենզինով տարաները և տանիքը
Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականի հետ
Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ պապի գահակալության արարողությանը. լուսանկարներ
Նուբարաշենի քաղաքային տրանսպորտի կանգառում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Զելենսկին փակ հանդիպում կանցկացնի Հռոմի պապ Լեո 14-ի հետ
Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը. լուսանկարներ
Մեքենան բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել մայթին, հրդեհ է բռնկվել. կան տուժածներ
Հաճելի էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տիրանայի գագաթաժողովին. Սվետլանա Տիխանովսկայա
Երևանում 32 և 24-ամյա ամուսինների մոտ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հռոմի Պապի գահակալության արարողությանը
Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի նոր պապ Լեո 14-ի երդմնակալության արարողությունը. լուսանկարներ
Լեհաստանում նախագահական ընտրություններ են
Մարզերում և Երևանում սպասվում են կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. կտաքանա 2-3 աստիճանով
58-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած
Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող «8th Sharjah Masters 2025» միջազգային մրցաշարին
Լսել ենք «Քաղաքացիական պայմանագրի» Սպիտակի կուսակցականների դիտարկումները տարաբնույթ հարցերի շուրջ. Մանավազյան
Կրթվելը որևէ տարիքում չի կորցնում իր արդիականությունը. քաղցկեղը հաղթահարած և սիրելի զբաղմունքը գտած կինը
Տաթևիկ Գասպարյանն ու Արուսյակ Մանավազյանը եռօրյա աշխատանքային այց են կատարել Լոռու մարզ. լուսանկարներ
Ահաբեկչություն Կալիֆոռնիայում. կան տուժածներ և զոհ
Հայաստանը հետևողական քայլերով առաջ է մղում թանգարանային ոլորտի բարեփոխումները. ԿԳՄՍ նախարար
Ադրբեջանը և Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացնում ԼՂ-ում
Որոտանի կիրճում. վարչապետը Սյունիքից տեսանյութ է հրապարակել
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում բացվել է «Իսահակյանը և ժամանակը» ժամանակավոր ցուցադրությունը
Օտարերկրացի 26-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Tesla»-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում. կան տուժածներ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի հետ հետաքրքիր զրույց ունեցանք. Հարությունյան
Ճի՞շտ է, որ Քոչարյանն ուզում էր Ղարաբաղում ներդրում անել, բայց ստիպված Տանզանիայում արեց. Չախոյան
Գնում ենք Տաթև՝ «Կրթվելը նորաձև է» բանախոսության. վարչապետ
Ամեն անգամ մտածում եմ, որ անբարոյականությունն էլ պիտի սահման ունենա. Անդրեասյան
Փրկարարները Տավուշի ջրամբարն ընկած մեքենան հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել
«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներ
«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը
Վարդան Սարգսյանն առաջին անգամ հետեւորդներին ցուցադրել է որդու լուսանկարը
Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել Հայաստանի մասնակցի ելույթից հետո հնչեցրած մեկնաբանության համար
Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից. հայտնի է պատճառը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT