Երևան
12 °C
Համաշխարհային ճանաչում ունեցող հայագետները բողոքի նամակով դիմել են «Քաղաքներ ծայրամասում. ուսումնասիրելով Հարավային Կովկասում ուշ անտիկ շրջանի քաղաքաշինությունը (մ.թ. 300–600 թթ.)» խորագրով միջազգային գիտաժողովի կազմակերպիչներին:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Գիտությունների ազգայի ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական ծառայությունը, որում ասված է.
«Դանիայի Օրհուս քաղաքի համալսարանը նախապատրաստել էր «Քաղաքներ ծայրամասում. ուսումնասիրելով Հարավային Կովկասում ուշ անտիկ շրջանի քաղաքաշինությունը (մ.թ. 300–600 թթ.)» խորագրով միջազգային գիտաժողով: Հրավիրվել էին մասնագետներ Ադրբեջանից, Վրաստանից, Դաղստանից, սակայն չէին հրավիրվել գիտնականներ Հայաստանից, ինչպես նաև հայագետներ այլ երկներից:
Դոկտոր Իգոր Դորֆման-Լազարևի (Էքս ան Պրովանսի-Մարսելի համալսարան) նախաձեռնությամբ աշխարհի տարբեր երկրները ներկայացնող մի շարք ճանաչված գիտնականներ դիմեցին գիտաժողովի կազմակերպիչներին նամակով՝ առաջարկելով հրավիրել նաև հայագետների:
Նամակի հեղինակները, հիշեցնելով, «որ ընդամենը մի քանի ամիս առաջ Ադրբեջանը պատերազմ սկսեց չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ, օգտագործելով քիմիական զենք նրա քաղաքացիական բնակչության դեմ, իսկ այսօր Ադրբեջանի զինված ուժերը փորձում են վերահսկողություն հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքի վրա», ընդգծում էին, որ «գիտաժողովից հայ գիտնականներին դուրս թողնելը ցավալի հիշեցում է այն ծավալուն ջանքերի մասին, որոնք Ադրբեջանի կառավարությունը գործադրում է Հայաստանի գոյություն չունենալը պնդելու ուղղությամբ»:
Կազմակերպիչները, թերևս մտավախություն ունենալով, որ հայագետների մասնակցությունը հնարավորություն չի տա ադրբեջանցի մասնակիցներին անարգել տարածել իրենց կեղծարարությունները, նախընտրեցին ընդհանրապես չեղյալ հայտարարել գիտաժողովը:
Նամակը ստորագրողների թվում էր ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը: Ստորև ներկայացնում ենք նամակի տեքստի հայերեն թարգմանությունը ամբողջությամբ:
«Պրոֆեսոր Ռուբինա Ռայային,
Գործադիր տնօրեն
Քաղաքային ցանցի էվոլյուցիայի կենտրոն
Մշակույթի և հասարակության դպրոց
Օրհուսի համալսարան
cc պրոֆեսոր Սյորեն Միքայել Սինդբեք
2 հուլիսի 2021 թ.
Հարգելի պրոֆեսոր Ռայա,
Մեծ հետաքրքրությամբ տեղեկացանք «Քաղաքներ ծայրամասում. ուսումնասիրելով Հարավային Կովկասում ուշ անտիկ շրջանի քաղաքաշինությունը (մ.թ. 300–600 թթ.)» առաջիկա գիտաժողովի մասին, որը կազմակերպվել է Ձեր համալսարանի Մշակույթի և հասարակության դպրոցի հովանու ներքո: Այնուամենայնիվ, մեզ համար անչափ անակնկալ էր հայտնաբերել, որ նախատեսնված չէ այդ գիտաժողովում Հայաստանից գիտնականների կամ էլ առհասարակ հայոց պատմության որևիցե մասնագետի զեկուցումներով հանդես գալը, սակայն նրանց գործընկերները Ադրբեջանից, Դաղստանից և Վրաստանից պետք է ներկայացնեն իրենց հետազոտությունները:
Մինչդեռ, հայկական գրավոր աղբյուրները, պեղումների վայրերը և հնագիտական գտածոներն առաջնային նշանակություն ունեն Հարավային Կովկասի քաղաքաշինության պատմության ուսումնասիրման համար:
Երբ մենք կապ հաստատեցինք գիտաժողովի երկու կազմակերպիչների հետ, որպեսզի հասկանանք նման անտեսման դրդապատճառները, մեզ ասացին, որ հայ գիտնականները անտեսվել են, քանի որ գիտաժողովը բացառապես նպատակ ունի կենտրոնանալ Կուր և Ռիոնի գետերի հովիտների վրա, որոնք չեն գտնվում Հայաստանի Հանրապետության տարածքում:
Մենք կարծում ենք, որ այս բացատրությունը բավարար չէ երկու պատճառով: Առաջինը, որովհետև այս երկու գետերը չեն անցնում նաև Դաղստանի տարածքով, որը, այնուամենայնիվ, պատշաճ կերպով ներկայացված է գիտաժողովում (և լավ է, որ ներկայացված է):
Երկրորդը, քանի որ ուշ անտիկ շրջանի և միջնադարի հայ աշխարհագրագետները, պատմագիրները, մատենագիրներն ու իրավագետներն անփոխարինելի աղբյուր են Կովկասյան Ալբանիայի և Կուր գետի (Մտկվարի/Կուր) հովտում, այսինքն, Կովկասյան Ալբանիայի և Հին Հայաստանի միջև հենց «եզրին» գտնվող Պարտավ/Բարդա, Գանձակ/Գյանջա և Շամխոր/Շամքուր քաղաքների սոցիալական կյանքը ուսումնասիրելու համար:
Նախորդ տարիներին Հայաստանում և այլուր լույս են տեսել նման աղբյուրների բազմաթիվ նոր հրատարակություններ, այդ աղբյուրներն ուսումնասիրող մենագրություններ և հնագիտական գտածոները վերլուծող ուսումնասիրություններ: Մենք ի նկատի ունենք, մասնավորապես, Ալեքսան Հակոբյանի, Ազատ Բոզոյանի և Համլետ Պետրոսյանի կողմից Հայաստանում, Ալեսանդրո Օրենգոյի և Մարկո Բայսի կողմից Իտալիայում, Ժան-Պիեռ Մահեի և Կոնստանտին Ցուկերմանի կողմից Ֆրանսիայում, Թիմ Գրինվուդի կողմից Մեծ Բրիտանիայում, Հեյկո Կոնրադի կողմից Գերմանիայում, և շատ ուրիշների կողմից իրակացրած հետազոտական աշխատանքները: Այս նամակը ստորագրողներից որոշները նույնպես իրենց ներդրումն են ունեցել այս ոլորտում: Գիտաժողովի մասնակիցների ներկայիս ցուցակն առավել զարմանալի է, քանի որ դրա կազմակերպիչներից մեկը ներկայացնում է Օքսֆորդի Արևելյան ինստիտուտը, հաստատություն, որն ունի հայագիտության ոլորտում հսկայական ավանդույթ:
Թերևս ավելորդ է նշել, որ ընդամենը մի քանի ամիս առաջ Ադրբեջանը պատերազմ սկսեց չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ` օգտագործելով քիմիական զենք նրա քաղաքացիական բնակչության դեմ, իսկ այսօր Ադրբեջանի զինված ուժերը փորձում են վերահսկողություն հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքի վրա: Այդ պատերազմի հետևանքներն աղետալի էին Հայաստանի և նրա բնակչության համար:
Գիտաժողովից հայ գիտնականներին դուրս թողնելը ցավալի հիշեցում է այն ծավալուն ջանքերի մասին, որոնք Ադրբեջանի կառավարությունը գործադրում է Հայաստանի գոյություն չունենալը պնդելու ուղղությամբ: Մենք կցում ենք 2007թ. Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից հրատարակված մենագրությունը, որտեղ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը ներկայացված է որպես «Արևմտյան Ադրբեջան»: Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք լսել ենք բազմաթիվ ադրբեջանցի պաշտոնյաների և գիտնականների պնդումներն առ այն, որ հայ հետազոտողների կատարած հետազոտությունները չունեն որևիցե արժեք, և որ միայն ադրբեջանցի գիտնականներն են ի վիճակի «հաստատել հնագույն հուշարձանների իսկությունը»:
Նման հայտարարությունները չեն կարող մեզ չհիշեցնել Եվրոպայի պատմության ամենամութ էջերը: Հուսով ենք, հարգելի պրոֆեսոր Ռայա, որ Ձեր համալսարանում կազմակերպված գիտաժողովը կարող է դառնալ գիտական մտքերի իրական փոխանակման առիթ և կնպաստի մշակույթների միջև փոխըմբռնմանը:
Անկեղծորեն Ձեր՝
Պրոֆեսոր, դոկտոր Մայքլ Է. Սթոուն, Ավստրալիայի Հումանիտար գիտությունների ակադեմիայի անդամ, համեմատական կրոնագիտության ու հայագիտության էմերիտուս պրոֆեսոր, Երուսաղեմի Եբրայական համալսարան, Իսրայելի Գիտությունների և հումանիտար գիտությունների ակադեմիա
Պրոֆեսոր Սեբաստիան Պ. Բրոկ, Օքսֆորդի համալսարանի Արևելյան ինստիտուտի Ասորիքի հետազոտման էմերիտուս դոցենտ
Պրոֆեսոր, դոկտոր Ալեն Լը Բուլե, Կրոնագիտական հետազոտությունների էմերիտուս պրոֆեսոր, Խորացված հետազոտությունների բարձրագույն գործնական դպրոց, Փարիզ
Պրոֆեսոր, դոկտոր Միշել Բաչի, Միջնադարյան արվեստի ամբիոնի վարիչ, Ֆրիբուրգի համալսարան, Շվեյցարիա
Պրոֆեսոր, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյան, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիա
Դոկտոր Ալեքսանդր Վ. Հակոբյան, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտ, Մոսկվա
Էմերիտուս պրոֆեսոր Գևորգ Բ. Բարդակչյան, էմերիտուս պրոֆեսոր, Միչիգանի համալսարան
Դոկտոր Գայանե Կասնատի, Եվրոպա Նոստրա խորհուրդ, Միլան
Դոկտոր Ռոզ Վարդենի Չեթանյան, Հումանիտար գիտությունների Միջերկրածովյան տուն (TDMAM, UMR 7297), Էքս-Մարսել)
Պրոֆեսոր Անահիդ Դոնապեդյան-Դեմոպուլոս, Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ (INALCO), Փարիզ
Պրոֆեսոր Պատրիկ Դոնաբեդյան, Էքս ան Պրովանսի-Մարսելի համալսարան
Դոկտոր Հաբիլիտուս Իգոր Դորֆման-Լազարև, Էքս ան Պրովանսի-Մարսելի համալսարան
Պրոֆեսոր Ժասմին Դում-Տրագուտ, Քրիստոնեական Արևելքի հետազոտությունների կենտրոն, Զալցբուրգ
Դոկտոր Ֆիլիպ Ֆորնես, Յոհան Վոլֆգանգ Գյոթեի համալսարան, Մայնի Ֆրանկֆուրտ
Դոկտոր Էրվե Ջորջելեն, Աթենքի համալսարան
Պրոֆեսոր Թալին Գրիգոր, Կալիֆոռնիայի համալսարան, Դեյվիս
Պրոֆեսոր Կորնելիա Հորն, Մարտին Լյութերի համալսարան, Հալլե-Վիտտենբերգ
Դոկտոր Արմեն Ղազարյան, Ճարտարապետության տեսության և պատմության ինստիտուտ (НИИТИАГ), Մոսկվա
Պրոֆեսոր Լորի Խաչադուրյան, Կորնելի համալսարան, ԱՄՆ
Պրոֆեսոր Պիեռլուիջի Լանֆրանչի, Փոլ-Ալբերտ Ֆևրիերի կենտրոն, Մարսել
Պրոֆեսոր Սերխիո Լա Պորտա, Կալիֆոռնիայի պետական համալսարան, Ֆրեզնո
Դոկտոր Սառա Լապորտ, Լիլլ III համալսարան
Դոկտոր Աննա Լեյլոյան, Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ (INALCO), Փարիզ
Պրոֆեսոր Յեն Լինդսի, Պըրդյուի համալսարան, ԱՄՆ
Դոկտոր Բազիլ Լուրիյե, «Սկրինիում» հայրաբանության և քննական սրբախոսության հանդեսի (Բրիլլ հրատարչություն) գլխավոր խմբագիր
Դոկտոր Մարկ Մամիգոնյան, Հայագիտական հետազոտությունների և ուսումնասիրության ազգային ասոցիացիայի տնօրեն, Բելմոնտ, Մասաչուսսեթս, ԱՄՆ
Պրոֆեսոր Քրիստինա Մարանսի, Թաֆթսի համալսարան, Մեդֆորդ, Մասաչուսսեթս, ԱՄՆ
Դոկտոր Ալեքսեյ Մուրավյով, Տնտեսագիտության բարձրագույն դպրոց, Մոսկվա
Պրոֆեսոր, դդոկտոր Իշտվան Պերցել, Կենտրոնական Եվրոպական համալսարան, Վիեննա, Ավստրիա
Դոկտոր Զառա Պողոսյան, Ֆլորենցիայի համալսարան
Պրոֆեսոր Ադամ Թ. Սմիթ, Կորնելի համալսարան, ԱՄՆ
Դոկտոր Բերտ Վո, Թագավորական քոլեջ, Քեմբրիջ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT