Երևան
12 °C
Պարզվել են Ապարանի համայնքապետարանում տեղի ունեցած չարաշահումների դեպքերի հանգամանքները: Տեղի ունեցած չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի
ՔԿ-ից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ապարան քաղաքային համայնքի ղեկավարը, 2005թ. մինչև 2017թ. նոյեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով նշված պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ինքնակամ կառույց իրականացրած անձի նկատմամբ դիտավորությամբ չի կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ: Բացի այդ, վերջինս օժանդակել է Ապարան բազմաբնակավայր խոշորացված համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն: Մասնավորապես՝ վերջինիս կողմից պաշտոնեական պարտականությունները պատշաճ չկատարելու հանգամանքը քողարկելու դիտավորությամբ, չունենալով լիազորություն, նրա ներկայության պայմաններում, խոշորացված համայնքի ղեկավարի փոխարեն ստորագրել է վերջինիս անունից կայացված բազմաթիվ որոշումներ՝ էական վնաս պատճառելով հասարակության և պետության օրինական շահերին:
Քննությամբ պարզվել է նաև, որ Ապարան խոշորացված բազմաբնակավայր համայնքի ղեկավարի կողմից 2017թ. նոյեմբերի 10-ին նշված պաշտոնն ստանձնելուց հետո նրա տեղակալներից մեկը նույն օրը, իսկ մյուսը՝ 2018թ. դեկտեմբերին նշանակվելով նշված պաշտոնին, օժանդակել են նշված համայնքի ղեկավարի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն: Մասնավորապես՝ վերջինիս կողմից պաշտոնեական պարտականությունները պատշաճ չկատարելու հանգամանքը քողարկելու դիտավորությամբ, չունենալով լիազորություն, նրա ներկայության պայմաններում, համայնքի ղեկավարի փոխարեն, ստորագրել են նրա անունից կայացված որոշումներից՝ էական վնաս պատճառելով հասարակության և պետության օրինական շահերին:
Պարզվել է նաև, որ Ապարան բազմաբնակավայր խոշորացված համայնքի աշխատակազմի քարտուղարը, նույն համայնքի ղեկավարի կողմից իրեն վստահված ուրիշի զգալի չափերի գույքը հափշտակելուն օժանդակելու դիտավորությամբ, նրա կողմից 2017-2020թթ. ընկած տարբեր ժամանակահատվածներում աշխատանքի չհաճախելու՝ Հայաստանի Հանրապետությունից բացակայելու պայմաններում, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում կեղծ տեղեկություններ մտցնելով՝ պատրաստել է կեղծ փաստաթղթեր՝ համայնքի ղեկավարի կողմից պատշաճ աշխատանքի ներկայանալու մասին, ինչի արդյունքում տվյալ ժամանակահատվածում որպես աշխատավարձ հաշվարկվել և վերջինիս բանկային քարտին փոխանցվել է զգալի չափի գումար, որը համայնքի ղեկավարը յուրացնելու եղանակով հափշտակել է:
Բացի այդ, համայնքի աշխատակազմի քարտուղարը, 2018թ. հուլիսից մինչև 2020թ. փետրվարի 3-ն ընկած տարբեր ժամանակահատվածներում, համայնքի ղեկավարի կողմից տարբեր պատճառներով աշխատանքի չհաճախելու պայմաններում կազմել է պաշտոնեական փաստաթղթեր հանդիսացող՝ տվյալ ժամանակահատվածներում համայնքի ղեկավարի կողմից իբր կայացված որոշումներ, որոնք իր ստորագրությամբ և կնիքով վերջինս հաստատել է: Համայնքի աշխատակազմի քարտուղարը համայնքի ղեկավարի փոխարեն ստորագրել է նաև վերջինիս անունից կայացված որոշումներից՝ էական վնաս պատճառելով հասարակության և պետության օրինական շահերին:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ապարան քաղաքային համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 3152-րդ հոդվածով, 38-308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), Ապարան խոշորացված բազմաբնակավայր համայնքի ղեկավարի տեղակալներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ նույն համայնքի աշխատակազմի քարտուղարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ) և 38-308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ապարան խոշորացված բազմաբնակավայր համայնքի ղեկավարի վերաբերյալ անջատված մասի նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը
«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT