Ադրբեջանը պետք է վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և պահվող անձանց՝ նաև փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծելու համար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:

Հարցուպատասխանը ներկայացրել է ՀՀ ԱԳՆ-ն:

Հարց Ծրագրվա՞ծ են արդյոք հայկական և ադրբեջանական կողմերի միջև հանդիպումներ որևէ ձևաչափով, կամ նախատեսվու՞մ է համատեղ հանդիպում։

Ադրբեջանը մինչև օրս չի կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը, համաձայն որի՝ պետք է տեղի ունենար ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակումը՝ «բոլորի բոլորի դիմաց» սկզբունքով: Փաստորեն, ադրբեջանական կողմը խոչընդոտում է այսչափ կարևոր հարցի շուրջ պայմանավորվածությունների կյանքի կոչմանը, որը կարող էր նպաստել մնացած հարցերի քննարկման համար որոշակի նախադրյալների ստեղծմանը։ Ի վերջո, ինչպես եք պատկերացնում այս հրատապ մարդասիրական հարցի լուծումը, որը տառապանք է պատճառել բազում հայ ընտանիքների։

Արարատ Միրզոյան․ Հայաստանը վաղուց արդեն կատարել է իր պարտավորություններն այս հարցի վերաբերյալ․ հայկական կողմը  ազատ է արձակել և Ադրբեջանին է վերադարձրել ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին՝ «բոլորի բոլորի դիմաց» սկզբունքով։ Մենք կարծում ենք, ինչպես արդեն ասել է նախարար Լավրովը, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց՝ ոչ միայն ի կատարումն նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իր կողմից ստանձնած դրույթների, այլ նաև փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծելու համար, և այդ մթնոլորտում արդեն կարելի է ձեռնամուխ լինել բոլոր հարցերի վերջնական կարգավորման շուրջ քննարկումների հետագա գործընթացներին: Ինչ վերաբերում է նախորդ հարցին, ապա Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ մենք պատրաստ ենք, և մենք կարգավորումը տեսնում ենք միմիայն խաղաղ բանակցությունների միջոցով, այնպես որ մենք պատրաստ ենք հանդիպման։

Հարց Թալիբանը հայտարարել է Աֆղանստանում վերջնական հաղթանակի մասին՝ վերջին ամերիկյան զինծառայողի հեռանալուց հետո։ Որպես ՀԱՊԿ անդամներ, Ռուսաստանը և Հայաստանն ինչպիսի՞ ընդհանուր դիրքորոշում  ունեն աֆղանական հարցի շուրջ։

Արարատ Միրզոյան․ Իհարկե, մենք հետևում ենք Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններին: Վստահաբար կարելի է ասել, որ մենք հավատարիմ ենք տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Մենք ողջունելու ենք և, սկբունքորեն, հարգելու ենք իրենց ապագայի վերաբերյալ Աֆղանստանի ժողովուրդի կայացրած որոշումը: Ինչ վերաբերում է Հայաստանին` որպես ՀԱՊԿ անդամ պետության, մենք կցանկանայինք հավաստիանալ, որ բոլոր տարածաշրջաններում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու ողջ երկայնքով, այդ թվում՝ այն տարածաշրջանում, որտեղ գտնվում է Աֆղանստանը, տիրի  խաղաղություն և կայունություն։ Ուստի մենք նույնպես ջանքեր կգործադրենք արդեն սեպտեմբերյան գագաթնաժողովի շրջանակներում, որպեսզի այս հարցի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշում մշակված լինի։

Հարց. Կարո՞ղ եք Ձեր կարծիքը հայտնել Ադրբեջանի այն դիրքորոշման վերաբերյալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության պայմանագիրը պետք է ներառի Երևանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը:

Արարատ Միրզոյան․ Պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթադրյալ հաշտության պայմանագրի վերաբերյալ երկրորդ հարցին` Ադրբեջանի իշխանությունների փոխարեն ես այժմ կկենտրոնանայի 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների շրջանակներում արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վրա: Այս փուլում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ չեն վարվում: Եթե երբևէ նման բանակցություններ սկսվեն, ապա դրանք անպայմանորեն պետք է ներառեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը` Մինսկի խմբի համանախագահների կողմից արդեն իսկ ամրագրված սկզբունքների հիման վրա։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2230 դիտում

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը