Nzhdehs, go home

30/01/2011 schedule15:56

Նորք-Մարաշի դատարանի ներկայիս նախագահ պարոն Ժորա Վարդանյանը կես տարի ԿԳԲ-ում քննեց-քննեց ու «բաց արավ, տեսավ գրած զակոնում», թե Նժդեհի գրքի համար Սիբիր են գնում։ Գենսեկ դարձավ այդ ժամանակ Գորբաչովը, եւ Րաֆֆին Սիբիր գնալու փոխարեն արտաքսվեց, իսկ համալսարանի երիտասարդ կոմունիստների առաջնորդից ամբողջ Հայաստանի կոմսոմոլի շեֆ դարձող Հրանուշ Հակոբյանն ու մյուսները Նժդեհի համար թքեցին-մրեցին Ուսուցչիս, ընկերոջս ու ինձ, բայց չհեռացրին համալսարանից։ Մինչ վարդանյաններն ու հակոբյանները զբաղված էին Մարդկանց հոգիներում Նժդեհին նժդեհ սարքելով, այդ նույն պահին Սերժ Սարգսյանը Կեւորկովին թեյ էր մատուցում։ Անցան տարիներ, Նժդեհի մասին Հայաստանում առաջին անգամ բարձրաձայն խոսեց մի կրակոտ ու տաղանդավոր պատանի` այսօր բանտում որպես պատանդ պահվող Շանթ Հարությունյանը` ԱՄԿ-ի եւ ՀԵՄ-ի հիմնադիրների զարմից։ Նրանից հետո մեկ ուրիշը` իր կյանքը հականժդեհ երկրի բանտերում մաշեցրած լուսե Աշոտ Նավասարդյանը, հիմնեց նժդեհական կուսակցություն, որ կոչեց Հանրապետական։ Չգիտեմ` Նժդեհի կամ Աշոտի մտքով կանցնե՞ր երբեւէ, որ նժդեհականության դեմքը պիտի դառնային Հրանուշ Հակոբյանը եւ, մեղա, մեղա, Սերժ Սարգսյանը։ Այսօրվա նժդեհականները, մոռանալով, թե ինչ է նշանակում այդ Բառը, փետրվարյան զարթնումի մասնակիցներիս անվանեցին «բոմժ»։ Սա ռուսերեն հապավում է, որ համարժեք է հայերեն անտունին, անհասցեին, նժդեհին։ Հանրահավաքների օրերին նրանք ճիշտ չէին, քանի որ, ի տարբերություն Ռ. Քոչարյանի եւ այն 15 հազարի, որ պատերազմից հետո հայտնվեցին Երեւանում, օրինակ` ես տուն ունեի։ Ազատության հրապարակն իմ տանից շատ հեռու չէ, մինչդեռ արյուներախ Քոչարյանի հայրենի Դաշբուլաղից կամ իր գեներալ Գրիշայի հայրենի Չափարից հեռու է մղոններով, եւ ոչ միայն տարածական, այլեւ առաջին հերթին կուլտուրոլոգիական։ Այժմ ճիշտ են` հինգ ամիս տանս չլինելով` ես ստիպված նժդեհ եմ` բոմժ։ Եւ չեմ էլ վերադառնա, «մինչեւ վերջին հագարացին չհալածենք երկրից»։ Հիմա Հայաստանը տարատեսակ նժդեհների երկիր է։ Քոչարյանն ու իր 15 հազարը ապրում են ԺԷԿ-ի կեղծ տեղեկանքներով, ինչի համար ռուսաստաններում ամեն օր ստիպված կլինեին մուծվել տեղական «ուչաստկովիներին»։ Բոմժությունը նրանց էությունն է. վերջերս կարդացի, որ Քոչարյանի գեներալ Գրիշան ուզում է չվել Մոսկվա։ Բա իհարկե՛ Մոսկվա, ո՛չ երբեք Չափար։ Բոմժությունը հո պոզով-պոչով չի՞ լինում։ Ամիսներ անց` ես վերադարձնում եմ արյուներախին ու իր նմաններին. «Ի՞նչ ես լռվել ու պղծում այստեղ, դու տո՞ւն չունես, դու բո՞մժ ես, դու եթիմ-անտե՞ր ես»։ Առավել ողորմելի է նժդեհականների մեկ այլ տեսակ, որ մի ժամանակ կոմունիստ էր, հետո հանգիստ չունեցող հալածյալ մեղավորի ուրվականի պես գաղթել-հայտնվել էր ՀՀՇ-ի ետնախորշերում, վերջում էլ մուտացվեց որպես նժդեհական։ Կոմունիստը Վահան Տերյանն էր, Ալեքսանդր Մյասնիկյանն էր, Սերգեյ Բադալյանն էր, ՀՀՇ-ականը Ալեքսանդր Արզումանյանն է, Արարատ Զուրաբյանն է, Կարապետ Ռուբինյանն է, ցեղակրոնը Աշոտ Նավասարդյանն էր, Հովիկ Վասիլյանն է, իսկ սրանք սովորական տզրուկներ են, որ ծծել եւ դեռ ծծելու են բոլոր ազնիվների արյունն ու ավիշը։ Սիրելի ընթերցող, մի՞թե հաստատակամ ճշմարտությունից բացի այլ վկայություն կամ չարություն տեսար այս գրածիս մեջ։ Շնորհակալ եմ, որ` ոչ։ Հիմա, խնդրում եմ, դա բացատրիր նաեւ չեկիստներին (նժդեհականության եւս մեկ մետամորֆոզ), որ կուսակիցներիս «զրույցի» հրավիրելիս այլեւս չասեն, թե չարություն կա իմ Խոսքում։ Երբ ինձ հետ կես միլիոն Մարդ միաբերան «Հայր մեր» էր աղոթում Ազատության հրապարակում, բոմժ Քոչարյանն իր բոմժերի հետ արյուն հեղեց` չթողնելով, որ Գարունը բացվի։ Հիմա էլ ամենամեծ բարությունն ու Սերն իսկ այն է, որ «եւ թող մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց»-ի հանգույն ասում ենք` ձեր լափածի հետ միասին նժդեհվեք-գալուստվեք այստեղից, գտեք վերջապես ձեր տունը, ուր «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսներն ու ձեր խեղված մանկության հուշերն են սպասում։ Այնտեղ գուցե խաղաղվեք, ամբարիշտներ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
874 դիտում

Փարաքարի ՏԻՄ ընտրություններ. ովքեր են «Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրացուցակում

Ուկրաինան պատրաստ է խաղաղության, ՌԴ-ն պետք է ցույց տա պատերազմը դադարեցնելու իր պատրաստակամությունը. Զելենսկի

Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը լուրջ տարաձայնություն ունեն, նրանք իրար համար կարմիր գիծ են դարձել. Դալլաքյան

Վաշինգտոնը դրական պատասխանի հույս ունի. ԱՄՆ-ը Ռուսաստանին կփոխանցի Ուկրաինայում հրադադարի մասին առաջարկը

30-օրյա զինադադար. Կիևը պատրաստակամություն է հայտնել ընդունելու ԱՄՆ-ի առաջարկը

Դաշնակցությանն անհրաժեշտ են ցուցարարներ. Մարիա Կարապետյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը

Փարաքարի ՏԻՄ ընտրություններ. ովքեր են «Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակում

Հետևում եմ Հայաստանում ձնահյուսից տուժած իսպանացի լեռնագնացների խմբի փրկության ջանքերին․ Խոսե Մանուել Ալբարես

Բավականին դինամիկ երկխոսություն ենք վարում Թուրքիայի հետ, նպատակը սահմանների բացումն է. Արարատ Միրզոյան

Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններ. ովքեր են Հայաստանի կոմունիստական կուսակցության ընտրացուցակում

Թեքեյան կենտրոնում մտավորականների խորհրդաժողովն ավարտվել է հայհոյանքներով և ծեծկռտուքով. տեսանյութ

«Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի նախկին տնօրենից բռնագանձման պահանջ է ներկայացվել

Հայաստանը և Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության համաձայնագրի նախագծի վերջնականացմանը. ԱԳ նախարար

Որոնողափրկարարական աշխատանքներին ուղղաթիռներ են ներգրավվել. որ երկրից են ձնահյուսի տակ մնացած արշավականները

Հայաստան կժամանի Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը

Հայաստանը չունի ագրեսիայի մտադրություն որևէ 3-րդ երկրի նկատմամբ, արդիականացվում է պաշտպանական ոլորտը. Միրզոյան

Համայնքը շատ լավ է պատրաստվում ընտրություններին․ ում են իրենց ձայնը տալու փարաքարցիները. հարցում. տեսանյութ

Արագածի գագաթին տեղի ունեցած ձնահյուսի հետևանքով տուժած 8 անձինք հոսպիտալացվել են. ինչ վնասվածքներ ունեն

Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններ. ովքեր են «Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակում

Խաղաղությունը միակ ճանապարհն է, որը թույլ կտա ազգերին շարունակել համագործակցությունը. ԱԳ նախարարի հարցազրույցը

Մեկնարկել է Հայաստան-Վրաստան հանդիպման տոմսերի վաճառքը. ինչպես և քանի տոմս կարելի է գնել

Աշտարակ խոշորացված համայնքին է վերադարձվել Օրգովի գյուղատնտեսական նշանակության 4 հա մակերեսով հողամասը

Հարցազրույց եմ տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մեկնարկել է ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների երկրորդ փուլը. ընդմիջումն ավարտվել է

Դավիթ Խուդաթյանը Շիրակի մարզում դիտարկել է իրականացված և ընթացքի մեջ գտնվող շինաշխատանքները

Շարժվում են դեպի նպատակը. ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները գնացել են ընդմիջման. տեսանյութ

Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարությունների միջև առկա է սերտ փոխգործակցություն

Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» քվեաթերթիկը 1-ինն է

Խուսափել լեռներ այցելություններից. ձնահյուսերի առաջացման հավանականություն կա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. տեղումներ չեն լինի

Արագածի գագաթին 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, նրանցից 1-ն անհետ կորել է. ՆԳՆ

Երևան-Գյումրի ճանապարհին հողային աշխատանքներ կատարելիս մարդու գանգ ու ոսկորներ են հայտնաբերվել

Պարզեցվել և համակարգված է դարձել հարկային պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառման գործընթացը. ՊԵԿ

Հարմարավետ ու ժամանակակից. մետրոպոլիտենն աստիճանաբար փոխվում է. տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 11-ին

ՆԳՆ ոստիկանության ղեկավարության անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Պակիստանում զինյալները պատանդ են վերցրել գնացքի 450 ուղևորի. զոհվել են անվտանգության ուժերի անդամներ

«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում վարչապետը հանդես է գալու բանախոսությամբ

ԱԹՍ-ներով նման հարձակումը կարող է խաթարել խաղաղության միտումները. Պեսկով