Երևան
12 °C
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների հետ:
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, անդրադառնալով պատերազմից հետո Արցախում առաջացած խնդիրներին, որպես այդպիսին, առանձնացրեց ջրի խնդիրը. «Համայնքների գրեթե 80 տոկոսում կա ջրամատակարարման խնդիր: Կան համայնքներ, որտեղ ջրամատակարարումը ռեժիմով է, հնարավոր է՝ շաբաթվա մեջ ունենան ջուր 1 կամ 2 անգամ: Գործոններից մեկը նախ տաք պայմաններն են ու ջրային ռեսուրսների սակավությունը: Ստեփանակերտի պարագայում բնակչության թվի աճն է: Եվ երրորդ խնդիրը, որն առավել գործուն է արտահայտված, այն է, որ ջրային որոշ ավազաններ մնացել են ադրբեջանական օկուպացիայի տակ»:
Խոսելով կապի և համացանցի հետ կապված խնդիրների մասին՝ ՄԻՊ-ը հայտնեց՝ մոտ մեկ ամիս է, ինչ բջջային կապը խափանումներով է աշխատում. «Ադրբեջանական կողմը հատուկ տեխնիկական միջոցներով խլացնում է բջջային կապի և համացանցի սփռումը։ Սա նախկինում ևս լինում էր, բայց այն ժամանակ, երբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք էինք այցելում Արցախ»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը:
Խոսելով Ստեփանակերտում պարբերական բնույթ կրող հոսանքազրկումների մասին՝ Գեղամ Ստեփանյանը շեշտեց, որ դրանք լուրջ անվտանգային խնդիրներ կարող են առաջացնել։
«Սա պայմանավորված է նրանով, որ Արցախը մեծ մասամբ սնվում է Սարսանգի ջրամբարին կից կառուցված հէկից, որի հզորությունը չի բավականացնելու Արցախի ամբողջ տարածքին հոսանքով ապահովելու համար, դրա համար պարբերաբար խափանումներ են լինում։ Եթե հստակ քայլեր չձեռնարկվեն էներգետիկ անվտանգություն ապահովելու համար, եկող տարվա աշնանը լուրջ խնդիրներ ենք ունենալու»։
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը նաև նշեց, որ Ստեփանակերտի բնակչությունը ավելացել է շուրջ 13.000-ով, և սրանով սրվել է բնակարանային ապահովման հարցը։ «Պատերազմից առաջ ևս Ստեփանակերտում բնակարանային ֆոնդի լուրջ խնդիր կա, հիմա այդ խնդիրը ավելի խիստ է արտահայտվում, մարդկանց մի մասը տեղավորվել է հյուրանոցներում, մի մասը՝ հանրակացարաններում, քիչ թե շատ կարգի բերված նկուղներում, որտեղ սանիտարահիգիենիկ պայմանները ապահովված չեն»։
Հարցին՝ կա՞ հացի և պարենի խնդիր՝ կապված այն հանգամանքի հետ, որ գյուղատնտեսական նշանակության շատ հողեր օկուպացվել են ադրբեջանցիների կողմից, Ստեփանյանն ասաց, որ մինչ այս այդպիսի խնդիր չի առաջացել. «Ստեփանակերտում և այլ համայնքներում հացի խնդիր չկա: Կարծում եմ՝ բոլոր անհրաժեշտ միջոցառումներն անցկացվելու են՝ նման խնդիրները բացառելու համար»,- հայտնեց Արցախի ՄԻՊ-ը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը
«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT