ՀՀ-ն մեծացրել է կոոպերացիոն ապրանքների առևտրի ծավալը. փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) խորհրդի հերթական նիստին: Նիստի օրակարգում ընդգրկված են երեք տասնյակից ավելի հարցեր, որոնք վերաբերել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը և անդամ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը:

Փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասված է.

«Նիստի արդյունքներով հավանության է արժանացել «2020 թվականին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի մասին» զեկույցը: Զեկույցում ներկայացված՝ ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ընդհանուր գնահատականի համաձայն՝ 2020 թվականին արտաքին առևտրի ծավալում փոխադարձ առևտրի ծավալի տեսակարար կշիռը աճել է գրեթե բոլոր երկրներում, և Հայաստանի Հանրապետությունում կազմել է 34.2%: Ըստ զեկույցում ներկայացված ԵԱՏՄ անդամ պետությունների փոխադարձ առևտրի ապրանքային կառուցվածքի վերլուծության՝ Հայաստանը էականորեն մեծացրել է կոոպերացիոն ապրանքների առևտրի ծավալները: Զեկույցի շրջանակներում քննարկվել է նաև ցուցանիշները ազգային արժույթով ներկայացնելու հարցը:

Նիստի արդյունքներով ընդունվել է որոշում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2021-2022թթ․գյուղատնտեսական ապրանքների, պարենի, ջութե մանրաթելի, կաշվե հումքի, բամբակի մանրաթելի և բրդի առաջարկի և պահանջարկի հաշվեկշիռների, ագրոարդյունաբերական համալիրի զարգացման համատեղ կանխատեսումների վերաբերյալ։ Համաձայն կանխատեսումների՝ 2022 թվականին 2019 թվականի համեմատ ԵԱՏՄ շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքի ծավալը (դոլարային արտահայտությամբ) կաճի 2.1%-ով, փոխադարձ առևտրի աճը կկազմի 15%, երրորդ երկրներ արտահանումը կավելանա 9.3%-ով, ներմուծումը կնվազի 3.0%-ով, որի արդյունքում արտաքին առևտրի բացասական սալդոն կկրճատվի՝ 5.8 մլրդ ԱՄՆ դոլարից դառնալով 2.5 մլրդ ԱՄՆ դոլար։

ԵԱՏՀ խորհրդի անդամները, ի թիվս օրակարգի այլ հարցերի, քննարկել են նաև Եվրասիական տնտեսական միությունում արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման հարցը: Որոշվել է մշակել ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն ներուժ ունեցող կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման մեխանիզմները: Նշված գործընթացների իրականացումը թույլ կտա խթանել ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական արտադրանքի աճը, լուծել անդամ պետությունների կայուն տնտեսական աճի ռազմավարական խնդիրը, ինչպես նաև հիմք կհանդիսանա բարձր ավելացված արժեք ունեցող նորարարական արտադրանքի ստեղծման համար»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
27575 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի