Երևան
12 °C
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախորդ շաբաթ ավագանու նիստի ժամանակ հայտարարեց, որ «Դվին» հյուրանոցի վրա երկհարկանի ապակեպատ տարօրինակ կառույց կա, որն ապօրինի է: Մարությանը նաեւ նշեց, որ, բացի դա, հյուրանոցային համալիրին կից եւս մի ապօրինի կառույց կա:
Ըստ քաղաքապետի՝ նշված ապօրինի շինությունների դեպքում երկու տարբերակ է գործելու՝ կա՛մ դրանք պիտի քանդվեն, կա՛մ ամբողջ համալիրն օրինականացվի, եւ մեծ գումարներ վճարվեն քաղաքային բյուջե:
«Հայկական ժամանակը» «Դվին» հյուրանոցային համալիրի տնօրինությունից հետաքրքրվեց, թե ե՞րբ են կառուցվել քաղաքապետի մատնանշած շինությունները, ո՞վ է շինթույլտվություն տվել, իսկ եթե չեն ունեցել, այդ դեպքում ինչպե՞ս են կարողացել շինարարությունն անխափան ավարտին հասցնել:
«Դվին» հյուրանոցային համալիրից հայտնեցին միայն, որ այդ բոլոր հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը՝ ապատեղեկատվություն են՝ մեր այլ հարցերի չպատասխանելով:
Երեւանի քաղաքապետարանից էլ հետաքրքրվեցինք, թե ապօրինի քանի՞ շինություն կա հյուրանոցային համալիրի հատվածում: Ե՞րբ են դրանք կառուցվել, կառուցվելու ընթացքում Երեւանի քաղաքապետարանը ե՞րբ է հայտնաբերել եւ ի՞նչ քայլեր է իրականացրել:
Քաղաքապետարանից մեզ փոխանցեցին, որ Երեւան քաղաքի Պարոնյան փողոցի 40 հասցեում բնակելի մասնաշենքի կառուցման համար համաձայնեցված նախագծի պահանջներից դուրս լրացուցիչ ապօրինի հարկերի կառուցման փաստի առնչությամբ արձանագրություն է կազմվել՝ հավելելով, որ ապօրինի կառույցները հայտնաբերվել են սույն թվականի օգոստոսի 18-ին:
Քաղաքապետարանից նաեւ հայտնեցին, որ սույն թվականի սեպտեմբերի 14-ին էլ նույն հասցեում վերակառուցվող «Դվին» հյուրանոցային համալիրի ճակատային հատվածում, համաձայնեցված նախագծի պահանջներից դուրս, ցուցափեղկերի իրականացման աշխատանքներ են հայտնաբերվել: Փաստի առնչությամբ վարչության աշխատակիցների կողմից սեպտեմբերի 15-ին, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին համապատասխան, կազմվել են հ.039406 և հ.039420 իրավախախտման արձանագրություններ:
(Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը) առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Նույն հոդվածի համաձայն՝ հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը եւ համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
Արձանագրություններն ուղարկվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժին՝ հիշյալ վարչական գործերը քննելու նպատակով:
Տեսանյութ՝
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել
Զինվորի մահվան դեպքով ձերբակալվել են նրան ծառայակից ընկներները՝ սերժանտ և շարքային
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT