Վահան Քերոբյանը հանդիպել է IEO տնտեսագիտության միջազգային օլիմպիադայում մեդալներ նվաճած հայ դպրոցականների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ Վահան Քերոբյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է Միջազգային տնտեսագիտության օլիմպիադայում (IEO) մեդալներ նվաճած 4 հայ դպրոցականների, Հայաստանի բրիտանական միջազգային դպրոցի (BISA) ուսումնական գծով տնօրեն Արևիկ Եզեկյանի և օլիմպիադայում հայկական թիմի ղեկավար, BISA տնտեսագիտության ուսուցիչ Շավարշ Զոհրաբյանի հետ։

Այս տարի Հայաստանն առաջին անգամ է միացել այս խոշորագույն օլիմպիադային, որին մասնակցել է 46 երկրի ներկայացուցիչ։ Հայ դպրոցականները նվաճել են 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ՝ գրավելով թիմային 12-րդ տեղը:

IEO օլիմպիադան անց է կացվել 2021 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը: Այն ամենամյա մրցույթ է՝ նախատեսված միջնակարգ դպրոցի մակարդակի աշակերտների համար: IEO-ի անունից օլիմպիադայի հայաստանյան մասնակիցներին ընտրելու իրավունքը վերապահվել է Հայաստանի բրիտանական միջազգային դպրոցին:

«Կարևոր եմ համարում նման միջազգային օլիմպիադաներին Հայաստանի մասնակցությունը և տնտեսագիտությունը, որպես առարկա, ավագ դպրոցների ուսումնական ծրագրերում ներառելը», - նշել է Վահան Քերոբյանը:

Հանդիպման ընթացքում հայկական թիմի ղեկավար Շավարշ Զոհրաբյանը տեղեկացրել է, որ հաջորդ տարի օլիմպիադան նախատեսվում է կազմակերպել Չինաստանի Շանհայ քաղաքում և ցանկություն կա, որպեսզի հայ դպրոցականներն այս անգամ ևս իրենց ակտիվ մասնակցությունն ունենան այս օլիմպիադային։ Վահան Քերոբյանը վստահեցրել է, որ իր կողմից ամեն կերպ պատրաստ է աջակցել հաջորդ օլիմպիադայում Հայաստանի մասնակցությունն ապահովելու համար։

Այնուհետև դպրոցականները ներկայացրել են իրենց թիմային աշխատանքը՝ էլեկտրոմոբիլի արտադրության բիզնես ծրագիրը։ Դպրոցականները խոստացել են փոխանցել իրենց աշխատանքը Էկոնոմիկայի նախարարությանը՝ Հայաստանում էլեկտրոմոբիլների հնարավոր արտադրության համար դիտարկելու նպատակով։ 

Նախարարը դպրոցականներին նվիրել է վարքագծային տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Դանիել Կահնեմանի «Մտածիր դանդաղ, որոշում կայացրու արագ» գիրքը և նախարարության կողմից իրականացվող Made in Armenia տեղեկատվական արշավի շրջանակում հատուկ պատրաստված հայկական արտադրության նվերների հավաքածու։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1241 դիտում

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը

ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան

Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան

Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի

Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել