ԱԻՆ աշխատակիցների ավելի քան 88 տոկոսն արդեն պատվաստվել է. փրկարար ծառայությունն ամփոփել է աշխատանքային ամիսը

27/09/2021 schedule17:37

Արտակարգ իրավիճակների նախարարությունում սեպտեմբերի 27-ին նախարար Անդրանիկ Փիլոյանի գլխավորությամբ կայացել է փրկարար ծառայության ամենամսյա գործունեության արդյունքների ամփոփում:

Այս մասին տեղեկացնում է  ՀՀ ԱԻ նախարարությունը:

Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը զեկուցել է ամսվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին:

Սեպտեմբերին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությունում ստացվել է 45210 զանգ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 47182-ի դիմաց: Հակահրդեհային ազդարարման համակարգերով սպասարկվել է 327 ահազանգ: Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 1084 արտակարգ դեպք և պատահար, որից 671 հրդեհի դեպքով:

Զեկույցներով հանդես են եկել նաև ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության պետ Կարեն Աթոյանը, ԱԻՆ ՓԾ ՓՈւՎ պետ Արմեն Գևորգյանը:

Նշված ժամանակահատվածում բուժապահովման վարչություն է դիմել 141 բուժառու, որից 92-ն ուղեգրվել են ստացիոնար բուժման: Հաշվետու ժամանակահատվածում վարչության աշխատակիցները խորհրդատվություն են մատուցել 242 քաղաքացու:

Ընթացիկ ամսում COVID-19-ի դեմ պատվաստվել է 152 փրկարար ծառայող, պատվաստվածների ընդհանուր թիվը հասել է 3157-ի: ԱԻՆ աշխատակիցների ավելի քան 88 տոկոսն արդեն պատվաստվել է:

Հոկտեմբերի 1-ից չպատվաստված աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ: Նախարարը հանձնարարել է ղեկավար կազմին հետևողական լինել այս հարցում:

ԱԻՆ ՓԾ ՓՈւՎ պետ Արմեն Գևորգյանն էլ իր զեկույցով տեղեկացրել է, որ «Արևիք» ազգային պարկի անտառային տարածքում սեպտեմբերի 15-ին բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները դեռ չեն ավարտվել, և առկա է երկու ծխացող օջախ: Աշխատանքներում ներգրավված է եղել ՀՆՓԱԻԿ, Երևանի, Կոտայքի և Վայոց Ձորի փրկարարական վարչությունների 155 ծառայող, զինծառայողներ և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ:

Սեպտեմբեր ամսվա գործունեության արդյունքները ներկայացրել են նաև մարզային փրկարարական վարչությունների ղեկավարները: Մասնավորապես, ներկայացրել են կադրային, տեխնիկական զինվածության վերաբերյալ հարցեր:

Խորհրդակցության ժամանակ ԱԻ նախարարի խորհրդական Անդրանիկ Հակոբյանն անդրադարձել է հոգեբանական աջակցության պետական ծրագրին, որը կառավարության որոշմամբ համակարգում է ԱԻՆ-ը: Մոտ 1100 շահառուի համար անցկացվել է գրեթե 5000 սեանս:

Խորհրդակցության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են 44-օրյա պատերազմի հետևանքով հանուն հայրենիքի նահատակվածների հիշատակը:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2639 դիտում

Ստացվում է՝ Գյումրիում թիվ 1 ընդդիմությունը Կոմունիստական կուսակցությունն է. Թունյան

Հայտնի է կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը․ տեսանյութ

Ի պատիվ Գերմանիայի նախագահի, Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ. ինչ ընդգծումներ են արվել

Բաքուն փորձում է ՀՀ-ին տանել իր խաղի դաշտ, պետք է պատրաստ լինել բոլոր սցենարներին. Հովհաննիսյան. տեսանյութ

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

«Կրթվելը նորաձև է» շարժման հաջորդ հանդիպումը լինելու է Արմավիրում. երբ և ինչպես մասնակցել

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ Վաշինգտոն ժամանած «Starmus» թիմի

ՌԴ-ն պատրաստվում է նոր ռազմավարական համագործակցություն սկսել Թուրքիայի հետ

Կիև են ժամանել խորհրդարանական ներկայացուցիչներ ամբողջ Եվրոպայից

Խաղաղության պայմանագիրը ստորագրելու ՀՀ դիրքորոշման փոխադարձմամբ հնարավոր է հասնել կարևոր հանգրվանի. Միրզոյան

Անդրադարձ է արվել Հարավային Կովկասի վերջին զարգացումներին. հանդիպել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ու Սարկոզին

Լոռու գետերի խնդրահարույց հատվածներում հրատապ կարգով հուների մաքրման հակահեղեղային միջոցառում է իրականացվում

Վարդան Ղուկասյանն արձագանքել է Մարտուն Գրիգորյանին

Ռեստորաններից մեկի մոտ վիճաբանել, դանակահարել են. մանրամասներ Չարենցավանում 21-ամյա տղայի սպանության դեպքից

Իդրամն արդեն Yerevan City-ում է

Քանի դեռ անհետ կորածի դին չի հայտնաբերվել, պարտավոր ենք փնտրել ողջերի մեջ, ծնողների հետ համաձայն եմ. Քոչարյան

Գերմանիան Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է՝ առաջինը Եվրոպական միության երկրների շարքում. նախագահ

Մարտուն Գրիգորյանը հանդես է եկել հայտարարությամբ

Արման Եղոյանը ներկայացրել է հայկական կողմի ջանքերը՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման

Անչափ ուրախ էի Երևանում հյուրընկալել Գերմանիայի առաջին տիկնոջը՝ իմ լավ բարեկամ Էլկե Բուդենբենդերին. Հակոբյան

Ժողովուրդը ՔՊ-ից չի հիասթափվել, 2026-ին մենք վստահ ենք, որ հաղթելու ենք ընտրություններում. Նարեկ Մկրտչյան

Որոշում եմ կայացրել՝ մայր լինեմ, և դա իմ ամենաճիշտ որոշումն էր. Մաշան՝ որդուն միայնակ մեծացնելու մասին

Ինչ վիճաբանություն է եղել անհետ կորածների ծնողների և պատգամավորի միջև. Գեղամ Նազարյանը պարզաբանել է

Գերմանիան աջակցում է խաղաղության օրակարգին. Կառավարությունում հյուրընկալվել են նախագահ Շտայնմայերն ու տիկինը

Անճշտությունների պատճառով Գյումրու մի քանի տեղամասում վերահաշվարկ կիրականացվի

Ակնհայտ էր, որ շինծու թեկնածուների միակ նպատակը քվե կորզելն էր. Չախոյանը՝ Գյումրու ընտրությունների մասին

ՀՀ-ի և Գերմանիայի կառավարությունների միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել

Եկեղեցու մեջ կգնդակահարեմ էդ քահանային, բարձրաձայն ասում եմ․ Վարդան Ղուկասյանը՝ ԼԳԲՏ քարոզչության մասին

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե հունվարից մինչև օրս քանի քաղաքացի է հետ ստացել սոցիալական կրեդիտ

Շնորհավորում եմ Վոլոդյա Գրիգորյանին և իր թիմին. Դավիթ Մինասյան

Երեկվա ընտրությունը փաստում է մեր երկրում ժողովրդավարության առկայությունը. Գալյան

Իմ չափը պահելու եմ. Ղուկասյանը՝ Կառավարության հետ շփման մասին քաղաքապետ ընտրվելու դեպքում

Գերմանիայի նախագահը Երևանին և Բաքվին կոչ է անում շուտափույթ ստորագրել խաղաղության պայմանագիրը

Ընտրությունների ընթացքում կատարված ընտրախախտումների վերաբերյալ նախաձեռնվել է 10 քրեական վարույթ

Իրանի գերագույն առաջնորդը պատասխանել է Իրանը ռմբակnծելnւ Թրամփի uպառնալիքին

Մարտուն Գրիգորյանի ամբողջ ունեցվածքի տակ գրված է Վարդան Ղուկասյան. սպասում եմ պատասխանի

Երևանի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նա եղել է կապված վիճակում, վնասվածքներով

Հրապարակվել են Գյումրիի բոլոր ընտրատեղամասերի նախնական ամփոփ արդյունքները

Ընտրողները արժանի են ընտրյալներին այնպես, ինչպես ընտրյալները՝ ընտրողներին. Լևոն Բարսեղյանը՝ արդյունքների մասին

Սեպտեմբերից հղիության և անաշխատունակության նպաստի համար որևէ դիմում կամ փաստաթուղթ ներկայացնելու կարիք չի լինի