Երևան
12 °C
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո՝ 2020 թվականի դեկտեմբերի 10-ի ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ծրագրով մեկ կիսամյակի ուսման վարձի ամբողջական փոխհատուցում է ստացել շուրջ 7000 ուսանող:
Այդ ուսանողներից շուրջ 4000-ը մարտական գործողությունների մասնակից ուսանողներ են, մնացածը՝ պատերազմի մասնակիցների ուսանող զավակներ, կին կամ ամուսին: Ծրագիրը շարունակական է, և ուսումնական տարվա մեկնարկին զուգընթաց՝ սկսվել է այն ուսանողների տվյալների հավաքագրումը, որոնք մարտական գործողությունների մասնակից են, զորացրվել են ամռանը և այժմ պետք է վերականգնեն իրենց ուսանողական իրավունքները:
ԿԳՄՍ նախարարությունում հավաքագրված նախնական տվյալների համաձայն՝ մարտական գործողությունների մասնակից մոտ 1200 ուսանող, որոնք ժամանակին հրամանագրվել և բուհի հետ պայմանագիր են կնքել, սեպտեմբերից վերականգնել են ուսանողական իրավունքները և կարող են դառնալ ուսման վարձի փոխհատուցման ծրագրի շահառու՝ մարտական գործողությունների մասնակցությունը հավաստող փաստաթղթերը ներկայացնելով համապատասխան բուհ:
Նրանք էլ, որոնք բանակ զորակոչվելուց առաջ ընդունվել են բուհ կամ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություն, սակայն չեն հրամանագրվել (կցագրված ուսանողներ), ծրագրի շահառու դառնալու համար նախ պետք է հրամանագրվեն համապատասխան բուհի կամ ՄԿՈՒ հաստատության կողմից: ԿԳՄՍ նախարարության հավաքագրած նախնական տվյալներով՝ կցագրված, այսինքն՝ մինչև բանակ զորակոչվելն ընդունված, սակայն չհրամանագրված առաջին կուրսեցիների թիվը շուրջ 150 է:
ԿԳՄՍ նախարարությունը վերջին օրերին ստանում է բազմաթիվ զանգեր, որ բուհերը հրամանագրելու համար առաջին կուրսերի բոլոր ուսանողներից, այդ թվում՝ նաև մարտական գործողությունների մասնակիցներից պահանջում են վճարել ուսման վարձը:
ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը, պարզաբանելով խնդիրը, նշում է, որ հրամանագրվելու և ուսանողի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է ուսման վարձի որոշակի մասը վճարել: Վարձի փոխհատուցման համար անհրաժեշտ և պարտադիր է նաև, որ նրանք ներկայացնեն մարտական հերթապահությունը հաստատող տեղեկանք: Սակայն, եթե անձը մարտական գործողությունների պատճառով և զորամասի ոչնչացման պատճառով կորցրել է, օրինակ, զինգրքույկը, կարող է այդ հարցով դիմել նաև պաշտպանության նախարարություն: Ըստ Գրիգորյանի՝ եղել են դեպքեր, երբ մասնակիցները կարողացել են վերականգնել անհրաժեշտ փաստաթղթերը:
«Բուհերը, հաշվի առնելով օրենքի պահանջը, բոլոր առաջին կուրսեցիներից կարող են ուսման վարձի վճարումներ պահանջել, ինչը և արվել է: Այն գումարը, որն այժմ նրանք կվճարեն, փոխհատուցման ծրագրի շահառու դառնալուց հետո կդիտվի որպես երկրորդ կիսամյակի վարձավճար»,- նշում է Լուսինե Գրիգորյանը:
Ընդգծելով, որ վճարած գումարը հետագայում որպես հաջորդ կիսամյակի համար վճարված վարձ է դիտվելու՝ վարչության պետի տեղակալը վստահեցնում է, որ առաջին կուրսեցիները հրամանագրվելու համար կարող են վճարել մեկ ամսվա գումար (մեկ կիսամյակի վարձը բաժանած տվյալ կիսամյակի ամիսների վրա): Կա նաև հետվերադարձի մեխանիզմ՝ այն դեպքում, երբ ուսանողը հետագայում չի շարունակի ուսումնառությունը կամ կստանա անվճար կրթության իրավունք որևէ այլ հիմքով:
Լուսինե Գրիգորյանի խոսքով՝ պետությունը մարտական գործողությունների մասնակից ուսանողների մեկ կիսամյակի ուսման վարձն ամբողջությամբ փոխհատուցելու պարտավորություն է ստանձնել, որն իրականացվելու է լիովին: Ուսումնառության հետագա ընթացքում ևս մարտական գործողությունների մասնակիցների համար ուսման վարձի արտոնություններ են նախատեսված, ինչն ամրագրված է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում 2021 թվականի ամռանը կատարված փոփոխությամբ: Այդ փոփոխությամբ ոչ միայն 44-օրյա պատերազմին մասնակից, այլ մարտական գործողություններին մասնակից անձանց տրամարդվելու է նպաստ:
Ըստ Լուսինե Գրիգորյանի՝ ԿԳՄՍ-ն արդեն մշակել է կարգ, որը վաղն արդեն կներկայացվի վարչապետի աշխատակազմ: Հավանության արժանանալու դեպքում Կառավարությունը կսահմանի այդ անձանց նպաստները ստանալու կարգը և չափը: Կախված առաջադիմությունից՝ ըստ միջին որակական գնահատականի (ՄՈԳ) միավորի, նրանք կարող են ստանալ 50-70 տոկոս զեղչ: ՄՈԳ-ի միավորների բարձրացմանը զուգահեռ՝ զեղչի տոկոսները կավելանան: Համապատասխան կարգն այժմ հաստատման փուլում է, ընդունվելուց հետո այն տարածվելու է 2021 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Միաժամանակ, հաշվի առնելով, որ 2020 թվականին բանակ զորակոչվածները դեռ չեն զորացրվել՝ մեկ կիսամյակի ուսման վարձի ամբողջական փոխհատուցման ծրագիրը կշարունակվի նաև 2022 թվականին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում18-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այրվել
Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին
Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցության հեռանկարները
Վարչապետը կադրեր է հրապարակել սպասվելիք հարցազրույցից
Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել
Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, ձյուն. կտրուկ կցրտի 6-10 աստիճանով
Երևանում մեքենան բախվել է գազատար խողովակներին, ապա՝ պատին
Քրեական վարույթի շրջանակում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը (տեսանյութ)
ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայում ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած տարածաշրջանային մարտահրավերները
Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից
Արտագնա աշխատանքային. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստը չեղարկվել է. պատգամավորները հայտնել են հարվածի սպառնալիքի մասին
Լուկաշենկոն կարծում է, որ աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է
ՀՀ նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը
ԱԺ նախագահը պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ
3 կրակված մարմին. շների սպանդ իրականացրած տղամարդը ներկայացել է ոստիկանություն, հայտնել՝ որտեղից իրեն հրացանը
Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ
Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ
«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի եկամուտներում շարունակական աճ կա. Փամբուխչյանը թվեր է հրապարակել
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին
ՀՀ-ն աջակցում է Լիբանանի տարածքային ամբողջականությանը․ վարչապետը շնորհավորել է երկրի Անկախության օրը
Հրապարակվել են Դնեպրոպետրովսկի «Յուժմաշ» գործարանին ՌԴ «Օրեշնիկ» հրթիռով հարվածի կադրերը
Հայաստանի Գորիս և Ֆրանսիայի Վիեն քաղաքները կնքել են համագործակցության պայմանագիր
ԲՏԱ նախարարը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել
Հանդիպել են աշխարհի ամենաբարձրահասակ և ամենացածրահասակ կանայք (տեսանյութ)
Պենտագոնը հայտարարել է, որ Ուկրաինան զգուշացվել էր հնարավոր հրթիռային հարձակման մասին
Մակունցը և Նիքսն ընդգծել են Հայաստանի և Միջազգային հանրապետական ինստիտուտի համագործակցության հաձնառությունը
Աշխարհը նման քաոսային և կատաղի շրջան չի տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր. Կիմ Չեն Ըն
Բիթքոինի գինը կրկին հասել է պատմական առավելագույնի
Պենտագոնը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի արձակման կապակցությամբ
ՃՏՊ Երևան քաղաքում. մոտոցիկլավարը տեղում մահացել է
Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը վերականգնվում է, այն մեր մշակութային ժառանգության կարևոր մասերից է. Ավինյան
Հրթիռների հետագա տեղակայման հարցը կորոշենք՝ կախված ԱՄՆ-ի և նրա արբանյակների գործողություններից. Պուտին
Շամպայն, կեղծ օղիներ, գինիներ և կոնյակներ. ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտվել
Ռուսաստանն առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ նոր հրթիռ է կիրառել. Պուտին
Տիեզերք արձակված «Սոյուզ-2.1» հրթիռն այլ իրերի հետ տիեզերագնացներին նաև Ամանորի ծանրոցներ և նվերներ կհասցնի
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT